Ես չէի կարող և չէի էլ ուզում վերադառնալ Հայաստանի հավաքական․ Հենրիխ Մխիթարյան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ինքնակենսագրության մեջ անդրադարձել է Հայաստանի հավաքականում կարիերան ավարտելու թեմային։
Ֆուտբոլիստը մինչև վերջ չի բացահայտել այդ որոշման պատճառները.
«Իմ հրաշալի ճանապարհորդությունը հավաքականի հետ տևեց գրեթե տասնհինգ տարի և ավարտվեց 2021 թվականի նոյեմբերի 14-ին Երևանում՝ Գերմանիայից 1:4 հաշվով պարտությամբ։
Մարդիկ այն ժամանակ դեռ չգիտեին, որ դա իմ վերջին խաղն էր։ Պաշտոնական հայտարարությունը հայտնվեց միայն մի քանի օր անց։
Բայց ես ինքս արդեն զգում էի, որ ժամանակն էր։ Ոչ թե որովհետև ինձ իմ տեղում չէի զգում, այլ որովհետև հասկացա՝ հենց այնտեղ եմ, որտեղ պետք է լինեի։
Ես շատ էի անհանգստանում երկրպագուների համար, ովքեր մինչ օրս գրում են ինձ ու խնդրում վերադառնալ։
Բայց ես չէի կարող և չէի էլ ուզում վերադառնալ։
Մի օր ես հրապարակայնորեն կպատմեմ՝ ինչու։
Մինչ այդ միայն կասեմ, որ հանդերձարանում երբեք չեմ վիճել խաղընկերներիս հետ, չեմ բարձրաձայնել, չեմ դրսևորել անհարգալից վերաբերմունք։
Ամեն անգամ, երբ հագնում էի Հայաստանի շապիկը, հպարտություն էի զգում»,- նշել է նա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...