Առաջնահերթությունը Հայաստանի դեմ խաղում հաղթանակն է․ Պետեր Լիպչեյ
Հայաստանի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլում կհանդիպի Հունգարիայի ընտրանու հետ: Հունգարիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 58-ամյա Պետեր Լիպչեյը կարծում է, որ խաղը բարդ կլինի, սակայն իր թիմը պետք է ապահովի խմբում երկրորդ տեղը՝ փլեյ-օֆֆ փուլ անցնելու հնարավորություն ստանալու համար:
«Խաղը հեշտ չի լինի, բայց մեր թիմն ունի բավարար ներուժ հաղթանակ տանելու համար: Տնային խաղում մենք պարտավոր ենք երեք միավոր վաստակել: Պորտուգալիայի դեմ արտագնա հանդիպումը շատ ավելի բարդ կլինի, սակայն մեր հիմնական նպատակը երկրորդ տեղն է: Այնուհետև կհետևենք մյուս խաղերի արդյունքներին: Պորտուգալիայի հավաքականը չափազանց ուժեղ է, և նրանց դեմ արտագնա հաղթանակը գրեթե անիրատեսական է: Իհարկե, կցանկանայի, որ առնվազն մեկ միավոր վաստակենք, բայց առաջնահերթությունը Հայաստանի դեմ խաղում հաղթանակն է:
Հուսով եմ՝ երկրպագուների աջակցությամբ կկարողանանք ամուր պաշտպանություն կառուցել և խուսափել գոլ ընդունելուց: Հարձակման գծում պետք է առավելագույնս օգտագործենք ստեղծվող հնարավորությունները: Երեք միավոր վաստակելը կարևորագույն խնդիր է: Բարնաբաշ Վարգայի բացակայությունը, ով գերազանց մարզավիճակում է և վտանգավոր հարձակվող է, մեծ կորուստ է: Չգիտեմ, թե մարզիչը ում կընտրի նրա փոխարեն, սակայն վստահ եմ, որ ընտրությունը կկատարվի հօգուտ խաղացողի, որը կենտրոնացած կլինի գոլ խփելու վրա»,- հայտարարել է «Շորոկսարի» գլխավոր մարզիչը M4 Sport-ին, փոխանցում է Armsport.am-ը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...