Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից «Ապարանի պանրի գործարան» ՓԲ ընկերությանը (Արագածոտնի մարզ, ք․ Ապարան, Բաղրամյան փողոց) պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ մասնաշենքերից մեկում՝ պանրի արտադրամասում, խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝
– արտադրական շինության հատակների և պատերի մակերևույթների որոշ հատվածներ վնասված են եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ոչ թունավոր նյութերից,
– առաստաղի մակերևույթը և արտադրական շինության վերևում գտնվող կառուցվածքը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ պանրի արտադրամասի գործունեությունը, կասեցվել է:
Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և պանրի արտադրամասը համապատասխանեցնել սահմանված պահանջներին:
Սահմանել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...