Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Մամուլի տեսություն

Վահե Գրիգորյանն իր սև գործն արե՞լ է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով՝ ՄԻԵԴ-ը վերացրել է հայ դատավորների գանգատներն «առաջնահերթության կարգով» քննելու որոշումը։ Խոսքը մեկ տասնյակից ավելի դատավորների մասին է, որոնց լիազորությունները դադարեցվեցին Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան տանդեմի ջանքերով, քանի որ նրանք նախկինների ժամանակ էին նշանակվել եւ հրաժարվում էին կատարել այս իշխանությունների պատվերները։ Դատավորները դիմել են ՄԻԵԴ, արդեն իսկ կան որոշումներ՝ նրանց օգտին։

Հաշվի առնելով դատավորների կարգավիճակը եւ առաջ քաշած հարցի կարեւորությունը՝ ՄԻԵԴ-ը որոշել էր առաջնահերթություն տալ այդ գործերին, ինչը նշանակում էր, որ եթե սովորական գործերով վճիռ է կայացվում դիմելուց 8-10 տարի անց, առաջնահերթ քննվող գործերով 1-2 տարի է տեւում գործընթացը։

ՄԻԵԴ-ն արդեն առաջնահերթության կարգով քննել է դատավոր Սուրեն Անտոնյանի բողոքը եւ կասկածի տակ դրել ԲԴԽ նախագահ Անդրեասյանի անաչառությունը։ Այժմ նոր կազմով ԲԴԽ-ն քննում է Անտոնյանի հարցը՝ ՄԻԵԴ որոշման լույսի ներքո, եւ սեպտեմբերի 17-ին հրապարակելու է որոշումը։

Տեղեկացանք, որ առաջնահերթության որոշումը պահպանվել է միայն Վճռաբեկի դատավորների՝ Արտակ Բարսեղյանի եւ Տիգրան Պետրոսյանի առնչությամբ, մյուս ատյանների դատավորների հետ կապված գործերը ՄԻԵԴ-ը քննելու է սովորական կարգով։

Համակարգում ենթադրում են, որ վերջերս ՄԻԵԴ գործուղված Վահե Գրիգորյանին հաջողվել է այս հարցում հասնել հաջողության՝ առաջնահերթությունը վերացնել տալ։ Առաջնահերթությունից չեն հանել միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի եւ Տիգրան Պետրոսյանի գանգատները։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ գանգատաբեր դատավորներից, սակայն նրանք հրաժարվեցին մեկնաբանել ՄԻԵԴ այս որոշումը։