Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհերԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասինՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվելԵրիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումՊետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Վանաձորում Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքների 2 հողատարածք վերադարձվել է համայնքին
Տնտեսություն

Էներգետիկ փոխակերպում. Հայաստանի հնարավորություններն ու մարտահրավերները քննարկվել են Robust Armenia 2025 կոնֆերանսում (լուսանկարներ)

Հայաստանում էներգաարդյունավետությանն ուղղված քայլեր արվում են, բայց դեռևս այս առումով առաջադեմ չենք։ Աշխարհի արագ փոփոխվող էներգետիկ քարտեզում էներգախնայողությունն այլևս նորաձև ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն․ Էներգախնայողությունն ու էներգաարդյունավետության քաղաքականությունը պետությունների անվտանգության, կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության հիմնասյուներից են։ Փոքր ռեսուրսներով ու ներմուծվող էներգակիրներից կախված երկիրը պարզապես չի կարող զարգանալ առանց էներգիայի խելացի օգտագործման։ Այս ուղղությամբ Հայաստանի գրանցած արդյունքների, նորարարությունների, կայուն զարգացման ու հնարավորությունների մասին էր արդեն երկրորդ տարին անցկացվող Robust Armenia 2025 կոնֆերանսը ՝ «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրի ներքո։

«Զանգեզուրը Հայաստանի թիվ  մեկ էներգաօգտագործող կազմերպությունն է, ընդհանուր արտադրվող էներգիայի մոտ 8 տոկոսը, ու դրանից կախված մենք առաջինը պետք է ձեռնարկենք քայլեր, նվազեցնելու էլեկտրաէնգերիայի օգտագործման ծավալները, կամ գոնե շատացնենք վերականգնվող էներգիայի օգտագործումը։ Զանգեզուրը մեծ դեր է խաղալու էներգետիկ փոխակերպման մեջ, քանի որ արտադրում է այնպիսի մետաղներ, ինչպիսինն է պղինձը, առանց որի փոխակերպումը պարզապես անհնար է պատկերացնել», - ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը։

Ըստ որոշ կանխատեսումների, աշխարհում էներգետիկ փոխակերպման համար մինչև 2035թ-ը պղնձի օգտագործման ծավալները կկրկնապատկվեն ու պղնձի  շուրջ 60 նոր հանքավայրերի հայտնաբերման ու շահագործման անհրաժեշտություն կառաջանա։ Առաջանալու է դեֆիցիտ, պղինձն այսօր ավելի արագ է սպառվում,  քան եղած հանքավայրերը խոշորացվում են կամ հայտնաբերվում են նորերը։ Մոտակա տարիներին մոտ 9 տոննայի դեֆիցիտ է ակնկալվում, ինչը նաև գնաճի կհանգեցնի, ասում է Ստեփանյանը։

Էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը կարևոր են ոչ միայն ծախսերը նվազեցնելու, այլ նաև երկրի էներգետիկ անկախությունն ու բնապահպանական կայունությունն ապահովելու համար։ Այն նպաստում է ներդրումների աճին, տեխնոլոգիական առաջընթացին և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազանը։ Մեծ խնդիր է շարունակում մնալ արևից ստացված էներգիայի ճիշտ բաշխման հարցը։ 

«Մեզ մոտ սպառման պիկը երեկոյան ժամերին է, իսկ արտադրության պիկը՝ ցերեկը, և այս անհամապատասխանությունը խոչընդոտում է ալտերնատիվ էներգիայի արդյունավետ օգտագործմանը՝ հատկապես հաշվի առնելով, որ այն «շուտ փչացող» ռեսուրս է, եթե ժամանակին չի սպառվում»,- նշում է ԶՄՊԿ գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանը՝ ընդգծելով պետական մակարդակով ծրագրային աջակցության կարևորությունը։

Այս խնդրի լուծումն էներգիայի կուտակման համակարգերի ստեղծումն է, որը հնարավորություն կտա գեներացնել էլեկտրաէներգիան ու վերաբաշխել։ Թեպետ քայլեր արվում են, բայց բավարար չեն, համակարծիք են կոնֆերանսի մասնակիցները։ Պետական քաղաքականության աջակցությամբ ոլորտը կարող է արագ զարգանալ՝ բարենպաստ պայմանների դեպքում, գործող ռազմավարությունը չի համապատասխանում Հայաստանի իրական պահանջներին ։  

