Ճշմարտությունը մեկն է՝ Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են եւ վերջ
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Ինչքան ուզում են Ադրբեջանում կեղծեն,իսկ Հայաստանում մոռացության տան պատմական փաստերը, ճշմարտությունը մեկն է՝ Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են եւ վերջ։
Հայաստանի ու Աղվանքի սահմանը՝ Կուր գետն է։
Դա են վկայում Ստրաբոնը,Պլինիոս Ավագը, Պլուտարքոսը եւ Կլավդիոս Պտղոմեոսը։
Դա անհերքելի փաստ է։ Հետեւաբար Արցախում եւ Ուտիքում զուտ հայկական հոգեւոր հուշարձանների վերագրումը «աղվանականի»՝ կատարյալ տգիտության ու պատմության միտումնավոր խեղաթյուրման արդյունք է,անկախ նրանից,թե այդ հիմար ու հակահայկական «թեզն» ինչ ազգության ու ինչ կառույցի ներկայացուցիչ է արտաբերում։
Եվ Դադիվանքը ,եւ Ամարասը,եւ Ծիծեռնավանքը,եւ Գանձասարը,եւ Շուշիի Սուրբ Ամենափրկիչը հայ ժողովրդը հոգեւոր կենտրոններն են:
Իսկ վերջում մեջբերում հռոմեական սկզբնաղբյուրից• „Այժմ կթվարկվեն Արմենիային սահմանակից մարզերի բնակիչները. ամբողջ հարթավայրը՝ սկսած Կուր գետից, բնակեցնում են ալբանների ցեղերը, իսկ ապա՝ իբերները, որոնք առաջիններից բաժանված են Օլազանոս [Ալազան] գետոց, որը հոսում է Կովկասյան լեռներից դեպի Կուրը“ … » («Բնական Պատմություն», գիրք VI, 28-29, ռուսերեն լեզվով).
• «ալբանացիների ցեղը, որը բնակվում է կովկասյան լեռներով, հասնում է, ինչպես ասվել է, մինչև Կուր գետը» («Բնական Պատմություն», գիրք VI, 39, ռուսերեն լեզվով).
• «Եվ այսպես, Մեծ Հայքը սահման ունի մինչև Ադիաբենեն, բաժանված լինելով նրանից լայն լեռնաշղթայով, … իսկ ձախ կողմում ձգվում է մինչև Կուր գետը» («Բնական Պատմություն», գիրք VI, 9, ռուսերեն լեզվով).
• «առաջնակողմի մնացած (մասում), որը ձգվում է մինչև Կասպից ծով, գտնվում է Ատրպատականը,որը բաժանված է Արմենիայից Արաքս գետով՝ Ուտիքի կողմից» («Բնական Պատմություն», գիրք VI, 42, գիրք։
Պլինիոս Ավագ,22 -79թթ,Հին հռոմեական հեղինակ»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել