Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Սպորտ

Իմ հետ գալը և խաղալը Հայաստանից լուրջ չի ընդունվի իմ կողմից. դա իմ համար փակ էտապ է. Լևոն Արոնյան

«Իմ հետ գալը և խաղալը Հայաստանից լուրջ չի ընդունվի իմ կողմից. դա իմ համար փակ էտապ է», – «Ազատության» հետ զրույցում հայտարարեց հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Ձեր հաղթանակից հետո հատկապես սոցցանցերում նկատվում էր մարդկանց ուրախությունը, միևնույն ժամանակ շատերն էին ցավում, որ Հայաստանը չէիք ներկայացնում։ Եթե շարունակեիք մնալ Հայաստանում, արդյոք այսպիսի հնարավորություն կընձեռվե՞ր։

Լևոն Արոնյան. – Այն ստեղծված իրավիճակում, ոչ, քանի որ ես ոնց որ զգում էի իմ դեմ հարգանքի պակասը, և գիտեք, դա ազդում է մարդու վրա, եթե դու ուզում ես, որ քո նկատմամբ այն վերաբերմունքը չկա, որին դու արժանի ես ու որի համար միշտ պայքարել ես, դու արդեն, եթե թույլ տաս քեզ անարգել, դու էլ չես կարող քեզ հարգել։ Դրա համար ոնց որ այդ պահին դա այն քայլն էր, որին ես պետք է գնայի, որ շարունակեի հաջողությունների հասնել շախմատում և կարողանայի օգտակար լինեի Հայաստանին և հայ ազգին։

«Ազատություն». – Չորս տարի առաջ հայտարարելով Միացյալ Նահանգներ տեղափոխվելու մասին, պնդել էիք, որ հեղափոխությունից հետո շախմատը Հայաստանում անտարբերության է մատնվել, պետական աջակցությունն է խոչընդոտվել։ Ընդդիմախոսներն ասում են՝ այս ոլորտում մեծ օժանդակության մարզադաշտի ու գույքի կարիք չկա, ցանկության դեպքում սովորական շախմատի տախտակի վրա էլ է հնարավոր մարզվել։ Կառավարությունն ի՞նչ պետք է աներ, որ չի արել և կամ չի անում:

Արոնյան. – Դե, գիտեք, ոնց որ պահեր կան, որոնք շատ կարևոր են, ասենք դու պետք է ունենաս լավ մարզիչներ, մարզիկները պետք է իրենց զգան հարգված, իմ կարծիքով, դա կարևոր է, եթե դու ինչ-որ մի բնական հաջողության ես հասնում, դու չպետք է մտածես՝ այս մրցաշարում ես խաղամ, թե չխաղամ, ասենք ինձ կաջակցեն, որ հնարավորություն ունենամ լավ մարզիչների հետ պարապվեմ։ Այդ պահերը քո մտքերում պետք է չլինեն, իմ կարծիքով, եթե դու ուզում ես պայքարես համաշխարհային դիրքերի համար։ Իսկ շախմատում Հայաստանը ունեցել է այն դիրքերը, որոնք կարելի է ասել չի ունեցել Ռուսաստանի պես երկիրը կամ չի ունեցել, շատ-շատ տարբեր երկրներ չեն ունեցել, ինչին մենք հասել ենք փոքր երկիր լինելով։ Ու դրա համար երբ որ դա զգում ես…. ինձ, գիտեք, այդքան կարևոր չի, քանի որ ես միշտ հաջողակ շախմատիստ եմ եղել, միշտ աջակցություն եմ ունեցել մրցաշարերից, իմ գործընկերներն են ինձ միշտ օգնել, բայց ես նկատի ունեմ ավելի շատ այդ բնագավառը։ Եվ երբ որ բնագավառ գալիս են նոր մարդիկ, որոնք ասում են՝ այսօրվանից մենք պետք է որոշենք ինչպես է լինելու, ով է լինելու առաջատարը, մենք պետք է որոշենք՝ որ մարզիչը պետք է լինի, դու մտնում ես մի իրավիճակ, որտեղ ոչ թե կարևորվում է այդ մարդու գիտելիքը, այդ մարդու հաջողությունը, այլ կարևորվում է իր կարողությունները, իր պատրաստությունը՝ դառնալ խոսնակ, դառնալ ինչ-որ մի ձևի ոչ թե շախմատիստ, այլ քաղաքական գործիչ։ Եվ ես քանի որ քաղաքականության մեջ սեր չունեմ մտնելու և կյանքում չեմ ունեցել, իմ համար դա ոնց որ մի քիչ ցավալի էր և հասկացա, որ այսպես է լինելու մեր վերաբերմունքը այդ պահին մեր բնագավառին։ Եվ ավելի լավ է դրա մեջ չլինել, եթե այդ ցանկությունը չունես։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։