Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

​​Հեղինակության​ ​կառավարումը​ ​Հայաստանում​. ​Շուշան​ ​Հարությունյան​

​​Ներկայացնում​ ​ենք​ ​փորձագիտական​ ​կարծիք​ ​Հայաստանում​ ​հեղինակության​ ​կառավարման​ ​և​ ​հանրային​ ​կապերի​ ​խնդիրների​ ​մասին​` ​ԱքսելՄոնդրիան​ ​ընկերության​ ​համահիմնադիր​` ​Շուշան​ ​Հարությունյանի​ ​կողմից​ 

​​Կարելի​ ​է​ ​արդյո՞ք​ ​կառավարել​ ​հեղինակությունը​ 

​​Եթե​ ​հարցին​ ​նայենք​ ​Արիստոտելի​ «​Հռետորաբանություն​» ​աշխատության​ ​տեսանկյունից​, Ethos-​ը​ ​անձի​ ​հեղինակությունն​ ​է​, ​արժանահավատությունն​ ​ու​ ​բարոյական​ ​կերպարը։​ ​Մարդուն​ ​լսում​ ​են​ ​ոչ​ ​միայն​ ​ասածի​, ​այլ​ ​նրա​` ​ով​ ​լինելու​ ​համար։​ ​Սա​ ​հատկապես​ ​խնդրահարույց​ ​է​ ​դառնում​ ​ներկայումս​ ​Հայաստանում​ ​հանրային​ ​անձանց​ ​և​ ​գործիչների​ ​մասսայական​ ​հեղինակազրկման​ ​և​ ​ցանկացած​ ​հարց​ ​անլրջացնելու​ ​փորձերի​ ​ֆոնին​:  

​​Հեղինակությունը​ ​կառուցում​ ​են​ ​տարիներով​, ​իսկ​ ​հեղինակազրկելը​ ​դարձել​ ​է​ ​ժամերի​ ​հարց​, ​ուստի​, ​խելամիտ​ ​և​ ​որակավորված​ ​անձիք​ ​հաճախ​ ​բացակայում​ ​են​ ​հանրային​ ​դաշտից​` ​տարիների​ ​ընթացքում​ ​ձեռք​ ​բերած​ ​հեղինակությունը​ ​րոպեների​ ​ընթացքում​ ​կորցնելու​ ​վտանգով​ ​պայմանավորված​: ​Թեև​ ​հեղինակությունը​ «​փչացնելու​» ​խնդիրը​ ​գլոբալ​ ​է​, ​Հայաստանի​ ​նման​ ​փոքր​ ​երկրների​ ​համար​ ​այն​, ​իսկապես​, ​պատուհաս​ ​է​ ​դառնում​, ​քանի​ ​որ​ ​բնակչության​ ​թվաքանակով​ ​պայմանավորված​ «​հերոսների​» ​ընտրանքը​ ​փոքր​ ​է​: 

​​Հեղինակությունը​ ​կարելի​ ​է​ ​և​ ​անհրաժեշտ​ ​է​ ​կառավարել​, ​որովհետև​ ​հասարակությունը​, ​որտեղ​ ​հեղինակությունն​ ​արժեք​ ​չունի​, ​խաբեբաների​ ​հասարակութուն​ ​է​: ​Ավելի​ ​լավը​ ​լինելու​ ​ձգտումը​ ​երկարաժամկետ​ ​կտրվածքով​ ​առողջ​ ​համայնքներ​ ​է​ ​ձևավորում​, ​իսկ​ ​մասսայական​ ​ցինիզմը​ ​ու​ «​թքած​ ​ունենալու​» ​արվեստը​ ​խրախուսող​ ​հասարակությունը​ ​կորցնում​ ​է​ ​հույսն​ ​ու​ ​երջանիկ​ ​լինելու​ ​հավատը​:  

​​Ճիշտ​ ​է​, ​որը​ ​վատ​ PR-​ը​ ​ևս​ PR ​է​ 

​​Ճիշտ​ ​չէ​: ​Կարելի​ ​է​ ​և​ ​տնտեսապես​ ​շատ​ ​ավելի​ ​քիչ​ ​ներդրում​ ​է​ ​պահանջում​ ​հայտնի​ ​դառնալը​ ​խեղկատակությամբ​: ​Հայտնիությունն​ ​ավտոմատ​ ​չի​ ​նշանակում​ ​վստահություն​: ​Պետք​ ​չէ​ ​խայտառակվել​, ​ծաղրի​ ​առարկա​ ​դառնալ​ ​ու​ ​անունը​ ​դնել​ ​սև​ PR: 

