Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան
Վիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, ՀՀ-ն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարարԿԺԴՀ-ն անհայտ արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ Կորեայի հանրապետության զինուժԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԱրդյո՞ք Ինտերի հերթական հրապարակումը թաքնված մեսիջ է Մխիթարյանի հետագա պլանների մասինԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանՕդի ջերմաստիճանը մարտի 15-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանովԻրանի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայողՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը. Անդրանիկ ԳևորգյանԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրըՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդԻրանում նշել են ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու պայմաններըՄտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեքՏարադրամի փոխարժեքները մարտի 14-ինԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՀունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումը վերափոխումների է ենթարկվել, որն առաջիկայում կդրսևորվիՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր Կամենդատյան

«Որևէ բան չի ավարտվել, որքան էլ մեզ փորձեն հակառակը համոզել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվել է Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը: Այդ օրը նշվում է որպես Արցախի անկախության օր։ Երկրորդ տարին անընդմեջ անկախության օրն Արցախում նշելն անհնարին է դարձել՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին արցախահայերի՝ իրենց բնօրրանից բռնի տեղահանման հետևանքով։ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ զրուցել ենք ոչ միայն օրվա խորհրդի, այլ նաև վերարժևորման ճանապարհի մասին նոր իրականության համատեքստում։ Տիկին Հակոբյանն ասում է՝ 2020 թվականից արդեն այսպիսի օրերի խորհուրդների հետ կապված զգացողությունները փոխվել էին: «Արցախի անկախությունից ի վեր տասնամյակներ շարունակ այսպիսի օրերը նույն կերպ են սկսվել։ Վաղ առավոտից ամեն տեղ թևածել է օրվա խորհուրդը։ Ամեն ինչ սկսվել է Եղբայրական պանթեոն այցելելուց, մեր նահատակներին հարգանքի տուրքն առանց պաթոսի ու ձևականությունների մատուցելուց։ Բարձր գլխով, նույնիսկ ժպիտով այցելել ենք նրանց ու գլուխ խոնարհել։ Դպրոցներում՝ անկախ նրանից, թե որ առարկայի դասաժամն էր, ուսուցիչը, միևնույնն է, անընդհատ խոսում էր օրվա խորհրդի մասին, հիշողություններ ու ոգևորություն փոխանցում երեխաներին։ Միշտ նշվում էր, որ անդադար պետք է կարևորել այդ օրը։ Մինչ պատերազմը երեկոյան ժամերին ընտանիքները հավաքվում էին տոնական սեղանների շուրջ, դրսում հրավառություն էր, համերգ, որով և այդ օրն ավարտվում էր, բայց խորհուրդը մնում էր։ Պատերազմից հետո տոնական որևէ միջոցառում երբևէ չեղավ Արցախում, բայց խորհուրդը նույն կերպ պահպանվեց։ Այցելում էինք Եղբայրական պանթեոն գլխիկոր, որովհետև մեղավոր էինք մեզ զգում. այն, ինչի համար տղաները նահատակվեցին, ի զորու չեղանք պահել։ Բայց ամեն անգամ այցելում էինք խոստումով, որ կանգ չենք առնելու, շարունակելու ենք պայքարը, և անպայման իրենց իղձերն ու երազանքները անկատար չեն մնալու, ինչպես և այն գաղափարը, հանուն ինչի իրենք զոհվել էին։ Առավոտվանից շատ եմ մտորել այս հարցերի շուրջ։ Շատ դժվար է, երբ քո տան դուռը պետք է փակես։ Ցավոք, այսօր Հայաստանում հենց իշխանություններն են դա շահարկողը և ամեն կերպ այլ քողի տակ ներկայացնողը։ Ունեինք ընտրություն՝ կա՛մ մնալ մեր տներում, կա՛մ ուղղակի փրկել արժանապատվությունը։ Ոչ թե գերադասեցինք մեր արժանապատվությունը, այլ յուրաքանչյուրն իր ներսում որոշում կայացրեց. պայքարել ենք հանուն հայրենիքի, մեր նահատակները զոհվել են քաջի մահով, որպեսզի այդ արժանապատվությունն ունենանք։ Որոշեցինք պահել արժանապատվությունը ու փակեցինք տան դռները։ Նույնիսկ այս պարագայում որևէ մեկս իրավունք չունի այդ օրը գլուխը կախելու, տխրելու, ողբալու, նահատակները մեզ չեն տվել այդ իրավունքը, և այդ իրավունքը մեզ չեն տալիս նաև ապագա սերունդները, որովհետև Արցախը ոչ թե ժառանգել ենք մեր նախնիներից, այլ պարտք ենք վերցրել սերունդներից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Ընդգծում է՝ անցյալի կարևորումը և դրա մասին անընդհատ խոսելը շատ կարևոր է, քանզի դա է ուժի նոր պաշար տալու բոլորին։ «Պայքարի հետևից գնալու համար կամք է պետք, ու հենց այս օրը պետք է կարևորենք մեր կամքը՝ գնալու նպատակի հետևից։ Մի իրավիճակում ենք, երբ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի խլեն մեր արժանապատվությունը, որպեսզի կոտրեն մեզ։ Այսօրվա խորհրդում պետք է շատ կարևորենք ուժն ու կամքը, որպեսզի կարողանանք կատարել այն պատգամը, որը մեզ են թողել մեր նահատակները, և կարողանանք մեր սերունդներին տալ այն պարտքը, որից, ըստ էության, իրենց զրկել ենք, այն է՝ հայրենիքից։ Սա պետք է լինի ամեն ինչի հիմքում, և Հայաստանի Հանրապետությունում՝ մեր հայրենիքում, շրջապատված մեր արժանապատիվ հայրենակիցներով (այդ ամենից առանձնացնում եմ իշխանություններին), պետք է հասկանանք, որ որևէ բան չի ավարտվել, որքան էլ մեզ փորձեն հակառակը համոզել»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նպատակին հավատալու և դրա հետևից գնալու համար մեզ ուժ, կամք, հաստատակամություն և վստահություն է պետք։

