Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԲարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»
Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»
Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվել
Քաղաքականություն

Թրամփի «Trip»-ը և խաղաղության պատրանքը

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Trip»-ը ներկայացվեց որպես նոր հույս՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և տարածաշրջանային խաղաղության հաստատման ուղղությամբ։ Սակայն արդյո՞ք այն իսկապես ճանապարհ է դեպի կայունություն, թե ընդամենը հերթական դիվանագիտական բեմականացում՝ անձնական հեղինակության բարձրացման համար։ Այս հարցը վերջին ամիսներին դարձել է թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային քննարկումների առանցքը։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում շեշտում է, որ Վաշինգտոնի համաձայնագրից որևէ իրական ակնկալիք գոյություն չի ունեցել անգամ դրա ստորագրման պահին․ փաստաթուղթը իրավական ուժ չուներ, երաշխավորող կողմ չկար, իսկ գործընթացը ավելի շատ հիշեցնում էր Թրամփի քարոզչական ակցիա, քան լուրջ դիվանագիտական նախաձեռնություն։ «Մարդն իր նոբելյան մրցանակի հարցն էր լուծում։ Երբ խնդիր առաջացավ, պարզապես ասաց՝ կզանգեք։ Սա արդեն ամեն ինչ ասում է փաստաթղթի լրջության մասին»,- ընդգծում է նա։

Էլիբեկովայի դիտարկմամբ, փաստաթղթի ստորագրումից ընդամենը օրեր անց Ալիևը վերադարձավ իր հին, միլիտարիստական հռետորաբանությանը՝ խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին և սպառնալով Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Դա հստակ ցույց տվեց, որ այսպես կոչված համաձայնագրի շուրջ ձևավորված «խաղաղության պատրանքը» որևէ հիմք չուներ։ Հայաստանի իշխանությունների փորձերը դա բացատրել դիրքորոշումների տարբերությամբ, փորձագետը գնահատում է որպես անլուրջ և քաղաքականապես անպատասխանատու մոտեցում։ «Եթե կան տարաձայնություններ, դրանք պետք է շտկվեն ստորագրումից առաջ, ոչ թե հետո արդարացումներ փնտրելով»,- ասում է նա։

Փորձագետը նաև ընդգծում է, որ նման փաստաթղթերը երբեք չեն եղել պատերազմը կանխելու գործիք․ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ևս իր գործառույթը չկատարեց։ Հայաստանը կատարեց իր պարտավորությունները, իսկ Ադրբեջանը խախտեց բոլոր պայմանները՝ գերիների վերադարձից մինչև Լաչինի միջանցքի փակումը։ Այսօր էլ նույն սխալն է կրկնվում․ հույս են կապում արտաքին հովանավորի կամ ստորագրության հետ՝ մոռանալով, որ անվտանգությունը միայն սեփական ուժերով է կառուցվում»։

Էլիբեկովայի գնահատմամբ, Ադրբեջանի վարած քաղաքականությունը հստակ ցույց է տալիս, որ պատերազմական ռիսկերն իրական են և աճող․ «Ալիևի հռետորաբանությունը ուղեկցվում է կոնկրետ գործողություններով՝ ինտենսիվ զորավարժություններով, արտասահմանից զենքի գնումներով, ռազմական արդյունաբերության զարգացման ծրագրերով։ Ադրբեջանի ռազմական բյուջեն գալիք տարում աճելու է գրեթե 4 տոկոսով։ Սա միլիտարիզացիայի բացահայտ պրոցես է։ Իսկ Հայաստանի իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրական խոսքերը մարդկանց զգոնությունը բթացնելու փորձ են»։

Խիստ քննադատության է ենթարկվում նաև այն, թե ինչպես են հայ պաշտոնյաները արձագանքում Ալիևի հայտարարություններին՝ երբ վերջինս Սևանը անվանում է Գյոյչա և հայկական տեղանուններին տալիս ադրբեջանական տարբերակներ։ «Երբ ասում են՝ դա Ադրբեջանի ներքին լսարանի համար է, դա որևէ կերպ արդարացում չէ։ Ներքին լսարան հասկացությունը չի գործում տեղեկատվության դարաշրջանում, երբ ամեն ինչ թարգմանվում է և հասնում բոլորին։ Իսկ եթե դա իսկապես ներքին լսարանի համար է, ուրեմն այդ լսարանը պահանջ ունի հայատյաց հռետորաբանության, ինչը խոսում է Ադրբեջանի հասարակության վտանգավոր մթնոլորտի մասին։ Երկու դեպքում էլ դա անընդունելի է»,- ընդգծում է նա։

Այս ամենի ֆոնին ակնհայտ է դառնում, որ «Trip»-ը ոչ թե խաղաղության ճանապարհ է, այլ դիվանագիտական ներկայացում, որի նպատակը քաղաքական շահ է՝ ոչ թե անվտանգություն։ Եթե որևէ դաս կարելի է քաղել վերջին տարիների փորձից, դա այն է, որ արտաքին ստորագրությունները երբեք չեն եղել հայ ժողովրդի անվտանգության երաշխիք։ Խաղաղությունը չի հաստատվում փաստաթղթերով, այլ ազգային կամքով, պաշտպանունակությամբ և պետականության գիտակցությամբ։ Առանց դրա, ցանկացած «խաղաղության համաձայնագիր» մնում է միայն պատրանք՝ վտանգավոր և կործանարար պատրանք։