Ով է լինելու ՔՊ վարչության «կինդեր սյուրպրիզը»․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ՔՊ-ում գրեթե համոզված են, որ ՔՊ նոր վարչության «կինդեր սյուրպրիզը» լինելու է պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը` խորհրդարանի լռակյացներից մեկը, որը գիտական հոդվածների հեղինակ է եւ, ինչպես ՔՊ-ում են բնութագրում՝ փայլուն տիրապետում է անգլերենին:
Բայց նրա ամենամեծ արժանիքն Աննա Հակոբյանի հետ մտերմությունն է։ ՔՊ կանանց շրջանում միշտ քննարկում են, թե ինչպես է հաջողվում նրան այդքան հաճախ հայտնվել վարչապետի կնոջ նախաձեռնած միջոցառումներին։ ՔՊ նոր վարչությունը, հիշեցնենք, կընտրվի սեպտեմբերի 20-ին՝ կուսակցության համագումարի ընթացքում:
Կանանց քվոտան ավելացրել են, վարչության կազմում 20 անդամից 5-ը պետք է կին լինի։ ՔՊ-ական կին գործիչներից վարչության անդամի համար առաջադրվել են վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Մանավազյանը, Սոնա Ղազարյանը, Ալխաս Ղազարյանը, Տաթեւիկ Գասպարյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ցանկում այլ անուններ էլ կան, որոնք հանրությանն այնքան էլ հայտնի չեն:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան