Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԲարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»
Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»
Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Պետությունը դարձրել են գործիք. ՀԷՑ-ը, Կարապետյանը և հակաեկեղեցական վենդետան

Գործող իշխանությունների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լիցենզիայի չեղարկումը Հայաստանի քաղաքական ու տնտեսական գործընթացներում դարձավ հերթական վտանգավոր սահմանագիծ։ Ոչ թե ճգնաժամը հաղթահարելու քայլ, այլ դեպի մենաշնորհված և վերահսկողությունից դուրս եկող կառավարման մոդելի անցում։ Եթե մինչ իշխանությունների միջամտությունը ՀԷՑ-ում բիզնես գործընթացները հստակ ու կայուն էին, ապա քաղաքական նշանակությամբ կառավարումը բերեց խնդիրների աճի, խուճապի և արհեստականորեն ներկայացվող «ճգնաժամի» կառուցմանը։ Ճգնաժամ, որը ձևավորվեց հենց իշխանության կողմից նշանակված ղեկավարների ձեռքով։

ՀԾԿՀ նիստը, ըստ ոլորտի մասնագետների, ընդամենը ձևականություն էր. որոշումները ընդունվել էին նախապես, իսկ լիցենզիայի չեղարկումը իրականում գույքի բռնագրավում է՝ հակասող թե՛ Սահմանադրությանը, թե՛ միջազգային պարտավորություններին։ Էներգետիկայի նման բարդ ոլորտը չի կարող կարգավորվել մեկ պաշտոնյայի կամայական որոշումներով, և կոլեգիալ կառավարման ապամոնտաժումը վտանգում է պետության կառավարման ողջ համակարգը։

Այս գործընթացի քաղաքականացումն առավել ակնհայտ դարձավ Սամվել Կարապետյանի նկատմամբ շարունակվող ճնշումների ֆոնին։ Նրա կալանքի ժամկետը կրկին երկարացվեց՝ ևս երկու ամսով։ Սա արդեն բացահայտ ճնշում է ոչ միայն Կարապետյանի, այլև նրա ընտանիքի, նրա կողմից հիմնադիր բարեգործական ծրագրերի և «Մեր Ձևով» շարժման վրա։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ իշխանությունն ունի մեկ նպատակ՝ տնտեսական և հասարակական ուժի կենտրոնները լիովին ենթարկել իր վերահսկողությանը։

Այս ամենը մեկ բան է ցույց տալիս՝ Հայաստանը ժողովրդավարական ուղուց շեղվել է։ Կենտրոնացված իշխանություն, ուժային մեթոդներ, քաղաքական և տնտեսական հակառակորդների մեկուսացում. երկիրը արագ քայլերով գնում է դեպի բացարձակ իշխանություն, որտեղ երկխոսությունն ու բազմակարծությունը փոխարինվում են հարկադրանքով ու հանդիմանությամբ։

Նույն վարքագիծը շարունակվում է նաև քաղաքական դաշտում։ Վաղարշապատի համայնքային ընտրությունների ավարտից հետո իշխանությունը դա ներկայացնում է որպես «կանաչ լույս» Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարը խորացնելու համար։ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի դիտարկմամբ՝ սա ոչ թե ժողովրդի կամքի արտահայտում էր, այլ դրա հերթական խեղաթյուրումը.

«ՔՊ-ին ձայն չեն տվել եկեղեցու դեմ պայքարը խթանելու համար։ Սակայն Փաշինյանը այս արդյունքները մեկնաբանում է այնպես, ինչպես իրեն է հարմար։ Ակնհայտ է, որ Վաղարշապատում ՔՊ-ն չի հաղթել, իշխանություն է դարձել խոշորացված Խոյ համայնքի և հարակից գյուղերի միավորման հաշվին։ Այնուամենայնիվ, այս արդյունքը ներկայացվում է որպես մանդատ՝ եկեղեցու դեմ նոր հարձակում սկսելու համար»,— ասում է Սամսոնյանը։

Այս մոտեցումը, ըստ նրա, ժողովրդավարության այլասերում է, երբ ժողովրդի քվեն օգտագործվում է ոչ թե հանրային, այլ իշխանության շահերին ծառայեցնելու նպատակով։ Իսկ երկրում ստեղծված քաոսը՝ շինծու դատավարությունները, նոր ձերբակալությունները, տնտեսական անկումը, միայն ամրապնդում են այս պատկերը։

ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը, ըստ Սամսոնյանի, հարված է ոչ միայն ընկերությանը, այլև Հայաստանի ներդրումային վարկանիշին.

«Սա քաղաքական որոշում է և ուղղված է բացառապես ՀԷՑ-ի խլման գործընթացին։ Այդպես չէ, որ ներդրողը այսօր կարող է վստահությամբ գալ Հայաստան՝ տեսնելով, թե ինչպես են վերաբերվում խոշոր ներդրումներ արած բիզնեսներին։ Կարապետյանը, ամենայն հավանականությամբ, չի ազատվի կալանքից մինչև ընտրությունները։ Սա կարող է երկակի ազդեցություն ունենալ՝ ուժեղացնել «Մեր ձևով» շարժման պայքարը և միաժամանակ վախեցնել այն մարդկանց, ովքեր հանգիստ չեն զգում իշխանության ճնշման պայմաններում»։

Այս ամենը մեկ ընդհանուր եզր ունի. Հայաստանում պետական կառավարման համակարգը վերածվում է ուժի դաշտի, որտեղ օրենքը զիջում է քաղաքական շահին, իսկ քաղաքացին՝ իշխանության կամքին։ Ենթակառուցվածքների ոլորտում խոշոր բռնագրավում, եկեղեցու ներսում քաղաքական միջամտություն, տնտեսական վենդետտա՝ մեկ ընդհանուր սցենարի տարբեր դրվագներ են։

Եվ եթե այս ընթացքը չկանգնեցվի, ապա Հայաստանն անխուսափելիորեն կհայտնվի միակենտրոն կառավարման փակուղում՝ առանց ժողովրդավարական զսպումների ու հակակշիռների։