Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Ժամկետային զինծառայության կրճատումը վտանգում է Հայաստանի գոյությունը․ Միրաքյան

Ինչու էր պետք սենց արագացված կրճատել հայկական բանակը մոտ 20%-ով (ծառայության ժամկետը 2 տարուց 1,5 դարձնելը՝ դա նույն բանակի կրճատումն է)։ Բանակի կրճատման հայտարարությունը, չնայած կատարվեց ներքաղաքական տարբեր լարված թեմաների ֆոնին, դրա կարևորությունը ծածկեց մնացած բոլոր թեմաները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը:

«Երկրորդ Համաշխարհայինից առաջ Բրիտանիան ու Ֆրանսիան, խաղաղություն պահպանելու ցանկությամբ, համաձայնվեցին Գերմանիայի պահանջներին։ Սակայն խաղաղության խոստումը դարձավ ժամանակ շահելու և մյուս կողմերի զգոնությունը բթացնելու գործիք։

Գերմանիան ու Խորհրդային Միությունը ստորագրեցին «չհարձակման պակտ», որտեղ հայտարարեցին՝ չեն հարձակվի միմյանց վրա։

Փաստացի՝ Գերմանիան պակտը օգտագործեց՝ իր արևմտյան սահմանները ապահովելու համար՝ առանց Արևելքից վտանգի, որպեսզի կարողանա ազատ ձեռքով հարձակվել Լեհաստանի և Արևմուտքի վրա։

Երկու տարի անց՝ 1941-ին, Գերմանը խախտեց պակտը և հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։

Կարող եմ թեման շարունակել, գաղափարը հասկացաք՝ բազմաթիվ պատմական դեպքերում խաղաղությունն օգտագործվել է կողմերից մեկի զգոնությունը բթացնելու և ռազմավարական դիրքերն ամրապնդելու համար։

Եկեք մի քիչ վախեցնեմ։ Ի՞նչ եք կարծում, ապագայի սցենարներում կա՞ տարբերակ, որ Հայաստանը նորից կպատերազմի Ադրբեջանի հետ՝ 5, 10 կամ 25 տարուց։

Ադրբեջանի ռազմական բյուջեն մեզանից մի քանի անգամ մեծ է, և նա բանակը չի կրճատել, հակառակը՝ շարունակում է ակտիվ զինվելը. օրինակ՝ վերջերս 40 պակիստանյան JF-17 Block III կործանիչ գնելու որոշում է կայացրել՝ մոտ 5 միլիարդ դոլարի։ Ի՞նչ եք կարծում, ո՞ր երկրի հետ պատերազմելու համար է Ադրբեջանը սենց ակտիվ զինվում։

Ենթադրենք պատրաստվում է Վրաստանի հետ պատերազմել, Ռուսաստանի՞, կամ Իրանի հետ։ Չնայած հայտարարություններով, դպրոցական ծրագրերով ու պրոպագանդայով իրենց թշնամին դեռ հայերն են (և լավագույն սցենարով մոտ 50 տարի այդպես էլ շարունակվելու է, քանի որ հայատյաց մի քանի սերունդ են մեծացրել), բայց ենթադրենք՝ պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմել. արդյոք 10% հավանականություն կա՞, որ տարածաշրջանի որոշ զարգացումների ենթատեքստում կարող է հարձակվել Հայաստանի վրա, ասենք՝ տաս տարուց։

Ենթադրենք՝ 10% հավանականություն կա, որ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա, իսկ մենք գիտակցու՞մ ենք, որ ցանկացած հաջորդ ռազմական բախում Հայաստանի համար լինելու է «Սարդարապատ», այսինքն՝ պարտվելու դեպքում կորցնելու ենք ամեն ինչ։

Մեր ապագա ցանկացած պատերազմ մեր Սարդարապատն է լինելու. ուզում եմ, որ սա գիտակցենք բոլորս։ Մենք ոչ ռազմավարական ամրություն, ոչ էլ ռազմավարական խորություն ունենք ռազմական երկրորդ պարտությանը դիմանալու համար։ Մեր հաջորդ պարտությունը վերջինն է լինելու։

Սարդարապատը միայն ռազմական հաղթանակ չէր, դա ազգային գոյության պահ էր՝ կամ կլիներ Հայաստան, կամ չէր լինի։ Այսօրվա Հայաստանը կանգնած է նույն գաղափարական կետում։ Մեր պետությունը չի կարող իրեն թույլ տալ լինել խաղաղ միայն հույսով, պետք է լինի խաղաղ՝ ուժի շնորհիվ։

Թեկուզ 1% ենք դիտարկում պատերազմի հավանականությունը՝ ի՞նչ գնի դիմաց կարող ենք գնալ բանակի կրճատման։ Չկա այդպիսի գին։

Այժմ առաջարկում եմ ապրենք այս գաղափարի հետ՝ հաջորդ մեր պատերազմը մեր Սարդարապատն է լինելու։ Ամեն ինչ սկսվում է այս իրականության գիտակցումից»,- գրելէ  նա: