Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կարգալույծ հռչակված ու այլևս աշխարհիկ անձ Ստեփան Ասատրյանը, ինչպես հայտնի է, գործադիր իշխանության ուղիղ հովանավորությամբ բռնազավթել է Հովհաննավանքը: Հայ առաքելական եկեղեցուց բռնազավթված այս եկեղեցու անվանումը վերջին օրերին վերստին շրջանառվում է լրահոսում՝ կապված խայտառակ տեսանյութի հետ, որտեղ արձանագրված է, թե սրբավայրն ինչպես է պղծվում՝ վերածված լինելով ռաբիս տաշի-տուշիատեղի:
Ու թեպետ աղմուկից հետո ՔՊ-ի վերոնշյալ հովանավորյալ Ստեփան Ասատրյանը հայտարարում է, թե «սարքած վիդեոներ են», տեղացիները վկայում են, որ ոչ մի բան էլ սարքված չէ, ավելին՝ նման «տաշի-տուշիներ» էլի են անցկացվել բռնազավթված եկեղեցու մերձակայքում:
Ի լրումն, Մայր Աթոռը երեկ հանդես եկավ հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը՝ «վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը, անհանգստություն պատճառում շրջակայքի բնակչությանը»:
Ինքնին հասկանալի է, որ բազմաթիվ մարդիկ, հավատացյալներ ու ոչ միայն հավատացյալներ զայրացած ու վրդովված են:
Բայց մյուս կողմից՝ չի կարելի ասել, թե խիստ զարմանալի է տեղի ունեցողը: Ի վերջո, ակնհայտ է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի ու նրա քաղմերձավորների արշավի համատեքստում ինչ անթույլատրելի, անընդունելի, արգահատելի ամեն ինչ կարող է լինել: Նման իրավիճակն ու դրսևորումներն արտացոլում են փաշինյանական իշխանության և այդ իշխանության կողմից խրախուսվող տիրադավների ձեռագիրն ու «հավատո հանգանակը»: Նրանք, հասկանալի է, եկեղեցին բոլոր առումներով վարկաբեկելու մղումների մեջ են: Ու, գիտեք, եթե մարդիկ խիղճ ու հավատ չունեն, եթե Աստվածաշնչից որևէ տեքստ անգիր արտասանելը շփոթում են հավատ և աստվածավախություն ունենալու հետ, եթե խորապես թողություն հայցելու և ապաշխարելու խորհուրդները շփոթում են «փարթիի», «դուքանի» հետ, նրանք եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն:
Մեկ բան է մխիթարում. մեր, հատկապես միջնադարյան վանքերը շատ դաժան փորձությունների միջով են անցել՝ մինչև մեր օրերին հասնելը: Շատերը մնացել են կանգուն: Մնացել են սրբավայր: Նույնիսկ՝ խոնարհվածները:
Այս փորձությունն էլ, որ փորձանք է դարձել երկրի ու ժողովրդի գլխին, մի օր, անկասկած, կսպառվի, կանցնի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...