Ինչ կտա Հայաստանին Սև ծովի հատակով ինտերնետ մալուխի անցկացման նախագիծը
Սև ծովի հատակով ինտերնետ-մալուխի անցկացման նախագծի իրագործման դեպքում Հայաստանը կարող է դառնալ ինտերնետային տվյալների փոխանցման և տարանցիկ հոսքերի ապահովման տարածաշրջանային խոշոր կենտրոն: Այս մասին, ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման, հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Սև ծովի հատակով ինտերնետ-մալուխ անցկացնելու գաղափարը Երևանն առաջարկել է դեռևս 2021 թվականին։ Վրացի գործընկերների հետ հայկական կողմը բանակցությունների մի քանի փուլ է անցկացրել։ Նախագծի արժեքը, 2023 թվականի տվյալներով, կազմում է 45 մլն եվրո։
Գերատեսչությունում հստակեցրել են, որ ինտերնետ-մալուխի անցկացման նախագիծը կարող է համադրվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության» ծրագրի հետ։
«Նախագիծը կբարելավի Հայաստանի միջազգային կապի ենթակառուցվածքը, կբարձրացնի ցանցի հուսալիությունը և կստեղծի նոր հնարավորություններ տարածաշրջանային համագործակցության համար», – հայտնել են նախարարությունից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...