Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը՝ միջազգային սկանդալի կենտրոնում. Hetq.am

Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (Arab Organization for Human Rights, AOHR) բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացի Դավիթ Փափազյանի: Այս մասին հայտնել է middleesteye.net-ը: Այս մասին գրում է Հետք-ը։

Իրավապաշտպան կազմակերպությունը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել Փափազյանի նկատմամբ, որը, ըստ առկա տեղեկությունների, Գազայի մարդասիրական հիմնադրամի (Gaza Humanitarian Foundation, GHF) խորհրդի նախագահն է: Այս մասին գրում է «Հետք»-ը:

Middleeasteye.net-ի լրագրողը նշել է, որ տեսել է մի շարք նամակներ, որոնց մեջ AOHR-ը գրել է, թե կան «հավաստի ապացույցներ եւ փաստաթղթեր» առ այն, որ Դավիթ Փափազյանը «կարող է ներգրավված լինել կամ նպաստել է Գազայի հատվածում այնպիսի գործողությունների, որոնք համարժեք են ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների»:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հովանավորվող GHF-ը լայնորեն քննադատվել է Իսրայելի կողմից պաշարված Գազայի հատվածում սննդի բաշխման ռազմականացված մեխանիզմ կիրառելու պատճառով, իսկ այնպիսի բարեգործական կազմակերպությունները, ինչպիսին է «Բժիշկներ առանց սահմանների»-ն, GHF-ին մեղադրել են «սովն ու անմարդկայնությունը» ինստիտուցիոնալ դարձնելու մեջ: Լրատվամիջոցը նաեւ փոխանցում է, որ GHF-ի մատակարարման կետերում սնունդ ստանալիս, օգնություն ստանալու հերթում գտնվելիս կամ GHF-ի կենտրոններ գնալիս առնվազն 1.800 պաղեստինցի է սպանվել եւ ավելի քան 13.500-ը վիրավորվել:

Միաժամանակ middleeasteye.net-ը նկատում է, որ GHF-ը մի քանի անգամ հերքել է, թե իր կետերում որեւէ մեկը սպանվել է, եւ նշել, թե օգնություն փնտրող սպանված անձանց մասին ՄԱԿ-ի քանակական տվյալները «կեղծ են եւ մոլորեցնող»:

«Այս զոհերը լուրջ մտահոգություններ են առաջացնում GHF-ի գործունեության շրջանակի վերաբերյալ եւ առ այն, որ դրա ղեկավարությունը հնարավոր է մեղսակից է միջազգային իրավունքով հանցագործություն համարվող գործողությունների նպաստմանը եւ կատարմանը»,- ասվում է ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրության մեջ:

Նամակում նաեւ նշվում է, որ GHF-ը գրանցված է թե՛ ԱՄՆ Դելավեր նահանգում, թե՛ Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում: Հղում անելով ամերիկյան CBS News-ին՝ նամակում հիշեցվում է, որ, շվեյցարական GHF-ի հիմնադիր փաստաթղթերի համաձայն, դրա ղեկավարները 3 անձինք են՝ Դավիթ Փափազյանը (David Papazian)՝ Հայաստանից, որը, սակայն, ապրում է Մեծ Բրիտանիայում, Լոիկ Սեմուել Մարսել Հենդերսոնը (Loik Samuel Marcel Henderson)՝ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքից, եւ Դեւիդ Կոլերը (David Kohler)՝ Շվեյցարիայից:

AOHR-ը նշել է, որ Փափազյանը շվեյցարական GHF-ի խորհրդի նախագահն է, ինչպես նաեւ ԱՄՆ-ում գրանցված կազմակերպության հիմնադիր խորհրդի անդամ: Ըստ բրիտանական իրավապաշտպան կազմակերպության՝ նման կրկնակի կառուցվածքը հանդիսանում է «ադմինիստրատիվ քողարկման եւ խարդախության կանխամտածված սխեմայի» մաս, որի նպատակը որոշումների ընդունման գործընթացը եւ ֆինանսավորման աղբյուրները թաքցնելն է:

Middle East Eye-ը հիշեցնում է, որ 43-ամյա Դավիթ Փափազյանը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (առավել հայտնի է որպես ԱՆԻՖ) տնօրենն է եղել 2019-2024 թթ. եւ մի շարք խոշոր գործարքներ է իրականացրել, այդ թվում՝ ԱՄԷ-ի էներգետիկ գիգանտ «Մասդար» ընկերության հետ (խոսքը վերջինիս եւ ԱՆԻՖ-ի ստեղծած «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի մասին է, որն Արագածոտնի մարզում պետք է կառուցի «Այգ-1» ֆոտովոլտային կայանը):

Լրատվամիջոցը նշում է, որ չնայած AOHR-ի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքում հայ-արաբական այս գործարքի մասով որեւէ անօրինական արարք չի հիշատակվում, այդուհանդերձ, Փափազյանի միջազգային բիզնես կապերը, մասնավորապես՝ ԱՄԷ-ում, արտացոլում են նրա ազդեցությունը GHF-ի ղեկավարության վրա, ինչպես նաեւ այն հարաբերությունները, որոնք նա հավանաբար հաստատել է Աբու Դաբիում, որը վերջին տարիներին դարձել է Իսրայելի կարեւոր դաշնակիցը:

Middle East Eye-ը հիշեցնում է նաեւ, որ ԱՆԻՖ-ը գրասենյակ էր բացել Աբու Դաբիում (մասնաճյուղեր կային նաեւ Մոսկվայում ու Փարիզում): Մյուս կողմից՝ Փափազյանը հայ-արաբական «Ֆլայ Արնա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահն էր: Լրատվամիջոցը նկատում է, որ Փափազյանն ԱՆԻՖ-ի տնօրենի պաշտոնից ազատվել է 2024-ի հունվարին՝ ֆոնդը վատ կառավարելու հիմնավորմամբ, իսկ հետո մեջբերում է վարչապետ Փաշինյանի կողմից 2025-ի հունվարին ԱՆԻՖ-ի գործունեությանը տրված գնահատականները՝ «ձախողում» եւ «խայտառակություն»:

Իրավապաշտպան AOHR-ը պնդում է, որ Փափազյանը GHF-ում զբաղեցրած իր պաշտոնով «առանցքային դեր է խաղացել օպերատիվ օգնության տրամադրման մոդելի մշակման, հաստատման եւ իրականացման վերահսկման գործում, ինչը հանգեցրել է զանգվածային վնասի քաղաքացիական բնակչության շրջանում»:

Կազմակերպությունը նաեւ նշում է, որ GHF-ը հիմնադրվել է «իսրայելական կառավարության կողմից սահմանված՝ պատերազմի ռազմավարական նպատակներին ծառայելու համար»՝ փոխարինելով ՄԱԿ-ի հումանիտար գործակալություններին եւ խաթարելով դրանց գործունեությունը: «Գազայում պատերազմի վաղ փուլերից օկուպացիոն ուժն (Իսրայելը) սկսել է դեմոնացնել մարդասիրական օգնության ջանքերը… Պարզ է դարձել, որ հիմնական նպատակը հումանիտար անկախ գործողությունների խափանումն էր»,- ասում է AOHR-ը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: