15 րոպեում 15 հազար գլխարկ են «սպառել». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Անցած ուրբաթ Սամվել Կարապետյանին աջակցող հավաք-երթի ժամանակ գլխարկներ եւ սպիտակ շապիկներ են բաժանել մարդկանց, որոնց վրա Կարապետյանի համար ճակատագրական դարձած արտահայտությունն է գրված՝ «Մեր ձեւով»: 15 հազար գլխարկ ու շապիկ են բաժանել, բայց ոմանց չի հասել։
Տպավորություն էր, թե միանման շապիկներով եւ գլխարկներով մարդիկ Կարապետյանների ընկերությունների աշխատակիցներն են, որոնց նախապես հագցրել-բերել են միտինգի, սակայն ականատեսներից մեկը պատմեց, որ հավաքը սկսելուց առաջ դրանք բերել են այգի եւ բաժանել: 15 րոպեում սպառվել են` գաղափարի հեղինակները չեն պատկերացրել, որ այդքան մարդ կմասնակցի ակցիային։
Հիմա այդ գլխարկներն ու շապիկները դարձել են «նյութապես շահագրգռելով, հավաքին մասնակցելուն հարկադրելու» մեղադրանքի հիմնական ապացույցը, պատահական չէ, որ նախօրեին Նարեկ Կարապետյանի տան խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել եւ առգրավել են «2 գլխարկ, 1 կրիչ լուսանկարներով եւ 4 հատ iPhone-ի գումար»»:
Մանրամասները՝ այստեղ:




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն