Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա

«Գործում է հետևյալ տրամաբանությամբ՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստան չի լինելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Որպես պատմաբան՝ բերեմ Ֆրանսիայի օրինակը։ Հիմա Ֆրանսիայի Հինգերորդ հանրապետությունն է։ Հանրապետությունների թվերի փոփոխությունը կախված է ոչ թե ինչոր մեկի ցանկությունից, այլ կոնկրետ քայլերից։ Քայլը մեկն է՝ փոխվում է Սահմանադրությունը և կառավարման ձևը։ Հիմա հարցը հետևյալն է՝ ի՞նչ ենք փոխել մինչև հիմա։ Ո՛չ մեր Սահմանադրությունն է փոփոխվել, ո՛չ էլ կառավարման ձևը։ Կապիտուլ յանտ Նիկոլը, դառնալով 3-րդ հանրապետության ղեկավար, տապալել է իր առաջ դրված անխտիր բոլոր խնդիրները, բացեք նրա՝ 2018 թվականի՝ վարչապետ ընտրվելու ծրագիրը, 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ իր քաղաքական թիմի ծրագիրը, 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց ծրագիրը։ Կտեսնեք, որ այդ ծրագրերի ոչ միայն 0,1 տոկոսը չեն կատարել, այլև իրենց խոստացածի ամբողջությամբ հակառակն են արել։ Ավելին, իրենց համագումարի ժամանակ Նիկոլը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը համարում է լաբորատոր առնետ, վրան փորձարկումներ է անում, անցավ՝ լավ, չանցավ՝ ոչինչ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ չորրորդ հանրապետություն ստեղծելու հայտարարությանը։

Ընդգծում է՝ Փաշինյանին հիշեցնում են, որ 2019 թվականի օգոստոսի 6-ին հայտարարել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ ինքն իրեն միամիտի տեղ դնելով, փորձելով հանրությանը հիմարի տեղ դնել՝ հայտարարում է, որ այն ժամանակ հայրենասեր էր։ «Իսկ մասնագետների, վերլուծաբանների համար, որոնք զբաղվում են տարածաշրջանային իրադարձությունների վերլուծությամբ կամ ծանոթ են միջազգային հարաբերություններին, միջազգային իրավունքին, պարզ է, որ Նիկոլն այդ արտահայտությունը պատահական չի արել։ Նա դա արել է դիտավորյալ, որպեսզի քանդի Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացը Արցախի վերաբերյալ։ Մինսկի խումբը միակ լեգիտիմ միջազգային կառույցն էր, որին ՄԱԿ-ը, այսպես ասած, լիցենզիա էր տվել Արցախյան բանակցությունները վարելու համար։ Եթե ասում ես «Արցախը Հայաստան է և վերջ», մեխանիկորեն թաղում ես այդ բանակցային գործընթացը, քանդում ես դա, և դրանից գալիս են համապատասխան վտանգները։ Քո քայլով լեգիտիմացնում ես Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ։ Կամ այդ զառանցանքները, որ 44-օրյա պատերազմից հետո ասում էր աջ ու ձախ, թե միջազգային հանրությունը մեր կողքին չէր։ Իհարկե, պետք է մեր կողքին չլիներ, որովհետև Հայաստանի Հանրապետությունն է իր քայլերով և վարքագծով լեգիտիմացրել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ։ Նիկոլը և նրա տերերը, ովքեր այս ամենի հեղինակն են, շատ լավ այդ մասին գիտեին։ Ազդարարելով 3-րդ հանրապետության մահը և 4-րդ հանրապետության ծնունդը՝ Նիկոլը փորձում է հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հանդեպ իր բոլոր չարագործությունները, հակահայկական ու դավաճանական քայլերը, որոնք արել է վերջին 7 տարվա ընթացքում և հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր, իբր թողնել պատմության գրկում։ Հիմա փորձում է 4-րդ հանրապետություն հռչակել։ Հանրապետությունների հռչակումը պայմանավորված է նոր Սահմանադրությամբ և կառավարման ձևով, իսկ դրանք Հայաստանում չեն փոփոխվել։ Եթե իր տրամաբանությամբ շարժվենք, իր իշխանության գալն արդեն 4-րդ հանրապետություն է, յոթ տարի է՝ Հայաստանը 4-րդ հանրապետությունում է ապրում իր գլխավորությամբ։ Նա որևէ լավ բան մեր երկրի և ժողովրդի համար չի արել, միայն կորուստներ է բերել, ստորացում ու նվաստացում»,-նշում է մեր զրուցակիցը։

Այս համատեքստում քաղաքագետը հիշեցնում է Փաշինյանի՝ Սահմանադրությունը փոփոխելու ցանկության մասին և նշում՝ 2019-20 թթ. Սահմանադրության փոփոխության առաջարկությունը որևէ կապ չունի այն հակահայկական և հայադավ քայլերի հետ, որոնք Փաշինյանը հիմա փորձում է կազմակերպել։ «Այն ժամանակ փորձում էր փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ, որոնք բացարձակ չէին վերաբերում Անկախության հռչակագրին, Հայոց ցեղասպանությանը։ Կեղծ թեզերով փորձում է մոլորեցնել հանրությանը, թե Սահմանադրությունը ցանկացել է փոխել 2019-20 թվականներին, չի ստացվել, հիմա է անում։ Բայց վախկոտի նման նույն ժողովրդին չի ասում, որ այն, ինչ ուզում էր փոփոխել 2019-20 թթ., նույնը չէ, ինչ նա հիմա է ուզում անել։ Ներկայիս Սահմանադրության մեջ փոփոխության պարտադրանքը և պահանջը տրված է Բաքվից։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հանդիպելով լրագրողների հետ, բացահայտ նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխի իր Սահմանադրությունը, ուստի այդ զառանցանքները, թե իբր այժմյան իրենց ձեռնարկած քայլերը բացարձակ կապ չունեն Ադրբեջանի նախագահի պահանջների հետ, սուտ են»,-ասում է նա։

Իսկ ինչո՞ւ Փաշինյանը հստակ քայլեր չի անում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար։ Համբարյանի կարծիքով, դա ունի մեկ պատճառ՝ Ադրբեջանին պետք է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոփոխվի լեգիտիմ իշխանության կողմից։ «Ադրբեջանի բռնապետը խելացի է, իր բոլոր քայլերի տակ փորձում է շատ խոր հիմքեր դնել, որպեսզի ապագայում Հայաստանի հաջորդ իշխանությունը երբեք չկարողանա հրաժարվել այն բոլոր դավաճանական քայլերից, որոնք արել է Նիկոլը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության դեմ։ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանի բռնապետը մի շատ հետաքրքիր արտահայտություն արեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ասաց, որ եթե մինչև 2021 թվականի ամռանը տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները նա համարում էր, որ պարտվել է ոչ թե հայ ժողովուրդը, այլ Նիկոլը, ապա Նիկոլի վերընտրվելուց հետո համարում է, որ հայ ժողովուրդը համաձայն է Նիկոլի պարտության հետ և պետք է կրի պարտված երկրի և ժողովրդի բեռը։ ՔՊ համագումարի ժամանակ Նիկոլը նշեց՝ Սահմանադրության փոփոխությունը կանեմ անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո։ Ադրբեջանի բռնապետը, հավանաբար, նրան ասել է, որ Սահմանադրության ոչ մի փոփոխություն հիմա մի արա։ Եթե 2026 թվականին հայ ժողովուրդը ևս մեկ անգամ քվե կտա Փաշինյանին, որ համաձայն է նրա վարած քաղաքականության հետ, վերջինս կձևավորի 2-րդ կապիտուլ յացիոն կառավարությունը, որն ամբողջությամբ վերահսկվում է Բաքվի և Անկարայի կողմից, և դրանից հետո նոր կնախաձեռնի Սահմանադրության փոփոխություն, որպեսզի էլ ավելի ամուր լինեն այն հիմքերը, որ այդ Սահմանադրությունը ընդունվել է մի կառավարության կողմից, որը ստացել է ժողովրդի «դաբրոն»։ Նիկոլը հիմա հպարտանում է, որ 1 տարի 7 ամիս է, ինչ հայ-ադրբեջանական սահմանի կամ զորքերի շփման գծում զինվոր չի մահացել։ Այո, չի մահացել ու չի էլ մահանալու, մինչև տեղի ունենան ընտրությունները, որովհետև Ադրբեջանին օդ ու ջրի նման անհրաժեշտ է Նիկոլի վերընտրվելը՝ որպես Հայաստանի վարչապետ։ Այս ծառայությունները, որոնք Նիկոլին մատուցում են Բաքվից և Անկարայից, անվճար չեն լինելու։ Ապագայում, եթե նա չկատարի Բաքվի և Անկարայի նոր պահանջները, շանտաժները, շատ մեծ խնդիրներ է ունենալու։ Գործում է հետևյալ տրամաբանությամբ՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստան չի լինելու, որովհետև, իր ողջ էությամբ լինելով բռնապետ, վախենում է, որ իր հետ հաշվեհարդար կտեսնեն»,-ասում է քաղաքագետը։

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է վերընտրվելու համար։ «Համոզված եմ՝ եթե լինեն խորհրդարանական ընտրություններ, ապա դրանք Նիկոլը կեղծելու է։ Իրենք Գյումրու ընտրությունները 99 տոկոսով կեղծել էին։ Սա իմ կարծիքն է, բայց այդ մասին բացահայտ ակնարկեց իրենց ֆավորիտ թեկնածուն։ Նա ասում էր՝ եթե մեր ծրագրերը, որ պետք է մասնակցեր իքս քանակությամբ մարդ, իրականանային, ապա մեր հավաքած ձայները բավարար էին, որ 50 տոկոս ձայն ստանայինք, մի փոքր էլ ավելի։ Սա նշանակում է, որ նրանք հաշվարկ էին արել, թե որքան համապատասխան ձայն պետք է լցվի։ Օրինակ՝ եթե Գյումրիում ՏԻՄ ընտրություններին 35 000 մարդ մասնակցեր, իրենց հավաքած 14 700 ձայնը լրիվ բավարար էր։ Այդ պարագայում նաև եվրոպամետ կուսակցությունն էլ կանցներ։ Բայց քանի որ ընտրություններին մասնակցեց 47 000-ից ավելի ընտրող, իրենց պլանները ձախողվեցին, ստացան ընդամենը 37 տոկոս ձայն, իսկ իրենց թիվ 1 գործընկերը՝ եվրոպամետ դաշինքը, անցողիկ տոկոսը չհաղթահարեց։ Իրենք նույն ծրագիրն էին կյանքի կոչում, ինչ Երևանում։ Հիմա աշխատում են իրենց սխալների վրա։ Մյուս կողմից՝ թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ինչ անելու է, որպեսզի Նիկոլը վերընտրվի, որովհետև հակառակ դեպքում իրենց բոլոր ծրագրերը կձախողվեն։ Այդ ամենում թուրք-ադրբեջանական տանդեմին օգնում է նաև Արևմուտքը՝ ի դեմս պաշտոնական Բրյուսելի, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ի դեպ, ԱՄՆ-ի մասին։ Մի քանի անգամ Թրամփը Հայաստանը շփոթեց Ալբանիայի հետ, Ադրբեջանը շփոթեց Կամբոջայի հետ։ Սա մեկ բանի մասին է վկայում, որ այնքան անհետաքրքիր ենք Թրամփի համար, որ նույնիսկ ելույթ ունենալուց առաջ մի թղթի կտորի վրա չի գրում Հայաստանի ու Ադրբեջանի անունները։ Երբեք չեք տեսնի, որ Թրամփը շփոթի Իսրայելի, Պաղեստինի անունները, շփոթի ուկրաինացիներին ու ռուսներին։ Երկրների անունները շփոթելը, մոռանալը ցույց է տալիս, թե ինչ կարևորություն ունենք Վաշինգտոնի համար։ Վաշինգտոնի համար թիվ մեկ կարևորությունը մեր տարածաշրջանում Թուրքիան է և վերջ»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում