Ալիևի ևս մեկ պահանջի շրջանակներում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու մասին նախագիծ, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչին: Որպես հիմնավորում նախագծում նշված է, որ «վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի»:
Նախագիծը շրջանառելուց առաջ մեր տեղեկություններով՝ ԶՈՒ ԳՇ-ում ճանապարհ անցած զինվորականները հատուկ կարծիքով զգուշացրել են ՊՆ ղեկավար կազմին, որ նախագիծը լուրջ վտանգներ ու ռիսկեր է պարունակում:
Նախ իրականությունից կիլոմետրերով հեռու է «հիմնավորումը»` ակտիվ համալրումների առումով, քանի որ վերջին 4 տարիներին մարտական հերթապահության, կամ այսպես կոչված՝ պոստ պահելու համար ստիպված են եղել յուրաքանչյուր տարի հազարավոր պահեստազորայիններ և ԵԿՄ ներկայացուցիչներ ընդգրկել: Բացի այդ հաշվարկներ են ներկայացվել, որ այս փոփոխությունների հետեւանքով ծառայության երկու տարվա կտրվածքով 4-5 հազարով կրճատվելու է բանակի թվակազմը, իսկ դա լուրջ վտանգներ է պարունակում մարտական հերթապահության տեսանկյունից։
Վերեւների պատասխանը մոտավորապես եղել է այն՝ ով չի ուզում աշխատել, թող դիմում գրի` հեռանա, ասվել է նաեւ, որ խաղաղության պայմանագիր է կնքվում, խաղաղության դարաշրջանում իրենց հաշվարկները հիմնովին արդարացված են լինելու։
Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր շրջանակներն էլ են կաշկանդված այս հարցով բաց խոսելու հարցում: Բանն այն է, որ պոպուլիստական այս նախագիծը իշխանությունը մտածված հիմա է շրջանառում՝ ընտրություններին ընդառաջ, քաջ իմանալով, որ հանրության որոշ հատվածներ կողմ են բանակում ծառայության ժամկետի կրճատմանը։
Իրականում բանակը ապառազմականացնելու պահանջն արդեն քանի տարի է հնչում է Ալիեւի շուրթերից, եւ այս փոփոխությունը ոչ միայն այդ միտումն է հետապնդում, այլեւ ժամանակի հետ կասկածի տակ է դնելու հայկական բանակի գոյությունն առհասարակ։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան