Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես շատ իշխանականներ, հեղափոխությունից հետո նոր տան տեր է դարձել։
«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ Ռոմանոս Պետրոսյանը մինչ 2018 թվականը՝ 2006-2007 թվականներին, աշխատել է «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունում՝ որպես առաքիչ, իսկ դրանից հետո` 2009-2014 թվականներին աշխատել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխամասային վաճառքի գրասենյակում եւ այլ աշխատանքներ է արել: 2018թ. հունիսի 1-ին Պետրոսյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի մարզպետ։ 2020 թվականի հուլիսի 30-ին եղել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար, այնուհետեւ 2021 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար:
Նկատենք, որ մինչեւ 2018 թվականը Ռոմանոս Պետրոսյանն ունեցել է 2001 թվականին ձեռք բերված բնակարան եւ 2014 թվականին ձեռք բերված հողամաս, որոնք գտնվում են Կոտայքի մարզում։ 2019 թվականին` հեղափոխությունից մեկ տարի անց, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում գնել է բնակարան 51 մլն 357 հազար դրամով՝ 133 հազար ԱՄՆ դոլարով: Իսկ արդեն 2023 թվականին Պետրոսյանը գնել է BMW մակնիշի մեքենա 8 մլն դրամ արժողությամբ. մեքենան 2017 թվականի արտադրության է։
ՊՎԾ պետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 հազար եվրո եւ 7 մլն 420 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,8 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 995 հազար դրամ, որից 19 մլն 399 հազարն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունից, իսկ 2 մլն 596 հազարը ՊԵԿ-ից ստացված եկամուտն է՝ որպես եկամտահարկի վերադարձ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 24 մլն 18 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի մարման համար էլ Պետրոսյանը ստացել է եկամտահարկի վերադարձ։ Վարկերի մարմանն ուղղվել է 2 մլն 596 հազար դրամ։
Ուշագրավն այն է, որ Ռոմանոս Պետրոսյանը «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Կառավարման Խորհրդի նախագահն է, իսկ Ռոմանոս Պետրոսյանի կինը՝ Արմինե Պետրոսյանը, նույն ՊՈԱԿ-ում կազմակերպադաստիարակչական գծով փոխտնօրեն է աշխատում։
Շահերի բախում, իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի տեսնում: Ինչո՞ւ, որովհետեւ Ռոմանոս Պետրոսյանը քաղաքական ինքնուրույն մտածողությամբ երբեք աչքի չի ընկնում, անգամ իր հայրենի Կոտայքն է «փոխել»՝ այս տարվա մայիսին դառնալով «Տավուշ հայրենակցական միության» նախագահ: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզից է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը