Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան
Մամուլի տեսություն

Ցեղասպանության ուրացման հերթական ակորդները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց ցեղասպանության թեման այն խնդիրներից մեկն է, որը ոչ միայն ողջ հայությանն է վերաբերում, այլև շոշափում է համայն մարդկության շահերը, քանի որ դրա դատապարտման ու ճանաչման բացակայությունը ճանապարհ է բացում այդ հանցագործության կրկնության համար։ Ու գլխավոր խնդիրն այն է, որ Հայոց ցեղասպանությունը մինչ օրս չի ճանաչվել ու դատապարտվել այդ հանցագործությունն իրականացնող պետության՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի կողմից։

Թուրքիան, նաև մտահոգություն ունենալով, որ իր կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է բերել փոխհատուցման հետ կապված հարցեր, կտրուկ ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական իրողության փաստը՝ չնայած որ թուրքական հասարակության, մտավորականության որոշ ներկայացուցիչներ և անհատներ ընդունում են, որ 1915 թվականին տեղի ունեցածը հենց ցեղասպանություն էր։ Ավելին, պաշտոնական Անկարայի ու թուրքական ազգայնական շրջանակերի կողմից շրջանառության մեջ են դրվում Հայոց ցեղասպանության պատմական փաստը հերքող կամ ժխտող բազմաթիվ կեղծ փաստարկներ, որոնք ամբողջությամբ չեն արտացոլում տեղի ունեցածը ու խեղաթյուրում են պատմական իրողությունները։ Ու պատահական չէ, որ պաշտոնական Անկարան տարիներ շարունակ նաև մեծ ռեսուրսներ է ներդնում Հայոց ցեղասպանության ժխտման ուղղությամբ։ Այնինչ Հայոց ցեղասպանությունը այդ հանցագործության դասական օրինակներից է և ամբողջությամբ արտացոլում է այդ երևույթը։

Թուրքական ժխտողականությունն, ըստ էության, արդարացնում է ցեղասպանության իրագործումը, իսկ դա այնպիսի պրակտիկա է ստեղծում, թե այդ միջազգային հանցագործությունը կարելի է իրականացնել ու դրա համար չպատժվել, չբախվել դրա իրավական հետևանքներին։ Իսկ այս հանգամանքը միանգամայն կարող է թևեր տալ տարբեր ոճրագործ ռեժիմներին։

Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ Հայաստանի ջանքերը արդյունքներ են տվել, բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչել են Ցեղասպանությունը և կոչ արել Թուրքիային առերեսվել սեփական պատմության սև էջերի հետ։

Բայց, չնայած այն հանգամանքին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն էական արդյունքներ է գրանցել, վերջին տարիներին ՀՀ գործող իշխանությունները որոշել են ամբողջովին վերանայել Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը։ Նրանք ինչպես ուրացան Արցախը, այնպես էլ ուրանում են Հայոց ցեղասպանությունը։ Դա իրենց կարևոր քաղաքական առաքելությունն է, որի համար եկել են իշխանության, և որն առաջ են տանում։

Մասնավորաբար, Փաշինյանը այնպիսի հայտարարություններ է անում, որոնք գերազանցում են նույնիսկ թուրքական ժխտողական թեզերին։ Նրա խոսույթից այնպիսի տպավորություն է առաջանում, որ նա արդարացնում է ոճրագործ պետությանը, փոխարենն այնպիսի պատկեր ստեղծում, թե Ցեղասպանության զոհերն են մեղավոր, որ իրենց նկատմամբ նման հանցագործություն է իրականացվել։ Պատահական չէ, որ անցյալ տարի անգամ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն տարածեց՝ քննադատելով Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեկնաբանությունները։

Այս համատեքստում այնպիսի պատկերացում է ստեղծվում, որ Փաշինյանն իր արտաքին քաղաքական գործունեության հիմնական նպատակը համարում է ամեն կերպ Թուրքիային ու թուրքական իշխանություններին գոհացնելը։ Իսկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ վերջերս արած հայտարարությունը, թե Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Փաշինյանի համար հերթական առիթը ստեղծեց Թուրքիայի ջրաղացին ջուր լցնելու համար։ Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը հայտարարում է, թե ինչների՞ս էր պետք Ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Հետո այնքան է պրիմիտիվացնում հարցը, թե իբր ճանաչումները տարբեր երկրներում տեղի են ունեցել ընդամենը մի քանի ձայն ավելի ստանալու համատեքստում։

Փաստացի նա ուզում է ասել, թե այս հարցը չի վերաբերում պատմական արդարության վերականգնման հետ կապված իրողությանը, ու թեման ներկայացնում է ընդամենը որպես աշխարհաքաղաքական մանրադրամ։ Սա մի պնդում է, որ տարիներ շարունակ անում է թուրքական կողմը, թե իբր տարբեր երկրներ Ցեղասպանության թեման ուղղակի դարձրել են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու աշխարհաքաղաքական մանրադրամ։

Ինչ վերաբերում է Ներթանյահուի հայտարարությանը, ապա տպավորություն է, թե Փաշինյանը, հետևելով պաշտոնական Անկարայի արձագանքին, որը դատապարտում է այդ հայտարարությունը, փորձում է ասել, թե մեզ հարկավոր չէ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը։ Այնինչ Հայաստանի ղեկավարի կողմից ամենաադեկվատ պատասխանը կլիներ դիվանագիտական արձագանքը, որ եթե Նեթանյահուն ասում է, թե Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ապա այդ երկրի խորհրդարանը թող կոնկրետ բանաձև ընդունի դրա հետ կապված, ոչ թե երկրի ղեկավարը կիսատ-պռատ հայտարարություններ անի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում