Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Արցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումԻրանում հաղորդել են, որ երկրի ԶՈւ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր խափանմանը«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը․ Մարիաննա ՂահրամանյանԿասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ընտրակաշառքի գործով խուզարկություններ են կատարվել. ձերբակալվել է 5 անձԴու մնացել ես ամուր՝ նույնիսկ անազատության մեջ․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն ՎարդանյանինUcom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանՋեյհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆԿողոպուտի դեպք է բացահայտվելԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Վաղարշապատի ընտրությունների դասերը և Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված պայքարը

Վաղարշապատ խոշորացված համայնքում ընտրությունները ավարտվել են, սակայն դրանց շուրջ լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլ հակառակը՝ նոր քաղաքական և հասարակական գործընթացների մեկնակետ է դառնում։ Եթե օրեր առաջ խոսվում էր համայնքային ղեկավարի սովորական ընտրությունների մասին, ապա այսօր արդեն ակնհայտ է, որ Վաղարշապատի դեպքը ձևակերպվել է որպես փորձադաշտ՝ և՛ առաջիկա համապետական ընտրությունների, և՛ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանության բացահայտ պայքարի համար։

Ընտրությունների հաջորդ իսկ օրը սկսված խուզարկությունները, ընդդիմադիրների ու նրանց կողմնակիցների նկատմամբ հարուցված քրեական գործերը, ձերբակալությունները ցույց տվեցին, որ իշխանության նպատակն ընդամենը համայնքի ղեկավարի պաշտոնը նվաճելը չէր։ Վաղարշապատում իշխանությունը փորձարկեց այն մեխանիզմները, որոնք վաղ թե ուշ ամբողջ երկրով մեկ կարող են դառնալ «նորմա»․ քրեական գործերով սեղմել ընդդիմադիր դաշտը, վախի մթնոլորտ ստեղծել քաղաքացիների շրջանում և ցանկացած այլախոհություն ներկայացնել որպես «օրինազանցություն»։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի գնահատականները ընտրական գործընթացի մասին բացահայտում են այս պատկերի կարևոր մանրամասները։ Նրա դիտարկմամբ՝ դեռ նախընտրական փուլում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ պաստառների փակցում ոչ թույլատրելի վայրերում, շտաբների տեղակայում ընտրատեղամասերի անմիջական հարևանությամբ, ընտրողի վրա հոգեբանական ճնշում ստեղծող միջավայր։ Սակայն, նրա խոսքերով, այդ ամենը «փոքր ծաղիկներ» էին այն համեմատ, ինչ տեղի ունեցավ հենց քվեարկության օրը։

Կոստանդյանի դիտարկած ընտրատեղամասերում օրն անցել է անբնական լռության և լարվածության ներքո․ մարդկանց աչքերում ոգևորություն չկար, զգացվում էին երկյուղն ու շփոթությունը։ Շատ ընտրողներ նույնիսկ տեղյակ չէին նոր ընտրակարգի առանձնահատկություններին, չգիտեին՝ ինչպես պետք է վարվեն մի քանի քվեաթերթիկի պայմաններում։ Մասնակցությունը կազմեց ընդամենը մոտ 45 տոկոս, ինչը ոչ միայն ցածր մասնակցություն է, այլ վկայություն այն մասին, որ հասարակության մեծ հատվածը պարզապես իրեն չի տեսնում այս գործընթացում։ Երբ ընդդիմադիր դաշտը մասնատված է, միասնական թեկնածու չկա, մարդիկ չեն ճանաչում անուններին դեմ առ դեմ և չեն վստահում տարբեր ցուցակների ետևում կանգնած գործիչներին, նրանք նախընտրում են մնալ տանը՝ չստանձնելով պատասխանատվություն կեղծ ընտրության և իրական ընտրության միջև տարբերակելու համար։

Այս ընտրությունների կարևոր դասերից մեկը հենց ընդդիմադիր դաշտի քայքայված, իրար նկատմամբ մրցակից, ոչ թե լրացնող և գործընկերային վիճակն է։ Քաղաքացին, ով դժգոհ է իշխանությունից, բայց տեսնում է երեք-չորս տարբեր ընդդիմադիր ուժերի շարան, չի հասկանում՝ ում վստահի իր ձայնը։ Արդյունքում ձայների «փոշիացումը» դառնում է ոչ թե տեսական վտանգ, այլ շատ կոնկրետ քաղաքական հետևանք․ իշխանական թեկնածուն հաղթում է ոչ թե մեծամասնական հզոր աջակցությամբ, այլ ցածր մասնակցության և բաժանված ընդդիմադիր դաշտի հաշվին։ Եթե նույն սխալ մոտեցումը կրկնվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, ընդդիմադիր ուժերը չունեն ոչ միայն մեծ հաղթանակի, այլ նույնիսկ լուրջ ներկայացվածության իրական շանսեր։

Բայց Վաղարշապատի ընտրությունների կարևորագույն, գուցե ամենավտանգավոր չափումը կապված է այլ հարթության հետ։ Սա համայնքային ընտրություն էր այն քաղաքում, որն իր բուն էությամբ Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր և պատմական կենտրոնն է։ Ահա այստեղ է, որ ընտրական թվերի և տոկոսների լեզուն խաչվում է խորքային գաղափարական պայքարի լեզվի հետ։ Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին հայտարարում է, որ Աթոռ Սուրբ Էջմիածնի «ազատագրման» գործընթացը սկսվել է, շարունակվում է և անխուսափելիորեն կհասնի իր ավարտին, նա ընտրությունները վերածում է ոչ միայն ներքաղաքական մրցակցության, այլ՝ եկեղեցու նկատմամբ իշխանական վերահսկողություն հաստատելու ծրագրի մասի։

Վաղարշապատի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը հենց այս համատեքստում է ներկայացվում որպես «նոր թափի» աղբյուր։ Իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել, թե իբր ժողովրդական մանդատ է ստացել ոչ միայն համայնքը ղեկավարելու, այլ նաև Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իր կոշտ գիծը շարունակելու համար։ «Ազատագրում» բառը այս դեպքում կրում է վտանգավոր շաղկապ․ այն մատուցվում է իբր թե ժողովրդավարական պայքարի ձևակերպում, բայց իրականում այն նշանակում է վերահսկողության հաստատում այն ինստիտուտի նկատմամբ, որը պատմականորեն եղել է հայկական ինքնության, պետականության և դիմադրության առանցքային սյուներից մեկը։

Վաղարշապատի հետընտրական զարգացումները՝ ընդդիմադիրների նկատմամբ խուզարկումներ, քրեական գործեր, վարկաբեկման արշավներ, միևնույն ժամանակ ուղեկցվում են եկեղեցու, սրբազանների, հոգևորականության նկատմամբ կոշտ հռետորաբանությամբ։ Սա պատահական համընկնում չէ։ Քաղաքական առումով իշխանությունը փորձում է լուծել մի քանի խնդիր․ թուլացնել ընդդիմադիր դաշտը, խոցել այն հենակետերը, որոնք կարող են ձևավորել այլընտրանքային հասարակական օրակարգ, և վերջապես՝ վերաձևել ազգային ինքնության առանցքային ինստիտուտներից մեկը՝ ներկայացնելով այն որպես «խոչընդոտ» նոր իշխանության պատկերացրած պետության մոդելի համար։

Այս համատեքստում Վաղարշապատի ընտրությունները դառնում են լուրջ նախազգուշացում ոչ միայն ընդդիմադիր ուժերի, այլ ողջ հասարակության համար։ Եթե համայնքային մակարդակի ընտրությունները կարող են գործել այսպիսի ճնշումների, վախեցման, իրավական գործիքների ընտրովի կիրառման պայմաններում, ապա 2026 թվականի համապետական ընտրություններում նույն մեխանիզմները կիրառվելու են առավել լայն մասշտաբով։ Իսկ եթե «Աթոռի ազատագրման» անվան տակ պետությունը քայլ առ քայլ ներխուժում է եկեղեցական դաշտ, վաղ թե ուշ թիրախ են դառնալու նաև մյուս հասարակական ինստիտուտները՝ կրթական համակարգը, ազատ մամուլը, քաղաքացիական հասարակությունը։

Այսօր Վաղարշապատի օրինակով պարզ երևում է, որ իշխանությունը փորձում է ժողովրդավարության ձևական մեխանիզմները համադրել իրական քաղաքական բռնաճնշումների հետ։ Քվեատուփերը պահպանվում են, բայց քաղաքական ընտրության ազատությունն աստիճանաբար նահանջում է վախի և ճնշման առաջ։ Քվեարկությունը շարունակում է լինել իրավական ընթացակարգ, բայց դրա արդյունքները կասկածի տակ են դրվում թե՛ կազմակերպման պայմաններով, թե՛ հետընտրական վարքով։

Վաղարշապատի ընտրությունների գլխավոր ղեկավարը ժամանակի առումով չի սահմանափակվում․ այն ուղերձ է դեպի ապագա։ Եթե ընդդիմադիր ուժերը չկարողանան հաղթահարել բաժանվածության համախտանիշը, չվերաձևակերպեն իրենց քաղաքական օրակարգը, չվերադառնան քաղաքացիների հետ ուղիղ, բաց և հետևողական աշխատանքի դաշտ, ապա իշխանությունը կշարունակի օգտագործել յուրաքանչյուր ընտրություն որպես առիթ՝ մի կողմից ամրապնդելու իր վերահսկողությունը պետական ինստիտուտների վրա, մյուս կողմից՝ խորացնելու պայքարը Հայ Առաքելական եկեղեցու և այլ անկախ կենտրոնների դեմ։

Այս ընտրությունների ամենավտանգավոր դասը այն չէ, որ Վաղարշապատում հաղթեց իշխանական թեկնածուն։ Ավելի խորն է խնդիրն այն, որ իշխանությունը այդ հաղթանակը ներկայացնում է որպես ազդակ՝ շարունակելու և սրելու մի գործընթաց, որը կարող է թուլացնել ոչ միայն եկեղեցին, այլ ամբողջ հասարակական հյուսվածքը։ Եվ եթե այսօր Վաղարշապատը դիտվում է որպես փորձադաշտ, ապա վաղը նույն մեխանիզմները կարող են տեղափոխվել հանրապետության մյուս համայնքներ և վերջապես՝ ամբողջ երկիր։ Հետևաբար, Վաղարշապատի ընտրությունների մասին խոսելը նշանակում է ոչ թե ավարտված գործընթաց ամփոփել, այլ հասկանալ՝ որտեղից է սկսվում նոր, ավելի վտանգավոր փուլը Հայաստանի քաղաքական ու հոգևոր կյանքում։