Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Տնտեսություն

Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան պատրաստ է աջակցել Հայաստանի՝ CRIRSCO-ին միանալու գործընթացին․ Վարդան Ջհանյան

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան անցկացրեց հերթական ընդլայնված նիստը, որն առնչվում էր հանքարդյունաբերության ռազմավարության սկզբունքներից բխող կետերից մեկի՝ CRIRSCO միջազգային ստանդարտներին անցնելու գործընթացին։

 

Ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը ներկայացրեց, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում այդ ուղղությամբ։ Նա համոզված է, որ գործընթացը պետք է լինի թափանցիկ, բոլորը տեղեկանան՝ ուր և ինչպես ենք գնում, և հանքարդյունաբերությանն առնչվող փորձագետները մասնակցություն ունենան գործընթացներում։

 

Վարդան Ջհանյանը նշեց, որ մի քանի օր առաջ կայացել է հանդիպում ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի, «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի» (CRIRSCO) նախագահ Գարթ Քիրքհեմի և ոլորտին առնչվող այլ մասնագետների հետ։

 

«Ի տարբերություն որոշ երկրների՝ Կանադայի, Ավստրալիայի, որտեղ կարևորագույն դեր ունեն շուկաները, այսինքն՝ բորսաներն են շատ դեպքերում զբաղվում CRIRSCO-ին անդամակցելու հարցերով, մեր դեպքում կարևորագույն դեր ունի պետությունը։ Առանց պետության հետ համաձայնեցնելու ոչ մի տեղ չենք հասնի այս պրոցեսներում»,- ասաց  Ջհանյանը՝ շեշտելով, որ անշուշտ, ոլորտում միջազգային չափորոշիչներին համապատասխանելու կոնսենսուս կա կառավարության հետ։

 

Պետության կողմից ընդունվելիք բոլոր բարեփոխումները համաձայնեցվելու են ՏԿԵՆ-ի հետ, և CRIRSCO-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին հանքարդյունաբերությունում առավել առաջադեմ չափորոշիչներով առաջնորդվելու հարցում։

 

«Որոշվեց կազմել CRIRSCO-ին միանալու գործընթացին միտված աշխատանքային խումբ։ Փոխնախարարին հայտնեցինք Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի դիրքորոշումն առ այն, որ ասոցիացիան ներառում է գրեթե ամբողջ ոլորտը և՛ բիզնեսի, և՛ մասնագետների առումով, ուստի պատրաստակամ է աջակցել՝ ներկայացնելով իր թեկնածուներին»,- ասաց ասոցիացիայի նախագահը։

 

Նիստի մասնակիցները, որոնց կազմում ոչ միայն ասոցիացիայի անդամներն էին, այլև տարբեր կազմակերպություններ ներկայացնող երկրաբաններ, այլ փորձագետներ, քննարկեցին որոշ մանրամասներ։ Մասնավորապես, կարծիք հնչեց, որ առավել նպատակահարմար է նախ ստեղծել կազմակերպչական խումբ, որը կգործի նույնքան թափանցիկ, որքան հիմա, կներկայացնի գործողությունների պլան, որից հետո կձևավորվի մասնագիտական խումբ, որն, իր հերթին, կզբաղվի չափորոշիչներ մշակելով և դրանք CRIRSCO-ին համապատասխանեցնելով։

 

Վարդան Ջհանյանը նշեց, որ հնչած առաջարկությունները կքննարկվեն ՏԿԵ փոխնախարարի հետ հերթական հանդիպումների ընթացքում, իսկ ապագայում կառավարության հաստատած աշխատանքային խումբը հաշվետու կլինի ոլորտի մասնագետներին, և համատեղ կիրականացվեն CRIRSCO-ին միանալուն ուղղված քայլերը։