Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել
Հայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Խաղաղության չարաշահումն ավելի է աղետավոր պարտված ժողովուրդների համար, քան նույնիսկ պատերազմը

Էդուարդ Շարմազանովը գրում է. ««Բացարձակապես հաշտելի են հայրենասիրությունն ու մարդասիրությունը:
Բարեկամներ են սրանք եւ ոչ թշնամիներ»։

Գարեգին Նժդեհ

Ազգային-պահպանողականությունն է մեր պետության ու ազգի վերածննդի գրավականը։

Մեր պետությունն ու ազգն ապրում են իրենց պատմության հերթական բարդ փուլը։
Հայաստանի կառավարիչների պարտվողական ու ապազգային քաղաքականությունը հանգեցրել է հասարակության մի հատվածի մոտ ապատիայի ՝ հարցականի տակ դնելով համազգային շահերի պաշտպանությունը։

Եվ այս բարդ փուլում շատ էական է ազգային ու պետական գաղափարախոսության նշանակության գիտակցումը ,որպեսզի պետությունն ու հասարակությունը ոմանց օրինակով չառաջնորդվի օտարի ,իսկ շատ հաճախ հակառակորդի նարատիվներով։

Իսկ ի՞նչ է ազգային գաղափարախոսությունը։

Այդ հարցին տարիներ առաջ շատ դիպուկ անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը։

Նրա կարծիքով «յուրաքանչյուր կենսունակ՝իր առաքելության գիտակցումն ունեցող ազգ,ելնելով սեփական աշխարհաընկալումից,սահմանում է իր արժեքների համակարգը ,նպատակներն ու իղձերը,նախանշում իր հարատեւման ռազմավարությունը,որոնց տրամաբանված ամբողջությունը հանդես է գալիս իբրեւ տվյալ ազգի գաղափարախոսություն»։

Ակնհայտ է,որ առանց այդ գաղափարախոսության ՝որեւէ ազգ կենսունակ չէ ազգերի գոյության պայքարում։

Առանց ազգային գաղափարախոսության ազգերը դառնում են պատեհապաշտ՝նպատակի ու անելիքի մեջ չկողմնորոշվող եւ,հաճախ,իբրեւ դեպքերի խաղալիք,դուրս են մնում պատմության ասպարեզից։

Կա կարծիք,որ ազգային գաղափարախոսությունը ՝իբրեւ ազգային գաղափարների համակարգ գոյություն ունի ի սկզբանե ,ազգի ծնունդի հետ,եւ խնդիրը ոչ թե այն ստեղծելն է ,այլ՝ ճանաչելն է։

Այն մեկ ամբողջական փաստաթուղթ չէ,այն իր մեջ ներառում է գաղափարական համակարգեր,որտեղ առկա են եւ այբուբենը,եւ՝ էպոսը,եւ մեր Աստվածաճանաչողությունը,եւ Գ.Նժդեհի ուսմունքը…ինչու չէ նաեւ ապագայում ստեղծվելիք արժեքավորը։

Ազգայինի եւ համամարդկայինի ներդաշնակումը։

Շատերը միտումնավոր կամ անտեղյակ լինելու պատճառով հակադրում են ազգայինն ու համամարդկայինը։

Դրանց լավագույնս հակադարձել է Գարեգին Նժդեհը իր «Որդիների պայքարը հայրերի դեմ» /1927/ աշխատության «Նախ Մարդ» հոդվածում։

Գարեգին Նժդեհը գրում է.« Չի կարելի միաժամանակ վատ մարդ,բայց եւ այնպես լավ հայ լինել։Չի կարելի անկատար մարդ,բայց կատարյալ հայ լինել։Միայն մարդ կոչվելու արժանին կարող է արժանաբար հայ կոչվել»։

Այնուհետեւ Նժդեհը նշում է.

«Նախ մարդ ։Դա նշանակում է զգալ իր հոգու մեջ ներկայությունը որեւէ բարձր բարոյական իդեալի։Դա նշանակում է իր էության մեջ զգալ անվերջ բոցավառումն այն իդեալի սրբազան կրակի»:

Խոսելով համամարդկային արժեքների մասին ՝Նժդեհը բերում է մեր տեր Հիսուս Քրիստոսի օրինակն ու նշում.

«Նազովրեցին կուսուցաներ,թե մարդուս մեջ ապրող հոգին ավելին արժե,քան ողջ աշխարհը»։

Իսկ դիմելով երիտասարդներին ՝ Նժդեհն ասում է.

«Եղիր իդեալիստ ,քանզի նյութապաշտը դառնում է մարդ-մեքենա,կոկորդ ու ստամոքս միայն,իսկ նմանը եւ ապրում է ,եւ չի ապրում.նմանը ավելի անասուն է,քան մարդ։Եվ իմաստունի հարցին,թե «ի՞նչ կուզեիր լինել կյանքում,- հանուն ճշմարտության թույնի բաժակը դատարկելու դատապարտված Սոկրատե՞ս,թե՞ ճշմարտությունից դուրս ապրող խոզաբարո մի էակ»,դու պատասխանիր-առաջինը»։

Այս օրինակները հերթական անգամ ապացուցում են ,որ բացարձակապես ներդաշնակ են ազգայինն ու համամարդկայինը։

Ակնհայտ փաստ է,որ ինքնին վերացական մարդկություն գոյություն չունի եւ մարդկությունը կազմում են ազգերը։

Մարդկությունը հարուստ է ազգերով ,ու որեւէ ազգի կորստով այն աղքատանում է։

Ուստի այն ինչ ուղղված է ազգայինի դեմ,ուղղված է նախ եւ առաջ համամարդկայինի դեմ։

Պատահական չէ ,որ ազգերին միավորում է նաեւ ընդհանուր աշխարհաընկալումը եւ քաղաքական ուսմունքները,որտեղ առանցքային տեղ ունի ազգային- պահպանողականությունը կամ հենց կոնսերվատիզմը։

Մի քանի խոսք պահպանողականության մասին։

Ի՞նչ է պահպանողականությունը։

Ըստ էության ,պահպանողականություն ասելով հասկանում ենք մարդկության կողմից դրականորեն գնահատված ու պատմականորեն արդարացված հիմնարար արժեքների,բարոյական նորմերի պահպանում։

Բայց շատ կարեւոր է գիտակցել,որ պահպանողականությունը ոչ թե հնի,այլ՝ հավերժի հաստատումն է։

Պահպանողականությունը ոչ թե անցյալի,այլ մնայունի պաշտպանն է.այն արժեքավորի ,որ ստեղծվել է անցյալում եւ դեռ ստեղծվելու է ապագայում։

Պետք է գիտակցել,որ պահպանողականությունը ոչ միայն անցյալապաշտություն չէ,այլեւ՝ ապագայատենչ է ։

Չնայած 21-րդ դարում առկա չէ պահպանողականության միասնական ընկալում ու սահմանում,այնուհանդերձ,կան ընդհանրական սկզբունքներ,որոնք բնորոշ են կոնսերվատիզմին։

Հարկ է նշել,որ պահպանողական աշխարհաընկալմանը բնորոշ են՝

Հավատ առ Աստված ու նրա պատվիրանները։

Նախապատվություն տալը հավիտենականին՝ հայրենիք եւ ընտանիք,ի հաշիվ անցողիկի:

Ավանդական արժեքների հանդեպ նախանձախնդրությունը։

Պահպանողականությունը ընդունում եւ արժեւորում է միայն «դասական» ընտանիքը։

Կարեւոր է իմանալ,որ պահպանողականությունը մերժում է հեղափոխությունը,քանզի այն խախտում է կյանքի բնականոն զարգացման ընթացքը։

Պահպանողականության խնդիրն է ՝ բարեփոխումների միջոցով լուծել պետության ու հասարակության առջեւ խնդիրները։

Պահպանողականի համար հեղափոխությունը՝ չարիք է։

Այո,պատմությունն ապցուցեց ,որ արհավիրք էին արյունալի ֆրանսիական հեղափոխությունը,որի հոմանիշները դարձան գիլյոտինի տակ կտրված Դանտոնի ու Ռոբեսպիերի գլուխները,ինչպես նաեւ 1917-ի ռուսական հեղափոխությունը,որի հոմանիշնեը դարձան ցարական ընտանիքի գնդակահարումը,Ռուսաստանի պարտությունն Առաջին աշխարհամարտում եւ հասարակության կարմիրների ու սպիտակների բաժանումը։

Իմ կարծիքով չարիք էր նաեւ 2018-ի «հեղափոխությունը» Հայաստանում,որի հոմանիշները դարձան սեւ ժապավեններն ու դագաղները,հասարակության սեւերի եւ սպիտակների բաժանումը,Արցախի կորուստն ու հայաթափումը,ինչպես նաեւ Հայաստանի կառավարիչների օտարամոլ ու հակապետական քաղաքականությունը,որը ուղեկցվում է ավանդական ինստիտուտների ու Անկախության հռչակագրի դրույթների դեմ արշավով։

Հայաստանի կառավարիչների այդ քայլերը կարող են հանգեցնել մեր պետության վիլայեթացման,կամ՝ ադրբեջանացման։

Դա թույլ չտալու միակ տարբերակն ազգային վերածնունդն է,որն անհնար է առանց ազգային-պահպանողական արժեքների վերագնահատման ու արժեւորման։

Որեւէ օտար «բարի քեռի» մեր խնդիրները չի լուծելու։

Հետեւբար՝ եւ դժբախտությունների պատճառներն ենք նախ եւ առաջ մենք,եւ փրկությունը կարող է գալ նախ եւ առաջ մեր միջոցով։

Առանց վերագնահատումի ՝անիմաստ է որոնումը,իսկ առանց որոնումների ՝ոչ թե միայն ժողովուրդների միտքն է մեռնում,այլեւ հենց իրենք՝ ժողովուրդները։

«Խաղաղության չարաշահումն ավելի է աղետավոր պարտված ժողովուրդների համար,քան նույնիսկ պատերազմը»։

Գարեգին Նժդեհ,«Բաց նամակներ հայ մտաւորականութեան»,Բեյրութ 1929:

Հ.Գ. «Քննադատել- հոգեպես տառապել է նշանակում»։

Գ.Նժդեհ»։