Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Կառուցել տներ, թե՞ պաշտպանվել․ Դավիթ Անանյանի դիտարկումները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված 2026 թվականի բյուջեի նախագծում բարձր տեխնոլոգիաներին և ռազմարդյունաբերությանը հատկացվող միջոցների ծավալն ու տրամաբանությունը տարակուսանք են հարուցում այն պայմաններում, երբ աշխարհում բոլոր պետությունները, այդ թվում մեր հարևաններն ու ոչ բարեկամ երկրները, արագացնում են ռազմական և տեխնոլոգիական ծախսերը։ Այս մասին գրում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Հայաստանում՝ ընդհակառակը, հենց այս ոլորտներում է տեղի ունենում նվազում։

Մասնավորապես, ընդհանուր թվերը հետևյալն են․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը 2026թ․ համար նախատեսվել են 37.35 մլրդ դրամ, մինչդեռ 2025թ․ դրանք կազմել են 47.51 մլրդ դրամ։ Նվազումը կազմում է 10.16 մլրդ դրամ կամ 21.4%։

Ռազմարդյունաբերության ծախսերը 2026թ․ նախատեսվել են 4.97 մլրդ դրամ, մինչդեռ 2025թ․ դրանք եղել են 5.72 մլրդ դրամ։ Նվազումը՝ շուրջ 746 մլն դրամ կամ 13%։ Մանրամասները հետևյալն են․

  • «Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների» համար 2025թ․ նախատեսվել էր 4.16 մլրդ դրամ, 2026թ․՝ 3.56 մլրդ դրամ։ Նվազումը՝ 14.5%։
  • «Փորձանմուշների արտադրության» համար 2025թ․ նախատեսվել էր 1.50 մլրդ դրամ, 2026թ․՝ 1.28 մլրդ դրամ։ Նվազումը՝ 14.1%։
  • «Մասնագիտական կադրերի ուսուցման» համար 2025թ․ նախատեսվել էր 53.7 մլն դրամ, 2026թ․՝ 25 մլն դրամ։ Նվազումը՝ 53.5%։
  • Նոր տողով ավելացվել է «Միջազգային ցուցահանդեսներ» ծրագիրը՝ 100 մլն դրամ։

Այսպիսով, նվազել են հենց ռազմարդյունաբերության «սիրտը» կազմող ծախսերը՝ R&D-ն, փորձանմուշները, կադրերի պատրաստումը։ Ավելացել է միայն ցուցահանդեսների ֆինանսավորումը։

Այլ ուղղություններով պատկերը հետևյալն է․

  • «ՏՏ ընկերությունների պետական աջակցություն»՝ 2025թ․ 29.36 մլրդ դրամ, 2026թ․՝ 19.47 մլրդ դրամ։ Նվազումը՝ 9.89 մլրդ դրամ կամ 33.7%։
  • «Թվային փոխակերպում»՝ 2025թ․ 7.15 մլրդ դրամ, 2026թ․՝ 8.08 մլրդ դրամ։ Աճ՝ 13%։
  • «Հեռահաղորդակցություն»՝ 2025թ․ 550 մլն դրամ, 2026թ․՝ 960 մլն դրամ։ Աճ՝ 76%։
  • «Արբանյակային սպասարկում»՝ անփոփոխ՝ 190 մլն դրամ։

Խնդրահարույց հակադրությունն այն է, որ նույն տարվա բյուջեում նախատեսվում է շուրջ 103 մլրդ դրամ ուղղել հիպոտեկային վարկերի տոկոսների վերադարձին, ինչը փաստացի նշանակում է տնտեսության շինարարության ոլորտին աջակցության տրամադրում։ Այս թիվը գրեթե 20 անգամ գերազանցում է ամբողջ ռազմարդյունաբերական բյուջեն։

Այսպիսով, պետությունը փաստացի գերադասում է բնակարանաշինության սուբսիդավորումը՝ ռազմարդյունաբերական հզորությունների կառուցման փոխարեն։

Ի՞նչ ուղի է ընտրում Հայաստանը․ ապավինե՞լ սպառողական շինարարական բումին, թե՞ կառուցել սեփական տեխնոլոգիական և ռազմական հզորությունը»։