Ընդդիմադիր, թե՞ իշխանական. ինչ դեր կունենա Հայկ Մարությանը հաջորդ խորհրդարանական ընտրություններին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խորհրդարանական ընտրություններին դեռ 10 ամիս գրեթե կա, սակայն կամա թե ակամա, գաղտնի թե բացահայտ, տարբեր քաղաքական ուժեր ակտիվացել են, իսկ նրանց միացել են նախկին իշխանական, այժմ, կարծես թե, ընդդիմադիր գործիչները։
Խորհրդարանական ուժերն արդեն իսկ պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, մարզային հանդիպումներ, այցեր են իրականացնում։
Իսկ ահա արտախորհրդարանական ուժերից պաշտոնապես քչերն են հայտարարել, որ առաջադրվելու են՝ որպես վարչապետի թեկնածու։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ուժերին է միանում նաեւ Հայկ Մարությանը, որն այս անգամ կարծես ոչ թե ակտիվ ՔՊ-ական քարոզ է իրականացնելու, այլ ինքնառաջադրվելու է սեփական կուսակցությամբ։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Հայկ Մարությանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Նոր ուժ» ռեֆորմիստների կուսակցությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին կուսակցությունից հաստատեցին, որ Մարությանն իսկապես պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։
Բանն այն է, որ Մարությանը մե՛կ դարձավ քաղաքապետ ՔՊ-ի եւ հեղափոխության «ներքո», մե՛կ էլ դարձավ ընդդիմադիր՝ երբ հեռացրին պաշտոնից։
Այժմ Մարությանը կարծես թե կրկին իշխանականների կողմն է անցել եւ օրերս հայտարարությամբ էր հանդես եկել «Թրամփի ուղու» վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու համար»։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան