Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԲագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի ԳալյանըՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործության նոր դեպք է բացահայտելԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումԻրանում հաղորդել են, որ երկրի ԶՈւ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր խափանմանը«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը․ Մարիաննա ՂահրամանյանԿասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

AntiCor հետհայացք․ «Զեղչով» բնակարան, կասեցված գործ և համակարգային հովանավորչություն

2023-ի մարտին հրապարակված «Հետքի» նյութով հանրությանը հայտնի դարձավ, որ այն ժամանակ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը «Բյուրեղ» թաղամասում ստացել է էականորեն շուկայականից ցածր գին ունեցող բնակարան՝ նույն շենքի հարևանների համեմատ զգալի «զեղչով»։

Միևնույն ժամանակ, նույն Խաչատրյանի ղեկավարած մարմնի վարույթում էր քննվում ընտրակաշառքի քրեական գործ, որը փաստացի կապ ուներ նույն կառուցապատողի՝ Աշոտ Արսենյանի ընտանիքի հետ։

 AntiCor-ը գրում է.

«Այդ օրից անցել է ավելի քան երկու տարի, Սասուն Խաչատրյանը արդեն հրաժարական է ներկայացրել և ազատվել պաշտոնից, բայց համակարգը ոչ միայն չի տվել սպառիչ պատասխաններ, այլ փաստորեն փակել է թեման՝ նվազագույն ջանքի «ստուգմամբ» ու մի նախադասությամբ գնահատականով։

Ինչն էր բացահայտվել

Հակիրճ հիշեցում՝ բացահայտման բովանդակությունից.

Սասուն Խաչատրյանը 2021թ. փետրվարի 23-ին «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից ձեռք է բերել 167 քմ բնակարան «Բյուրեղ» թաղամասի Դ մասնաշենքում։

Պայմանագրով 1 քմ-ի գինը եղել է մոտ 425․000 դրամ, մինչդեռ նույն մասնաշենքում նույն ժամանակահատվածում այլ գնորդները վճարել են մոտ 572–640 հազար դրամ միջակայքում։

Միջինացված հաշվարկով՝ Խաչատրյանի օգտին տարբերությունը կազմել է շուրջ 171․000 դրամ յուրաքանչյուր քմ-ի համար, այսինքն՝ մոտ 28,5 մլն դրամ ընդհանուր «զեղչ» նույն շենքի հարևանների համեմատ։

Շինարարությունը կատարում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն՝ Աշոտ Արսենյանի ընտանիքին պատկանող ընկերությունը, որի որդին՝ Վահագն Արսենյանը, հետագայում դառնում է Ջերմուկի համայնքապետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով, իսկ դրանից հետո՝ Վայոց ձորի մարզպետ։

Միաժամանակ, նույն Աշոտ Արսենյանի անվան հետ կապվող ընտրակաշառքի գործը՝ կապված Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանի և 2017թ․ ռեյտինգային ընտրությունների հետ, սկզբում քննվել է ոստիկանությունում, հետո ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), ապա՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Մինչդեռ.

Դատարան է ուղարկվել միայն այն դրվագը, որտեղ խոսքը գնում է ընդհանուր 230․000 դրամ ընտրակաշառքի մասին,

Իսկ այն մասով, որտեղ ոստիկանությունն արդեն պարզել էր, որ համայնքապետին փոխանցվել է 13 մլն դրամ ընտրակաշառք բաժանելու համար կոնկրետ թեկնածուի օգտին, գործը Հակակոռուպցիոն կոմիտեն կասեցրել է «կատարողի անհայտ լինելու» պատճառաբանությամբ։

Այսինքն՝ նախ՝ կա կասկածելիորեն մեծ զեղչով գնված բնակարան այն անձից, ում ընտանիքն անմիջականորեն շահագրգռված է քննվող ընտրակաշառքի գործով, երկրորդ՝ հենց այդ գործը ավարտվում է «ոչ ոքի չենք գտել» նախատիպի ձևակերպմամբ։

Գլխավոր դատախազի արձագանքը․ «կոմֆորտային» եզրակացություն առանց բացատրության

«Հետքի» հրապարակումից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023թ․ մայիսին հայտարարում է, որ մամուլի հրապարակման մեջ տեղ գտած «ենթադրությունները պարզապես չհաստատվեցին»՝ հղում անելով օպերատիվ մարմնի իրականացրած ստուգմանը։

Սա միակ հանրային գնահատականն է․

չի հրապարակվում՝ ինչ փաստաթղթեր են հավաքվել,

չի բացատրվում՝ ինչ մեթոդաբանությամբ է համեմատվել շուկայական գինը,

չի ներկայացվում՝ արդյո՞ք ստուգվել են այլ գնորդների պայմանագրերը,

չի պարզաբանվում՝ ինչ է նշանակում «չհաստատվեցին», եթե կոնկրետ թվերով փաստված է, որ նույն շենքում նույն ժամին տարբեր մարդկանց նույն շինարարից վաճառվել են տարբեր գներով։

Փաստացի՝ մեկ նախադասությամբ փակվում է մի գործ, որը ակնհայտ է, որ պարունակում է բարձր կոռուպցիոն ռիսկեր։

Ինչ է տեղի ունեցել դրանից հետո

2024թ․ նոյեմբերին Սասուն Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնից, և կառավարությունը որոշումով նրան ազատել է պաշտոնից։

Սակայն.

Այդպես էլ, անգամ դրանից հետո, փորձ չի արվել օբյեկտիվ կերպով վերանայել «Բյուրեղի» բնակարանի գործարքը։

Չկա տեղեկություն, որ վերանայվել է նաև Մալիշկայի ընտրակաշառքի գործի կասեցման հիմնավորվածությունը։

Չկա հաղորդագրություն, որ Խաչատրյանի հետ կապված՝ հնարավոր շահերի բախման կամ անթույլատրելի առավելության հարցով որևէ էթիկական կամ կարգապահական ընթացակարգ է կիրառվել։

Հակառակը՝ միջազգային զեկույցներն անգամ արձանագրում են, որ բարձր մակարդակի պաշտոնյաների վերաբերյալ նման հրապարակումներին իրավապահները համակարգային կերպով գրեթե չեն արձագանքում․ օրինակ՝ Freedom House-ը 2025թ․ զեկույցում ընդգծում է, որ բարձր պաշտոնյաների նկատմամբ հաջող կոռուպցիոն հետապնդումները «չափազանց հազվադեպ» են, իսկ իրավապահ մարմինները «չեն արձագանքում» պաշտոնյաների հայտարարագրերի շուրջ մամուլի բացահայտումներին։

Այս ամենը միասին ձևավորում է ոչ թե մեկ անձի, այլ համակարգի խնդիր։

Կոռուպցիոն ռիսկերի քարտեզը

Այս պատմության մեջ մի քանի հստակ կոռուպցիոն ռիսկ կա, որոնք մնում են չբացահայտված։

  1. Շահերի բախում և հնարավոր «կլանային» փոխադարձ ծառայություն

Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը գույք է գնում շուկայականից էականորեն ցածր գնով այն ընկերությունից, որի սեփականատիրոջ ընտանիքը կապված է իր մարմնի վարույթում քննվող ընտրակաշառքի քրեական գործի հետ։

Սա դասական շահերի բախման ռիսկերից է․ անգամ եթե իրավաբանորեն ապացուցված փաստ չկա, նման գործարքը բավարար է՝ արձանագրելու մարմնի անկախության ու անաչառության բացակայությունը։

Բոլոր առողջ համակարգերում նման պաշտոնյան պարզապես իրավունք չէր ունենա առևտրային գործարք անել նման «քաղաքական ծանրությամբ» գործերով կապված անձանց հետ՝ առանց լայն, հանրային թափանցիկության ու վերահսկողության։

  1. Ընտրովի արդարադատություն և քաղաքական հովանավորչություն

Մինչ ոստիկանությունն արձանագրում էր 13 մլն դրամի ընտրակաշառքի դրվագը, գործը ՀՔԾ/Հակակոռուպցիոն կոմիտեում «կրճատվում» է մինչև դատարան ուղարկված 230․000 դրամի,

իսկ գլխավոր շահառու քաղաքական գործիչը (Աշոտ Արսենյանը) որևէ կարգավիճակ չի ստանում, գործը կասեցվում է «անհայտ կատարողի» հիմքով։

Սա ստեղծում է ընտրովի արդարադատության ռիսկ՝ երբ իշխանության աջակցություն ունեցող խոշոր գործարարները, քաղաքականապես կարևոր անձինք, գործերում հայտնվում են «անտեսանելի» դերում, իսկ պատասխանատվությունը տեղափոխվում է միջին կամ ցածր մակարդակի դերակատարների վրա։

  1. Օպերատիվ ստուգման «սպիտակեցնող» գործառույթը

Գլխավոր դատախազի հիշատակած «օպերատիվ մարմնի ստուգումը», որի արդյունքներով պարզապես հայտարարվում է, թե ենթադրությունները չեն հաստատվել, առանց որևէ փաստացի տվյալ հրապարակելու, օգտագործվել է որպես քաղաքականապես հարմար փաստարկ՝ թեման փակելու համար։

Այդպիսի փակ, ոչ թափանցիկ «ստուգումները» ստեղծում են հիմնավոր կասկած, որ.

դրանք չեն ծառայում իրական ճշմարտության բացահայտմանը,

այլ՝ բարձր պաշտոնյային և նրա կատարած գործարքին քաղաքականորեն անվտանգ գնահատական տալուն։

  1. Համակարգի ինքնապաշտպանական բնազդը

Սասուն Խաչատրյանի հրաժարականից հետո ոչինչ չի փոխվել․

ոչ ոք չի նախաձեռնել անկախ վերանայում,

ոչ ոք չի պահանջել բացել «զեղչի» տրամադրման իրական պատճառները,

ոչ ոք չի փորձել պատասխանել՝ արդյո՞ք ղեկավարած մարմնի կողմից կասեցված ընտրակաշառքի գործը որևէ կերպ կապվել է այդ գործարքի հետ։

Այստեղ ենք տեսնում համակարգի ամենավտանգավոր հատկությունը՝ ինքն իր ընդունած քաղաքականապես շահավետ որոշումները չի վերանայում անգամ այն դեպքում, երբ տվյալ պաշտոնյան այլևս իշխանության ներսում չէ»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։