Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Հաշտություն չի կարող լինել այն միջավայրում, որտեղ մեկ կողմը դատում է մյուսի ղեկավարությանը, առաջադրում է տարածքային պահանջներ և հարցականի տակ է դնում հայկական պետականության իրավական ու պատմական հիմքերը․ քաղաքագետ

Բաքվում ավարտվող, այսպես կոչված, դատավարությունը որևէ կապ չունի իրավական պետության և արդարադատության սկզբունքների հետ։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Այն բացահայտ քաղաքական հաշվեհարդարի գործընթաց է, որի հիմնական նպատակն է ոչ թե որևէ արարքի քննությունը, այլ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելը՝ Արցախի ղեկավարությանը ծառայեցնելով որպես գործիք։

Ադրբեջանի մեղադրող կողմի պահանջած պատժաչափերը՝ տասնվեց տարուց մինչև ցմահ ազատազրկում, զերծ են իրավական տրամաբանությունից և արտացոլում են բացառապես քաղաքական վրեժխնդրություն և ուժի դիրքերից խոսելու ձգտում։

Այս գործընթացում անձինք հայտնվել են ոչ թե իրենց անհատական գործողությունների, այլ հայկական պետական կամքի խորհրդանիշ լինելու համար։

Չնայած այս ամենին՝ Հայաստանում իշխանության մակարդակով շարունակվում է պնդվել, թե «խաղաղությունն արդեն հաստատված է»։

Սակայն Բաքվի գործողությունները վկայում են հակառակի մասին։ Ադրբեջանը՝

 անօրինական դատավարությամբ պատասխանատվության է ենթարկում Արցախի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությանը,

 պահանջում է երեք հարյուր հազար փախստականի վերադարձ,

 առաջադրում է անկլավների վերադարձի պահանջ,

 չի հրաժարվում «Զանգեզուրի միջանցք» պարտադրելու մտադրությունից,

 ամեն օր ընդլայնում է իր պահանջների շրջանակը։

Այս իրողությունների պայմաններում անհրաժեշտ է հստակ արձանագրել՝

խաղաղություն չի կարող հաստատված համարվել, երբ հակառակ կողմը դատի է տալիս քո ղեկավարներին և միաժամանակ ընդլայնում իր տարածքային ու քաղաքական պահանջները։

Բաքվի այս գործընթացը ոչ թե անցյալի որևէ իրադարձության պարզաբանում է, այլ՝

ապագա պարտադրանքի համար նոր հիմք ձևավորելու նպատակամղված քայլ,

որով Ադրբեջանը փորձում է ստեղծել նախադեպ, ըստ որի՝ Հայաստանի ցանկացած պետական կամ զինվորական գործիչ կարող է հայտնվել իր կամայական մեղադրանքների թիրախում։

Այս պայմաններում Հայաստանի իշխանության շարունակական լռությունն ու վտանգների չարտահայտված գնահատականը ոչ միայն չեն նպաստում անվտանգային միջավայրի կայունացմանը, այլ հակառակը՝ խրախուսում են Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները։

Պետք է հստակ ասել․ հաշտություն չի կարող լինել այն միջավայրում, որտեղ մեկ կողմը դատում է մյուսի ղեկավարությանը, առաջադրում է տարածքային պահանջներ և հարցականի տակ է դնում հայկական պետականության իրավական ու պատմական հիմքերը։

Այսօր Բաքվի դատարանում պատասխանատվության չեն ենթարկվում միայն Արցախի նախկին ղեկավարները։

Այնտեղ փաստացի դատապարտվում է Հայաստանի պետականությունը, որը Ադրբեջանը փորձում է դարձնել իր քաղաքական հաշվարկների և ճնշման մշտական օբյեկտ»,- գրել է նա։