Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Մամուլի տեսություն

Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ սպասել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ սեպտեմբերի 23-ին՝ երեքշաբթի օրը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն կազմակերպում է ամենամյա դարձած «Ժողովրդավարության հայկական ֆորումը»: Կարեւոր հարթակ, որը պիտի քննարկի ժողովրդավարության զարգացման հեռանկարները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկա են լինելու ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ: Նիկոլ Փաշինյանը եւս նախորդ ֆորումներին մասնակցել է, սպասվում է, որ այս ֆորումին էլ կմասնակցի:

Սակայն այս տարվա միջոցառումն առանձնահատուկ խորհրդանշական է, քանի որ դրան նախորդում են իշխանության ներսում ու շուրջը տեղի ունեցող քրեական դրսեւորումներ:

2023-ին ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում բացահայտ սպառնաց կտրել ՄԻՊ-ի թեկնածու Էդգար Ղազարյանի ականջներն ու լեզուն, սակայն իրավապահները «հանցակազմ չտեսան»։ 2024-ի սեպտեմբերի 8-ին նա խուլիգանական բառապաշարով թիրախավորեց կին ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին. պատգամավորի էթիկան խախտելու համար նա ցայսօր անպատիժ է:

2023 թվականի ապրիլի 2-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց, որ իր թիկնապահները բռնեն քաղաքացու ձեռքերը եւ թքեց քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա: Մինչ օրս անպատիժ է:

2024 թվականի ապրիլի 16-ին քաղաքացի Սամվել Վարդանյանը ոստիկանների հսկողության տակ դաժան ծեծի ենթարկվեց դիմակավորված խմբի կողմից. ենթադրվում էր, որ գործողությունը կազմակերպվել էր ՔՊ պատգամավորի «պաշտպանության» համար։

2025-ին Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը սեփական աշխատակցի վրա բռնություն կիրառեց. եթե նա ընդդիմադիր լիներ, այսօր բանտում կլիներ, բայց տանն է։

Նույն թվականին ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին ավտոկայանման հարցի վերաբերյալ միջադեպի մասնակից դարձավ, սակայն պատասխանատվություն չեղավ։

Սեպտեմբերի 15-ին ահազանգ ստացվեց, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի մտերիմները առեւանգեցին եւ դաժան ծեծի ենթարկեցին քաղաքացու, սակայն 50 մասնակիցներից ոչ ոք չի հայտնաբերվել։

Իսկ արդեն սեպտեմբերի 16-ին լրագրող Հակոբ Կարապետյանը ծեծի ենթարկվեց դիմակավորված անձի կողմից՝ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյայի հետ ունեցած կոնֆլիկտից հետո։
Այս փաստերը ցույց են տալիս, որ ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարությունների ներքո Հայաստանը սահում է դեպի «կրիմինալապետություն», որտեղ բռնությունը ոչ թե պատժվում է, այլ դառնում քաղաքական մշակույթի մաս։

Այս պայմաններում առաջիկա ֆորումը ոչ միայն քննարկման հարթակ է, այլեւ լրջագույն հարցադրում. ի՞նչ ժողովրդավարություն կարող է լինել անպատժելիության ու վախի մթնոլորտում»։