Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Ո՞րն է «խաղաղության» երաշխիքը, եթե Բաքվում դաժան դատավճիռներ են կայացվում հայ պատանդների նկատմամբ

ԱԺ նախկին պատգամավոր, արևելագետ Գոռ Գևորգյանը գրում է․ «1991 թվականին Մադրիդում մեկնարկած խաղաղության կոնֆերանսում (մադրիդյան գործընթաց)` Իսրայելի վարչապետի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության նախագահի միջև դարակազմիկ ձեռքսեղմումը, պետք է դառնար աշխարհի ամենաբարդ խնդիրներից մեկի` Պաղեստինյան հարցի հանգուցալուծման սկիզբը: Սակայն, այսօր Պաղեստինում ականատես ենք ամբողջությամբ այլ իրողությունների: Պատճառները առանձին քննարկման նյութ է:

2025 թվականի դրությամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանական խաղաղության գործընթացի «շարունակականությունը» շատ ավելի արհեստական է և անիրատեսական, քան 1991 թվականի մադրիդյան գործընթացն էր:

Ադրբեջանը ղեկավարն իր ագրեսիվ և հայատյաց հռետորաբանությամբ, ինչպես նաև առարկայական հակահայկական գործունեությամբ` սկսած ադրբեջանական դպրոցներում հայատյացության քարոզից մինչև «Արևմտյան Ադրբեջան» հակապատմական ձևակերպման լայն շրջանառությունն` օրգանական ատելություն ունի թե Հայաստանի նկատմամբ և թե պաշտոնական Երևանի հետ պայմանական խաղաղության հարցում:

Պաղեստինի հարցում ժամանակն արդեն ապացուցել է, որ առանց փոխադարձ վստահության, խորհրդանշական ժեստերն անվտանգության և խաղաղության երաշխիքներ չեն, իսկ վստահությունից զուրկ համաձայնությունները վերանում են ավելի արագ, քան թանաքն է հասցնում չորանալ թղթին։

Հատուկ պրոպագանդիստների համար հիշեցնեմ, որ խաղաղությունը սկսվում է ոչ թե ստորագրություններից, այլ առաջին հերթին անվտանգային միջավայրի նկատմամբ համատեղ պատասխանատվությունից, հակառակ դեպքում, խաղաղության ցանկացած համաձայնագիր ծավալապաշտության ճանապարհին դառնում է ընդամենը հատվածական դադար և ոչ պատմություն` դարակազմիկ հաշտության մասին:

Հիմա, թող որև է մեկը հիմնավորի, առանց նորաձև պոպուլիզմի, ո՞րն է Ադրբեջանի և Հայաստանի միջև անվտանգային ընդհանուր միջավայրի հարցում համատեղ պատասխանատվությունն, եթե պաշտոնական Բաքուն ոչ միայն լայնորեն շրջանառում է «Արևմտյան Ադրբեջան» հակապատմական կեղծ թեզը, այլև այն «գիտականորեն հիմնավորելու համար» ոչ ֆինանսական ռեսուրս է խնայում ոչ էլ դիվանագիտական ջանքեր:

Ո՞րնէ պայմանական «խաղաղության» երաշխիքը, եթե Բաքվում նենգաբար ու դաժան դատավճիռներ է կայացնում հայ պատանդառուների նկատմամբ:

Ո՞րնէ պայմանական «խաղաղության» երաշխիքը, եթե Ադրբեջանը Հարավային Կովկասում սպառազինությունների կուտակման հարցում այլևս չեմպիոն է: Դեռ երկար կարելի է այս ամենը թվարկել:

Հետևաբար, խաղաղությունը սկսվում է ոչ թե ստորագրություններից, կամ հուզական պոռթկումներից, այլ տվյալ պետության հետ ապագայի ընդհանուր խաղաղասիրական տեսլականի առկայությունից, որն Ադրբեջանի հարցում փաստացի չկա: Իսկ ռազմական գործողությունների բացակայությունը դեռ խաղաղության ցուցիչ չեն: Ներկայիս աշխարհում, պետության ծավալապաշտությունն ապահովելու համար բացի սպառազինությունից կիառվում է նաև այլ գործիքակազմ:

Հ.գ. նման դեպքում, սովորաբար ասում են դիվանագիտությունը շատ է, իսկ խաղաղությունը` քիչ»: