ՔՊ-ականներն արշավում են Սյունիքի մարզպետի դեմ․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ռոբերտ Ղուկասյանի՝ Կալավանցու, Սյունիքի մարզպետ նշանակվելու օրվանից որոշ ՔՊ-ականներ խանդով են վերաբերվել եւ մշտապես «փորել» մարզպետի տակը՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կազատվի «օտար» մարդուց եւ երդվյալ ՔՊ-ականներից մեկին Սյունիքի մարզպետ կնշանակի։ Ղուկասյանի դեմ, ՔՊ առաջիկա համագումարին ընդառաջ, նոր արշավ է սկսվել։
Մեզ պատմեցին, որ վարչության անդամի թեկնածուների՝ Սյունիք այցի ընթացքում որոշ ՔՊ-ականներ տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ոչ այնքան իրենց՝ ՔՊ կուսակցության հետ կապված տեսլականն ու ծրագրերն են քննարկել, որքան մարզպետի հեռանալ-չհեռանալու հարցը։
Կապանի ՔՊ-ականներից մեկը, ասում են, բարձրաձայնել է մարզպետի հեռացման հարցը, վարչության անդամի թեկնածու Արսեն Թորոսյանը խոստացել է, որ եթե իրեն ընտրեն, ապա ինքն այդ հարցը կբարձրաձայնի կուսակցության ղեկավար մարմնում։
Մեր աղբյուրներն ասում են, որ շարքերի՝ մարզպետի նկատմամբ դժգոհության հետեւում հայտնի զույգն է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ ՔՊ-ական պատգամավոր, Հարությունյանի մերձավոր, կապանցի նկարիչ Դավիթ Դանիելյանը։
Ի դեպ, երկուսն էլ ներկա են եղել այդ հանդիպմանը, սակայն զգուշավոր լռություն են պահպանել։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան