Դարձել են Փաշինյանի «աղանդի հետեւորդ»․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հրովարտակ է իջեցրել թիմակիցներին՝ ով անկուսակցական է, կուսակցական դարձեք, եթե ուզում եք հաջորդ ընտրություններին տեղ ունենալ նախընտրական ցուցակում։
Իսկ ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցությունում, գաղտնիք չէ, առնվազն հինգ անկուսակցական կա՝ Խաչատուր Սուքիասյանը, Բաբկեն Թունյանը, Անդրանիկ Քոչարյանը, ԲՀԿ-ից ճամբարափոխ եղած Սերգեյ Բագրատյանը եւ ՀՀԿ-ից արտագաղթած Շիրակ Թորոսյանը։
Տեղեկացանք, որ նրանցից երկուսն արդեն հրաժարվել են անկուսակցականի կարգավիճակից եւ դարձել Փաշինյանի «աղանդի հետեւորդ»:
Խոսքը նախկին լրագրող Բաբկեն Թունյանի եւ 90-ականներից տարբեր պաշտոններ զբաղեցրած Անդրանիկ Քոչարյանի մասին է:
ԱԺ պաշտոնական կայքում նրանց կենսագրության մեջ հանվել է «անկուսակցական» տողը, եւ «կուսակցական պատկանելության» դիմաց ավելացվել է «Քաղաքացիական պայմանագիր» բառակապակցությունը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան