Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Մամուլի տեսություն

Օմբուդսմենի աշխատակազմին դուրս են հանում Պուշկինի 56 հասցեից. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմը պատրաստվում է տեղափոխվել Երեւան քաղաքի Պուշկինի 56ա հասցեից, որտեղ իրականացնում է գործունեությունը այժմ, եւ աշխատանքները շարունակելու է Մոսկովյան 5 հասցեում՝ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի հարեւանությամբ։ Բանն այն է, որ դեռ նախորդ տարի ՀՀ ՄԻՊ-ը գրությամբ դիմել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բնականոն գործունեության համար միջազգային չափանիշներին համապատասխան շենքային պայմանների ապահովման խնդիրը լուծելու խնդրանքով։ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ գործող վարչական շենքում աշխատատեղերի մակերեսը բավարար չէ աշխատանքային պայմանների ապահովման համար (օրինակ՝ 24 մ2 տարածք ունեցող աշխատասենյակում աշխատում է 5 մարդ): «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը տեղում արձանագրել է Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքի պայմանները, որոնք ոչ բարվոք եւ անմխիթար են։ Տարածքին հետեւող հսկիչ աշխատակցի միջոցով նաեւ հաջողվեց ներս մտնել։ Սենյակներ կային, որոնք անգամ չունեին դուռ եւ պատուհան, պատերն էլ ճաքճքած վիճակում էին։ Հսկիչը պատմում է, որ ՄԻՊ աշխատակազմի տեղափոխումը միանշանակ է, քանի որ շինարարներ են գալիս-գնում, տարածքը չափագրում, ասել են, որ սեպտեմբերից շինարարական աշխատանքները կմեկնարկեն։ Այսինքն՝ ՄԻՊ-ի դիմումից գրեթե 1 տարի անց միայն արձագանք ստացվեց ՏԿԵ նախարարությունից։ Հետաքրքիրն այն է, թե ում է հանձնվելու ՄԻՊ-ի ներկայիս գրասենյակը, որը գտնվում է Երեւանի սրտում։ Համաձայն ՏԿԵՆ ուղարկված ՄԻՊ-ի դիմումի՝ առաջարկվել է քննարկել քաղաք Երեւանի Մոսկովյան 5 հասցեում (Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի հարեւանությամբ) գտնվող վարչական շենքը, իսկ այդ շենքը ՄԻՊ-ի աշխատակազմին ամրացնելու դեպքում՝ ՄԻՊ-ի կողմից այժմ զբաղեցվող (քաղաք Երեւան, Պուշկինի 56ա հասցեում գտնվող) վարչական շենքը ընդգրկել պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, որը կարող է օգտագործվել այլ պետական մարմնի կարիքների համար։ Թե ում է մնալու քաղաքում գտնվող շենքը, հարցական է։ Հուսանք՝ շենքային պայմանների փոփոխությունը ՄԻՊ աշխատելաոճում եւս փոփոխությունների կհանգեցնի, եւ այդ փոփոխությունը կվերաբերի ոչ միայն շենքային պայմաններին, այլեւ իրական գործունեությանը, հատկապես, երբ երկրում կան քաղբանտարկյալներ եւ հալածյալներ, իսկ ՄԻՊ-ը լռում է այդ մասին»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: