Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Ինչու՞ է Ալիևը ստորագրում այն, ինչի հետ ինքը կապ չունի. Էդմոն Մարուքյան Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա. Հրայր Կամենդատյան Մենք իրավունք չունենք մոռանալու մեր տղաների սխրանքը. Արսեն Գրիգորյան
Պռոշյան փողոցում 7 մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ կա 1 զոհ, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԿենսաթոշակային համակարգը պետք է համապատասխանեցվի սպառողական զամբյուղին և գնաճին․ Ցոլակ ԱկոպյանՏավրիչեսկի Պալատում ելույթ ունենալը մեծ պատիվ է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Արման Թաթոյանը առաջարկ է ներկայացրել Ալիևին (տեսանյութ)Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներԱրշակ սրբազանին վերաբերող ճեպազրույցում անզգույշ մի արտահայտություն եմ արել․ փաստաբանTesla-ի արևային վահանակներ. Ընկերությունը վերադառնում է բիզնեսին և ԱՄՆ-ում թողարկում է նոր մոդել Կճոյան-Փաշինյան եղբայրություն, Եկեղեցին ԿԳԲ-ական մեղադրանքների լույսի ներքո Այն մասին, թե ինչպես կեղծ «ժողովրդավարության բաստիոնը» Եվրոպայի լրիվ իրական հակառեկորդ է սահմանել. Ավետիք ՉալաբյանԱյս անձնավորության համար մարդիկ կարծես պարզապես վիճակագրական ցուցանիշ են․ Հրայր Կամենդատյան Անգամ մոլեռանդ աթեիստներն են սրբազաններին այցելում․ «Հրապարակ»Խոստացան ինքնիշխանություն, բերեցին ավելի մեծ կախվածություն և վտանգներԻշխանությունը քահանա է փնտրում. ինչ է կատարվում Գյումրիում. «Ժողովուրդ»Իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում. «Հրապարակ»ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ քաղաքական ճնշման և գույքի բռնազավթման վտանգավոր նախադեպ Իշխանության օգնական-փորձագետները՝ պատգամավորի թեկնածու․ «Ժողովուրդ»Եկեղեցու վրա նոր ճնշումը՝ պետության ներգործության վտանգավոր սահմանում

Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ուղիղ հինգ տարի առաջ նոյեմբերի 9-ի երեկոյան պարզ դարձավ, որ ՔՊ-ի ղեկավարն ու ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գործնականում միանձնյա որոշում է ընդունել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարություն ստորագրելու մասին: Եվ ստորագրեց այն: Այդ շրջանում Հայաստանում գրեթե բոլոր ոչ իշխանական ուժերն ու շրջանակները նշված փաստաթուղթը բնորոշեցին որպես «կապիտուլ յացիոն հայտարարություն»: Բայց հինգ տարի անց հասել ենք մի հանգրվանի, որ շատերն այսօր օբյեկտիվորեն խոսում են այն մասին, թե ներկա իրողությունների ստվերում այն՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը նույնիսկ ավելի նպաստավոր է թվում, քան, ասենք, ընթացիկ «խաղաղության օրակարգը»՝ իր փաշինյանական ու ալիևյան հավելվածներով:

Մեր թշնամու՝ Հայաստանն «առանց տանկերի», այսպես՝ ավտոզբոսանքով գրավելու մասին հիմա խոսող Ալիևի համար նոյեմբերի 9-ը տոն ու ցնծություն է, իսկ Հայաստանը պարտության տարած, Արցախը, որպես պետական կազմավորում ու որպես հայկական բնօրրան, աղետի մատնած Փաշինյանի ու ՔՊ-ի համար, կարելի է կարծել, «պարտությամբ հպարտանալու», «վերջապես ինքնիշխան լինելու» և նմանատիպ անհեթեթաբանություններով «փայլատակելու» հնարավորություն:

Առավել ևս հիմա արդիական են հարցադրումները, թե ինչո՞ւ բանը հասավ պատերազմի, ինչո՞ւ հայկական կողմն այդ պատերազմում պարտություն կրեց և ունեցավ նման ծանր կորուստներ: Ոչ պակաս կարևոր է նշված հարցերին առանց ավելորդ հույզերի, ինչպես ասվում է՝ սառը գլխով հստակ պատասխանելը:

Ինչո՞ւ բանը հասավ պատերազմի: Եթե խիստ հակիրճ, ապա 2020 թվականի պատերազմը ուղիղ հետևանքն էր 2018 թվականի մայիսից Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի վարած արտաքին արկածախնդիր և անպատասխանատու քաղաքականության: Դրա հիմնական դրսևորումները հետևյալն էին. հակառուսական, հակաիրանական, հակաչինական քայլեր, հայտարարություններ, գործողություններ: Ըստ էության՝ Հայաստանի անմիջական, բնական և հնարավոր դաշնակիցերի հետ հարաբերությունների եթե ոչ խզում, ապա առնվազն՝ թուլացում:

Բայց հիմնական պահը Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացի տապալումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության «տորպեդահարումն» էր: Փաշինյանը բանակցային գործընթացը նախ փոխարինեց Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ուղիղ առնչությունների՝ լիներ դա, պատկերավոր ասած, Դուշանբեի վերելակում, թե անձնական հանձնակատարների միջոցով ծրարներ փոխանակելով կամ տարբեր գագաթաժողովների շրջանակում հանդիպումներով (օրինակ՝ Մյունխենում): Հիմնական պահն այն է, որ Փաշինյանը հայտարարեց, թե բանակցություններն սկսում է իր կետից («զրոյական կետից), որ ինքն իրավասու չէ Արցախը ներկայացնել, և պետք է փոխել բանակցությունների մասնակիցների ֆորմատը: Իսկ որ հիմնականն է՝ Փաշինյանը մերժեց 2019, ապա նաև 2020-ի առաջին կեսում ներկայացված կարգավորման առաջարկները (ԼՂՀ շուրջ եղած 5 շրջանների հանձնում, խաղաղապահ ուժերի տեղակայում, Արցախի կարգավիճակի վերջնական որոշում ու ճանաչում):

Փաշինյանի այս մերժողական, իբր «ուլտրա-հայրենասիրական», ձևական «ոչմիթիզական» մոտեցումը 2019-2021 թվականներին կամ դրանց միջակայքում դարձավ գործելակերպ, այդ թվում՝ բուն 44-օրյա պատերազմի շրջանում:

Ավելին, 2019 թվականի օգոստոսին Համահայկական խաղերի բացման առթիվ հենց Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքում Փաշինյանը հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Դրանով նա ոչ միայն հազարավոր մեր հայրենակիցներից միանգամայն ընկալելի հույզեր գողացավ, այլև գործնականում «գնդակահարեց» բանակցային գործընթացը: Դրանից անմիջապես օգտվեցին թե՛ Բաքուն, թե՛ Անկարան, որոնք հետևողականորեն մղվում էին ռազմական ագրեսիայի՝ Հայաստանի ու Արցախի դեմ՝ «Հայկական հարցը» մեկընդմիշտ փակելու իրենց ռազմավարական անփոփոխ ծրագրին համահունչ:

Գործնականում, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ունեին բոլոր հնարավորությունները՝ պատերազմական ընթացքից խուսափելու, խնդիրը խաղաղ կարգավորելու համար, բայց արեցին ամեն ինչ, որ բանը հասնի պատերազմի: Եվ հասան: Ավելին, հիմա արդեն հանրահայտ է, որ բուն պատերազմի նախաշեմին անտեսվեցին ՀԱՊԿ-ի առաջարկությունը՝ համատեղ զորավարժությունների հետ կապված, և նախազգուշացումները՝ սպասվող պատերազմի բնույթի վերաբերյալ: Անտեսվեցին ՀՀ ԳՇ վերլուծությունն ու զգուշացումները՝ միաժամանակ Ադրբեջանին և Թուրքիային դիմակայելու գործնական անհնարինության մասին:

Իսկ արդեն բուն պատերազմի կառավարումը ՀՀ իշխանությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա մերձավոր շրջապատի, իրականացրեցին որքան հնարավոր է՝ վատ, անտաղանդ, սխալ: Կարելի է կարծել, որ ամեն ինչ արվեց... հանուն պարտության:

Միակ ուղղությունը, որտեղ հաջողեցին Փաշինյանն ու նրա թիմը... քարոզչությունն էր: Գրեթե 44 օր շարունակ ոչ միայն Հայաստանի հանրությունը, այլև ամբողջ հայությունը պահվեց խստագույն տեղեկատվական բլոկադայի ու բացարձակ անտեղյակության մեջ, կերակրվեց «հաղթելու ենք, զգետնեցինք, գյոռբագյոռ արեցինք» ու նմանատիպ ստերով:

Հիմա արդեն հայտնի է, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վ.Պուտինի միջնորդությամբ հնարավոր էր կանգնեցնել հայկական զինուժի համար արդեն իսկ աննպաստ ընթացող պատերազմը: Հայտնի է նմանապես, որ հաջողվել էր Ալիևին համոզել (որքան էլ դա դժվար պետք է լիներ, քանի որ շահեկան դիրքում գտնվողին դյուրին չէ համոզել, որ կանգ առնի), բայց պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժել է Փաշինյանը: Հոկտեմբերի 19-ի դրությամբ մենք դեռ 5000 զոհ չունեինք, դեռ Շուշին չէր հայտնվել թշնամական վերահսկողության տակ, դեռ, դեռ...

Բայց Փաշինյանը մերժել էր՝ իբր, որ իրեն դավաճան չասեն: Իբր ինքը «մինչև վերջ կռիվ տվող է»: Իսկ իրականում այդ հերթական արկածախնդրությունը էլ ավելի մեծ կորուստներ արժեցավ Արցախին, Հայաստանին ու հայությանը: Ամենից ծանրը՝ մարդկային կորուստներ արժեցավ:

Դա չխանգարեց, որ նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը փիարվի, թե «կյանքեր է փրկել», բայց հոկտեմբերի 19-ից հետո, ասենք՝ նաև դեռ պատերազմից առաջ նա առանց վարանելու գնաց հազարավոր կյանքեր կործանելու ճանապարհով: Իսկ հետո կանգնեց ու հայտարարեց, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի...»:

Մեծ հաշվով, ինչպես պատերազմը, այնպես էլ պարտությունն ու կրած ծանր կորուստները շատ ավելի ցավալի են նաև այն գիտակցումից, որ այդ ամենը կարող էր և չլինել: Կարող էր չլինել, եթե չլիներ փաշինյանական իշխանությունը՝ իր արկածախնդրությամբ, անպատասխանատվությամբ, ու նաև՝ պրոֆեսիոնալ անպիտանելիությամբ: Սրանք՝ շատ մեղմ ասած:

Այնպես որ, նրանք, ովքեր շատ են սիրում հպարտանալ պարտությամբ, ովքեր շատ են ուզում նորանոր կորուստներ ունենալ, կարող են շարունակել կառչած մնալ Փաշինյանի ստերից ու կտերից, «կրուտիտներից» ու մանիպուլ յացիաներից: Բայց պետք է գոնե հասկանալ, որ պարտության ու աղետի քայլող խորհրդանիշին կառչելով՝ անհնար է ունենալ խաղաղություն, անվտանգություն և ապահով ապագա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում