«Ես մի կերպ եմ ինձ զսպում, երբ դու ընտրում ես եղանակին անհամապատասխան հագուստ ու ստիպում, որ հենց դա հագնես». Հասմիկ Խոջյանի ու դստեր ֆոտոշարքը
Դերասանուհի Հասմիկ Խաջյանն ինստագրամյան իր էջում դստեր հետ նոր լուսանկարներ է հրապարակել: Նա հետևորդների հետ անկեղծացել է մայր լինելու բարդության ու երջանիկ պահերի մասին:
«ՆարԷ, դու արդեն 2,4 տարեկան ես քեզ հետ անսահման հետաքրքիր է ապրելը...վստահ եմ, դու դա զգում ես, բայց դու չես զգում, թե որքան բարդ է քեզ հետ:
Ես գիտեմ, որ դա նորմալ է՝ տարիքանին ճգնաժամ է, դա կփաստեն բոլոր 1.5-3 տարեկանների մամաները, հոգեբաններն ու բժիշկները, բայց ախր մենք՝ մամաներս, միշտ վախենում ենք, որ սա ոչ թե ճգնաժամ է, այլ բնավորություն:
Նարէ, քեզ հետ զրույցները ու քո աշխարհը բացահայտելու ընթացքն անսահման հետաքրքիր է ինձ, ես վայելում եմ քեզ հետ անցկացրած ամեն օրը, բայց այդ ամեն օրվա մեջ ես անվերադարձ կորցնում եմ անթիվ-անհամար նյարդային բջիջներ, ես մի կերպ եմ ինձ զսպում, երբ դու ընտրում ես եղանակին անհամապատասխան հագուստ ու ստիպում, որ հենց դա հագնես չնայած, որ ես քեզ միշտ տալիս եմ ընտրության հնարավորություն, որ առաջարկված 2-3 տարբերակներից ընտրես մեկը, բայց դե դա մեզ չի փրկում քո ինքնաարտահայտման տարբերակ կապրիզներից:
Չնայած այս ամենին, ՆարԷ, ես քեզ համար դեռևս ոչ մի անգամ չեմ միացրել մուլտֆիլմ-էկրաններ (թեկուզ 5րոպե հանգստանալու համար, միայն ծայրահեղ դեպքում թույլ եմ տալիս, որ նայես քո նկարները 1-2րոպեով), դու դեռևս ոչ մի անգամ չես կերել շոկոլադ, դու դեռ չգիտես, թե ինչպես եմ ես ջղայնանում, որովհետև ամեն անգամ զսպում եմ ինձ ու խորը շունչ եմ քաշում կամ էլ դուրս եմ գալիս սենյակից ու փորձում եմ քեզ ինձ հետ ամեն տեղ տանել և՛ Երևանում՝ սրճարան, հանդիպման և այլն, և՛ ճանապարհորդությունների:
ի դեպ, դու շատ տպավորվող մարդ ես 2,1-ում միասին գնացել էինք Փարիզ՝ մինչև հիմա պատմում ես դա, ինչպես նաև, ինձ համար կարևոր է, որ դու արդեն իսկ շատ ինքնուրույն մարդ ես:
Մամաների հոգնածության, բալիկների կապրիզների, իրենց հետ տարվող աշխատանքի մասին ես շատ երկար կարող եմ գրել, բայց կարևորը հիշեք, որ պետք է գնահատեք ձեր շրջապատում եղած մամաներին, որովհետև իրենց համար վստահաբար հեշտ չէ:
Իմացիր, որ ես քեզ անսահման շատ եմ սիրում, իմ հեքիաթ ու քեզ սիրում են բոլոր քեզ տեսնողներն ու ճանաչողները: ՆարԷ, դու իմ երջանկությունն ես»,- գրել է Հասմիկ Խոջյանը:






















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...