«Հայաստանը տարածաշրջանում առաջատար է արևային էներգիայի արտադրության ծավալներով՝ ունենալով ավելի քան 1,000 մեգավատ հզորությամբ կայաններ, սակայն ոլորտի հետագա զարգացումը պահանջում է էլեկտրացանցերի արդիականացում և տեղաբաշխման հնարավորությունների ընդլայնում, քանի որ արևային էներգիան, թեև կարող է մասամբ փոխարինել ավանդական աղբյուրներին, բայց հասանելի տարածքներից ոչ բոլորն են արդյունավետ արևային կայանների կառուցման համար՝ թե արտադրական, թե ֆինանսական տեսանկյունից, ինչը նաև սահմանափակում է ոլորտի ընդլայնման հնարավորությունները», - նշեց Teams Seastems ընկերության տնօրեն Նելլի Մամյանը։

Տարբեր ընկերություններ միավորում են ջանքերը էներգաարդյունավետության ուղղությամբ․ օրինակ՝ Էվոկաբանկը 60 մլն դրամի ներդրում է կատարել էներգաարդյունավետ բիզնեսին աջակցելու նպատակով, ներառելով արևային պանելներ, էներգախնայող սարքեր և էլեկտրամոբիլներ ձեռք բերելուն ուղղված վարկավորման ծրագրերը։ Լիդիան Արմենիան ներդնում է նոր տեխնոլոգիաներ՝ նվազեցնելու էներգասպառումը, քանի որ հին սերնդի սարքավորումներն ավելի շատ էներգիա են սպառում։ Team telecom Armenia-ն արդեն տեղադրել է շուրջ 200 կայան, որոնցից 70 տոկոսը մարզերում է, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային  կոմբինատն աշխատում է առաջիկայում ամբողջությամբ անցում կատարել վերականգնվող էներգիայի կիրառմանը։ Ֆլեշ ընկերությունը ևս ակտիվորեն գործում է կանաչ էներգիայի ոլորտում՝ աշխատելով վերականգնվող էներգիայի կայանների ավելացման ուղղությամբ, իսկ «Ավտո Գելլերի» ընկերությունը մեծացնում է էլեկտրական մեքենաների ներմուծման ծավալները։

«Հայաստանում գրանցված է ավելի քան 800,000 էլեկտրական մեքենա, իսկ վերջին երեք տարում ներմուծվել է շուրջ 20-25 հազար, որոնցից մինչև 3 տարեկան մեքենաների 80 տոկոսը էլեկտրական են, ինչը վկայում է, որ երկիրը շարժվում է դեպի էլեկտրամոբիլների լայն կիրառություն՝ հատկապես հաշվի առնելով ՀՀ աշխարհագրական դիրքը և կարճ ճանապարհները, որոնք իդեալական են ժամանակակից տեխնոլոգիաներով շարժվող մեքենաների համար»,- ասաց «Ավտո Գելլերի» ՓԲԸ հիմնադիր տնօրեն Գևորգ Գևորգյանը։

Greenvance ընկերության հիմնադիր և տնօրեն Վարդան Մելիքյանն էլ ընդգծեց, որ մասնավոր հատվածը, մրցակցային պայմաններում գործելով, դառնում է ավելի արդյունավետ, սակայն շահույթի ձգտման ֆոնին հաճախ անտեսվում են բնապահպանական և կլիմայական ռիսկերն ու դրանց հետևանքները և իրազեկվածության մակարդակի բարձրացումը բոլոր ոլորտներում կարևոր նախապայման է՝ կանխատեսելի ռիսկերին դիմագրավելու համար։ 

«Կանաչ վարկավորման մեխանիզմներն արդեն հասանելի են, իսկ միջազգային կլիմայական ֆոնդերին հավատարմագրվելու հնարավորությունները բաց են բոլորի համար՝ որոշակի ստանդարտների համապատասխանության դեպքում։ Միասնական աշխատանքով կարող ենք ձևավորել կայուն, պատասխանատու և արդյունավետ տնտեսություն», - ընդգծեց նա։

Հայաստանում արևային էներգիայի սպառումն արդեն կազմում է մոտ 15 տոկոս, իսկ ոլորտում գործող ընկերությունների թիվը գերազանցում է 70-ը՝ վկայելով վերականգնվող աղբյուրների աճող դերը։ Բացի այդ, աղբավայրերի թափոնների վերամշակմամբ հնարավոր է տարեկան արտադրել տասնյակ գեգավատ հոսանք, ինչը բացում է նոր հեռանկարներ՝ կայուն և մաքուր էներգիայի զարգացման համար։