​​Սոցիալական​ ​ցանցերում​ ​մեծ​ ​թվով​ ​դիտումներ​ ​հավաքած​ ​տեսանյութերի​ ​մեծ​ ​մասը​ ​խեղկատակություններ​ ​են​, ​որոնք​ ​բավարարում​ ​են​ ​դիտորդների​ ​թաքուն​ ​զգացումները​: ​Կարեկցանք​ ​այն​ ​անձի​ ​հանդեպ​, ​որն​ ​իրեն​ ​ծաղրի​ ​առարկա​ ​է​ ​դարձնում​, ​այսպիսով​ ​թույլ​ ​տալով​ ​դիտորդին​ ​լավ​ ​զգալ​ ​համեմատության​ ​մեջ​: ​Ապա​ ​սադիստական​ ​հաճույքի​ ​զգացում​ ​այն​ ​պատճառով​, ​որ​ ​այդ​ ​անձինք​, ​ամոթը​ ​մի​ ​կողմ​ ​դնելով​, ​իրենք​ ​կամովին​ ​են​ ​ընտրում​ ​խայտառակվելու​ ​ճանապարհը​, ​ցույց​ ​տալով​ ​իրենց​ ​կարողությունների​, ​բառապաշարի​, ​մարմնի​ ​կամ​ ​արժեքների​ ​այն​ ​կողմերը​, ​որոնցով​ ​նախկինում​ ​նվազագույնը​ ​ընդունված​ ​չէր​ ​հպարտանալ​: ​Եվ​ ​վերջապես​, ​բազմոցին​ ​պառկած​ ​պարապ​ ​տնայնագործներին​ ​թաքուն​ ​մխիթարանքի​ ​պես​ ​մի​ ​բան​.  ​եթե​ ​տվյալ​ ​անձինք​ ​խեղկատակություններով​ ​գումար​ ​են​ ​վաստակում​, ​իրենք​ ​էլ​ ​չեն​ ​կորչի​, ​հեռանկար​ ​ունեն​ ​դեռ​:  

​​Ի՞նչ​ ​է​ ​անհրաժեշտ​ PR ​մասնագետ​ ​դառնալու​ ​համար​ 

​​Ինչպես​ ​գիտեք​, ​բոլորը​ ​մասնագետներ​ ​են​, ​երբ​ ​խոսքը​ ​վերաբերում​ ​է​ ​ֆուտբոլին​, ​քաղաքականությանը​ ​և​ ​մարքեթինգին​: ​Իրականում​ ​հաղորդակցության​ ​ոլորտը​ ​ամենամեծ​ ​իմացական​ ​կողմնակալություն​ ​առաջացնող​ ​ոլորտներից​ ​է​: ​Մարդիկ​ ​կարծում​ ​են​, ​որ​ ​եթե​ ​գրել​ ​գիտեն​, ​կարող​ ​են​ ​հաղորդակցական​ ​տեքստ​ ​գրել​ ​և​ ​եթե​ ​տեսնում​ ​են​ ​գույները​, ​ուրեմն​ ​հասկանում​ ​են​ ​դիզայնը​: ​Լավագույն​ ​ձևը​ ​մասնագիտական​ ​խորացված​ ​գիտելիքն​ ​է​, ​որը​ ​ներառում​ ​է​ ​սոցիոլոգիան​  ​կամ​ ​խմբային​ ​վարքաբանությունը​, ​փիլիսոփայությունը​, ​որը​ ​կարգավորում​ ​է​ ​իդեալներ​ ​ստեղծելու​ ​և​ ​կազմաքանդելու​ ​նուրբ​ ​բալանսը​, ​ինչպես​ ​նաև​ ​գեղագիտական​ ​արվեստն​ ​ու​ ​ֆիլմը​, ​որը​ ​անհրաժեշտ​ ​է​ ​կադրի​ ​ու​ ​վիզուալի​ ​հետ​ ​աշխատելու​ ​համար​: