Մոլդովայում բացվել է նոր արևային էլեկտրակայան
«Մոլդովագազ» ընկերությունների խմբի անդամ «Տրանսավտոգազ»-ը Ստրասենի մունիցիպալիտետում շահագործման է հանձնել 4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան, գրում է noi.md–ն։ «Մոլդովագազ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնակատար Վադիմ Չեբանի խոսքով՝ նախագիծն իրականացվել է բարդ վայրում և կարճ ժամանակահատվածում՝ նախագծի գլխավոր կապալառու՝ SDS Ekip ընկերության պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։ Էլեկտրակայանը կկարողանա տարեկան արտադրել մինչև 5 միլիոն կիլովատտ-ժամ «կանաչ» էլեկտրաէներգիա, ինչը «Տրանսավտոգազ»-ին թույլ կտա զգալի ներդրում ունենալ երկրի էներգետիկ անվտանգության և ամբողջ էներգետիկ համակարգի հավասարակշռության գործում։ Նախագծի հաջորդ փուլը էներգիայի կուտակման համակարգերի (կուտակման մարտկոցների) ստեղծումն է, որը կբարձրացնի նախագծի արդյունավետությունը, հատկապես էներգիայի պիկային սպառման ժամերին, և զգալիորեն կամրապնդի Մոլդովայի Հանրապետության սպառողների էներգամատակարարման համակարգը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան