Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան
Վիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, ՀՀ-ն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարարԿԺԴՀ-ն անհայտ արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ Կորեայի հանրապետության զինուժԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԱրդյո՞ք Ինտերի հերթական հրապարակումը թաքնված մեսիջ է Մխիթարյանի հետագա պլանների մասինԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանՕդի ջերմաստիճանը մարտի 15-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանովԻրանի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայողՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը. Անդրանիկ ԳևորգյանԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրըՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդԻրանում նշել են ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու պայմաններըՄտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեքՏարադրամի փոխարժեքները մարտի 14-ինԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՀունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումը վերափոխումների է ենթարկվել, որն առաջիկայում կդրսևորվիՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր Կամենդատյան
Մամուլի տեսություն

Փնթի, չմտածված, անպատրաստ նախաձեռնությունների ոդիսականը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում արդեն պրակտիկա է դարձել այլ երկրների փորձը կուրորեն վերցնել ու ընդօրինակելը՝ փորձելով դրանք կիրառելու միջոցով «բարեփոխումների» ֆոն ապահովել։ Բայց այս պարագայում հաշվի չեն առնվում Հայաստանում տեղական առանձնահատկությունները, բնակչության մոտեցումներն ու մենթալիտետը, տնտեսական հագեցվածությունը, թվային ու տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Այդպիսի նախաձեռնություններից մեկն, օրինակ՝ վերաբերում է հենց եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը։ Այս համակարգի ներդրումից անմիջապես հետո ջրի երես դուրս եկան դրա բացերը։ Հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը սկզբից մինչև մայիսի 1-ն էր, բայց քանի որ համակարգը թերի էր, հիմա ժամկետը հետաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։ Ու, ընդհանուր առմամբ, հայտարարագրման գործընթացը ոչ միայն պարզեցված չէ, այլև բարդ է ու բավական խճճված։ Դրա համար ի սկզբանե նախատեսվում էր, որ քաղաքացին պետք է ունենա նույնականացման քարտ, ապա նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, գործող բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր Մոբայլ ID SIM քարտով, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն։ Թերևս առաջընթաց է, որ վերջապես նաև էլեկտրոնային SIM քարտով են օպերատորները կարողանում ակտիվացնել էլեկտրոնային համապատասխան ծառայությունը, բայց նման տեխնիկական մանր հարցերի լուծումը միայն բավարար չէ, երբ կան լուրջ խնդիրներ, որոնք դեռևս լուծված չեն։

Լուրջ խնդիրներ կան՝ կապված նույնականացման քարտերի հետ: Մարդիկ բողոքում են, որ անձնագրային բաժանմունքներում ահավոր հերթեր են։ Սոցցանցերի քննարկումներից պարզ է դառնում, որ նույնիսկ գրանցումների խնդիր կա։ Մարդիկ չեն կարողանում ոչ միայն տեղում, այլ նաև առցանց գրանցվել։ Քաղաքացիները գնում են անձնագրային, նրանց հետ են ուղարկում։ Հաճախ պատշաճ մակարդակի իրազեկում չի կատարվում, քանի որ քաղաքացիները չգիտեն, թե ինչ փաստաթղթեր պետք է վերցնեն իրենց հետ և այլն։ Կարճ ասած՝ մի ամբողջ քաոս։ Եթե ID-ների հարցում են քաղաքացիները ներգրավվում ավելորդ քաշքշուքի ու վարչարարության մեջ, ինչը զգալի ժամանակ է խլում մարդկանցից, ապա կարելի է պատկերացնել, թե այսքանից հետո նրանք արդյոք շահագրգռված կլինե՞ն հայտարարագրեր ներկայացնելու հարցում։

Ու բոլորովին էլ զարմանալի չէ, որ այս պահի դրությամբ ընդամենը 100-ից 120 հազար մարդ է հայտարարագիր ներկայացրել, այն էլ՝ հիմնականում այն մարդիկ են, ովքեր որևէ սոցիալական ծախսերի հետ կապված հետվճար կարող են ստանալ։ Այնինչ, ավելի քան 800 հազար քաղաքացիներ ենթակա են պարտադիր հայտարարագրման։ Ավելին, եկող տարի ավելանալու է ևս 500 հազար քաղաքացի: Իհարկե, մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ քաղաքացիների մեծ մասը պարզապես բոյկոտում է այս պրոցեսը: Շատերը անվստահություն ունեն այս համակարգի հետ կապված, քանի որ պարտադիր հայտարարագրումը գրեթե ոչինչ չի տալու նրանց։ Այսուամենայնիվ, որոշակի քանակի մարդկանց խանգարում է նաև տեխնիկական անպատրաստ, թափթփված վիճակը:

Ինչ վերաբերում է համակարգի ներդրման հիմնավորումներին, ի մասնավորի՝ ստվերային տնտեսությանն ու ստվերային եկամուտներին, ապա նման ռեսուրսներ տիրապետող քաղաքացիները բազմաթիվ ելքեր կարող են գտնել իրենց եկամուտները թաքցնելու համար։ Այնպես որ, շարքային քաղաքացիների վրա պարզապես ավելորդ բեռ է դրվել, որի նպատակը մարդկանց ամեն մի 1000 դրամը վերահսկելն ու հարկելն է, այսինքն՝ մինչև վերջ «կաշիները քերթելը»:

Ընդհանրապես, այս իշխանությունների համար վաղուց սովորություն է դարձել բարեփոխման անվան տակ որևէ նախաձեռնություն վերցնել՝ շատ հաճախ անհեթեթ ու ժամանակավրեպ, ու միանգամից փորձել կիրառել այն դեպքում, երբ պահը չի հասունացել, ավելին՝ երբ երկիրն ընդհանրապես պատրաստ չէ դրան: Նման իրավիճակների ականատես ենք եղել ոչ մեկ անգամ։

Օրինակ՝ իշխանություններն ամենաբարձր մակարդակով արշավ են սկսել անկանխիկ վճարումների մասով։ Ու մինչ նրանք օրուգիշեր գովազդում են քարտային վճարումները և դրանց առավելությունները՝ մասնավորապես թոշակառուների հետվճարի մասով, արդեն մի քանի դեպք ենք ունեցել, երբ Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքում տոտալ խափանում է տեղի ունեցել, ու քաղաքացիները չեն կարողացել անկանխիկ վճարումներ իրականացնել։ Մեկ այլ դեպքում էլ որոշում ընդունվեց «մարդկանց առողջական վիճակին հետևելու նպատակով» սննդի կենտրոններում սեղաններին աղ դնելն արգելելու մասին։ Սկզբում խոսվում էր, որ համապատասխան մարմինները շատ խիստ հետևելու են, որ սննդի կետերում հետևեն որոշմանը, ու հարկ եղած դեպքում տուգանեն, սակայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ ոչ մեկ էլ չի հետևում սեղանների վրա աղամանների առկայությանը։ Դե, իրենք էլ երևի հասկացան, թե ինչքան անհեթեթ բան են մտածել: Նույն կերպ էլ ընդունվեց հանրային փակ վայրերում ծխելու ամբողջական արգելքը, բայց այս հարցում նույնպես հետևողականություն չկա։ Խոսքը վերաբերում է նաև էկոլոգիային ու շրջակա միջավայրին վերաբերող որոշումներին։ Օրինակ՝ որոշվեց, որ արգելվում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, բայց հիմա որևէ արգելք չկա պոլիէթիլենային տոպրակների վաճառքի հարցով, խանութներն ու վաճառքի կետերը ազատորեն տրամադրում են դրանք։

Սարսափելի է մտածել, թե ինչ չմտածված ու աննորմալ որոշումներ կարող են կայացվել Փաշինյանի՝ Տոկիո կատարած այցից հետո: Նման դեպքերում ուզում ես ասել՝ կլինի՞ ոչ մի «բարեփոխում» էլ չանեք, որ մարդկանց գլխին «չարեփոխում» չդառնա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում