Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Անընդունելի է խաղաղության գործընթացը օգտագործել ներքաղաքական քարոզչության նպատակներով

«Սևերի ու սպիտակների» բաժանման նոր գործընթա՞ց է սկսված

Վաշինգտոնում նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրից դեռ մեկ ամիս էլ չի անցել, սակայն Հայաստանի իշխանություններն արդեն այն ներկայացնում են որպես գրեթե ավարտված գործընթաց։ Իրական արդյունքներ չունենալու պայմաններում իշխանության կողմից դրսևորվող հրապարակային ոգևորությունն ու ընդդիմախոսների հասցեին ուղղված հայտարարություններն առավելապես դիտարկվում են որպես ցուցադրական միջոցներ՝ ուղղված զուտ ներքաղաքական օրակարգի սպասարկմանը։

Այս իրավիճակը հիշեցնում է 2009թ․-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, որը ներկայացվում էր որպես «պատմական նվաճում»՝ միջազգային դերակատարների բարձր ներկայությամբ: Հիշարժան է, որ այդ իրադարձության ֆոնին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի։ Սակայն փաստացի այդ նախաձեռնությունը ձախողվեց, և չկարգավորված մնացին հայ-թուրքական հարաբերությունները, սահմանը մնաց փակ, իսկ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին միայն ընդլայնվեց։

Նախ՝ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության «ավարտված լինելու» հայտարարությունները գործնականում անհիմն են: Եթե անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախաձեռնությունից հետո Բաքուն չի դադարեցնում մեր հայրենակիցների նկատմամբ շինծու դատավարությունները, ապա դա վկայում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության համար հակամարտության էջը ոչ միայն փակված չէ, այլև շարունակում է որպես ճնշման գործիք օգտագործվել Հայաստանի նկատմամբ: Հետևաբար Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը չի ապահովել հիմնարար իրավական և քաղաքական երաշխիքներ։ Իսկ արդարացումները, որոնք հնչում են հայկական կողմի ոչ բավարար ջանքերի պատճառով, իրականում որևէ արժեք չունեն։

Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններն ու գործողությունները նույնպես հակասում են խաղաղության տրամաբանությանը. եթե այդ երկրի նախագահն օրվա առաջին կեսին հայտարարում է, որ հակամարտության էջը փակ է, իսկ երկրորդ կեսին բանակին հրահանգում է պատրաստ լինել պատերազմի՝ ուղղակիորեն սպառնալով Հայաստանին, ապա անհնար է անտեսել այս մտահոգությունները։ Իրանի զգուշացումները Սյունիքի հարցում նույնպես վկայում են, որ ներկա զարգացումները կարող են վերածվել լուրջ աշխարհաքաղաքական ճգնաժամի։

Ավելին, իշխող վարչակարգի նման վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ «Թրամփի ուղին» կարող է գործարկվել բացառապես ադրբեջանական շահերից ելնելով՝ առանց խաղաղության պայմանագրի լիարժեք ստորագրման, ապահովելով «թուրքական աշխարհի» անխոչընդոտ կապը: Միևնույն ժամանակ, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այլ հաղորդակցային ուղիները, այդ թվում՝ Թուրքիայի հետ սահմանը, կարող են երկար ժամանակ փակ մնալ։ Սա իր հերթին կհանգեցնի տնտեսական և քաղաքական անհավասարակշռության, ավելի կթուլացնի Հայաստանի ինքնիշխանությունը և կխորացնի տարածաշրջանային կախվածության ռիսկերը։

Այս համատեքստում անընդունելի է խաղաղության գործընթացը օգտագործել ներքաղաքական քարոզչության նպատակներով՝ ընտրողին պարտադրելով կեղծ «խաղաղություն կամ պատերազմ» երկընտրանքը, որը չի արտացոլում իրավիճակի իրական բարդությունը։ Քաղաքական դաշտում կրկին «սևերի ու սպիտակների»  բաժանման տանող այս մանիպուլյատիվ գործելաոճը որևէ լավ արդյունքի չի հանգեցնելու: Խաղաղությունը չի կարող ներկայացվել որպես գովազդվող «արդյունք», որի իրական արժեքը կարող է կասկածելի լինել։ Այն պետք է լինի հստակ սահմանված, իրավական և անվտանգության երաշխիքներով ամրագրված, արտացոլի պետության ռազմավարական շահերը և վայելի հասարակական լայն կոնսենսուս։ Միայն այդ պայմաններում ՀՀ քաղաքացին հնարավորություն կունենա իր քվեն տալու խաղաղությանը՝ որպես գիտակցված ու սկզբունքային դիրքորոշում։

Տիգրան Դումիկյան