Անդրադառնում ենք նաև նախաստորագրված «Խաղաղության պայմանագրին», որը շատերն են որակում որպես Արցախի էջը փակելուն ուղղված հերթական՝ փաստաթղթավորված քայլ։ «Այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում մեր շուրջ, բնավ մտածմունք չէ Հայաստանի մասին, դա գործընթաց չէ Հայաստանի անվտանգության ու բարօրության մասին։ Հակառակը՝ դա էապես վտանգում է Հայաստանի Հանրապետությունը։ Ի սկզբանե Արցախի հարցը և Արցախը զուտ մեր քմահաճույքը չէր։ Առանց Արցախի ու Արցախի հարցի՝ քաղաքական իրավիճակում շատ թույլ դիրքերում է գտնվում Հայաստանը, որովհետև Խորհրդային Միության փլուզումից և անկախանալուց հետո Հայաստանը՝ որպես սուբյեկտ, աշխարհում ընդունվել է ու բանակցային սեղանի շուրջ նստելու և օրակարգային հարցեր քննարկելու հնարավորություն ունեցել է՝ բացառապես պայմանավորված Արցախի հարցով, բայց դա անմիջականորեն առնչվել է Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների հետ։ Այսօր այդ հարցը օրակարգից հանելով՝ անվտանգային ուղիղ թիրախի տակ է հայտնվում Հայաստանի Հանրապետությունը։ Ինչպես ֆիզիկապես, այնպես էլ քաղաքականության մեջ Արցախը Հայաստանի Հանրապետության պաշտպանն էր, ձեռքը, վահանը։

Հիմա Հայաստանը նույնիսկ քաղաքական առումով է մնացել անպաշտպան՝ պայմանավորված Արցախի հարցը «փակելու» հետ։ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն գնացին այս ամեն ինչի հետևից, որպեսզի Հայաստանի մասով պահանջները կատարելու պարագայում ունենան լեգիտիմ պատճառաբանություն, որ խնդիրն Արցախում էր, և դեռ ընթացք կա, որ կարողանանք հաղթահարել այդ խնդիրները»,-հավելում է պատգամավորը։

Խոսելով վաշինգտոնյան բանակցությունների մասին՝ տիկին Հակոբյանն ասում է, թե կինոդիտումը, որը մեզ համար կազմակերպել էին իշխանությունները, որևէ առնչություն չունի խաղաղության հետ։ «Մեզանից յուրաքանչյուրը երազում է, ցանկանում է այդ արժանապատիվ խաղաղությունը, բայց եթե սթափ ուղեղով ենք հետևում գործընթացներին, ապա ակնհայտ է, որ իրենց նախաստորագրած փաստաթղթում կամ կազմվելիք «Խաղաղության պայմանագրում» որևէ հստակեցված դրույթի չենք հանդիպում։ Օրինակ՝ շատերիս մոտ է հարց առաջանում, թե խաղաղությունը Հայաստանի Հանրապետության համար ո՞ր սահմանների ներսում է լինելու։ Իրենք պատճառաբանում են, որ նման դրույթներ չեն ներառվել փաստաթղթում։ Այսինքն՝ կարող եմ ենթադրել, որ դրանք լինելու են կամ արդեն իսկ կան բանավոր պայմանավորվածությունների արդյունքում։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունն իրեն լեգիտիմ իրավունք վերապահեց իր հանձնողական, պարտվողական քաղաքականության մեջ մեղադրել Ռուսաստանին՝ համարելով նրան որպես կողմ, նույնը տեղի է ունենալու ԱՄՆ-ի հետ։ Թուրքիայի կողմից այս օրերին անդադար հնչում է հատկապես «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Այս պարագայում մեղավորը լինելու է ԱՄՆ-ն։ Ի դեպ, տեսնելով Ռուսաստանի նախադեպը՝ ԱՄՆ-ն շատ լավ դիրքավորվել է՝ բացահայտ ցույց տալով իր ուղղակի վկա կամ միջնորդ լինելը երկու կողմերի միջև, բայց ոչ ավելին։ Իսկ ինչպե՞ս է սա ներկայացվում մեր հասարակությանը։ Ցավոք, հասարակությունը հակված է վերցնել մեղրածոր այդ բացատրությունները, և ի վերջո, հատկապես մեր նման կեղեքումների մեջ հայտնված հասարակությունը անպայման ուզում է լավը տեսնել ու լավը վերցնել, ուզում է շատ արագ ընկալել այդ խաղաղությունը, ինչպես, օրինակ՝ Արցախում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Բայց, ցավոք, այդպես չէ, նախադեպը կա, և դա Արցախն է։ Դա խաղաղությունը չէր, այլ խաղաղության իմիտացիան էր, որը ստեղծել էին այս իշխանությունները»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում