Հայտնի են Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի զույգերը
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը հինգերորդ անգամ անընդմեջ կանցկացվի Սաուդյան Արաբիայում, հայտնում է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Ինչպես հայտնի է, մրցաշարն անցկացվում է «Եզրափակիչ չորսի» ձևաչափով։ Նշենք, որ մրցաշարի կանոնակարգով մասնակցում են Իսպանիայի առաջնության առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև Իսպանիայի գավաթի եզրափակիչի մասնակիցները։
Սակայն, քանի որ «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը» զբաղեցրել են Լա Լիգայի առաջին երկու տեղերը և միաժամանակ խաղացել են Արքայական գավաթի եզրափակիչում, լիգայի մրցաշարում երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ «Ատլետիկոն» և «Ատլետիկ Բիլբաոն», կմասնակցեն Սուպերգավաթի մինի-մրցաշարին։
Կիսաեզրափակիչի զույգերն են․
- «Բարսելոնա» – «Ատլետիկ Բիլբաո»
- «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ»
Կիսաեզրափակիչներից մեկը կկայանա հունվարի 7-ին, իսկ մյուսը՝ հունվարի 8-ին։ Եզրափակիչը կկայանա հունվարի 11-ին։ Խաղերի հերթականությունը կորոշվի վիճակահանությամբ։ Մրցաշարի գործող գավաթակիրը «Բարսելոնան» է։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...