ԵՄ-ն TRIPP-ը դիտարկում է ավելի լայն՝ Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապելու կոնտեքստում
Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսն անդրադարձել է «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծում Եվրամիության ներգրավվածության հնարավորությանը։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Մարթա Կոսը թեմային անդրադարձել է Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե Եվրամիությունն արդյոք դիտարկո՞ւմ է «Թրամփի ուղի» նախագծում ներգրավվելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկով սահմանվում է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները միասին կաշխատեն Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի (TRIPP) նագագիծը կյանքի կոչելու ուղղությամբ։
«Թրամփի ուղի» նախագիծը կյանքի է կոչվելու Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանկաներում և նաև լինելու է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհը։ Հռչակագրում նշվում է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն միասին են համաձայնեցնելու նախագծին երրորդ կողմերի մասնակցության հնարավորությունը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Թրամփի ուղի»-ն ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բաղկացուցիչ մասն է։ Խոսելով «Թրամփի ուղի» նախագծում ԵՄ-ի հնարավոր ներգրավածության մասին՝ ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարը հիշեցրել է, որ այդ նախագծի իրագործումը Հայաստանի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունն է։ Կոսը շեշտել է, որ Եվրամիությունն էլ ԱՄՆ-ի հետ այդ հարցով քննարկումների մեջ է՝ աչքի առաջ ավելի լայն՝ ընդհանուր կապակցվածության պատկերն ունենալով։
«Խոսքը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ճանապարհի մասին է: Սա (խմբ․ նկատի ունի «Թրամփի ուղի»-ն) ընդամենը 42 կիլոմետր ճանապարհ է: Մեզ համար շատ կարևոր է, որ ինչ էլ անենք, լինի ոչ միայն այս 42 կիլոմետր հատվածի մասին , այլև այն ամենի մասին, ինչ գնում է դեպի արևելք և ինչ գնում է դեպի արևմուտք, և դա արվի միաժամանակ»,-ասել է ԵՄ բարձր հանձնակատարը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին խնդրել է այդ ընդհանուր կապակցվածության ապահովման առումով ներկայացնել առաջնահերթությունների ցանկը, որոնք ամենակարևորն են Հայաստանի համար։
«Մենք նույնպես ունենք մեր սեփական գաղափարները: Մենք այս հարցերը քննարկում ենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ուստի, իմաստ չունի, որ մենք սա անենք մաս-մաս: Բայց այս առումով Ամերիկայի Միացյալ Նահանգների համագործակցությունը կամ ներգրավվածությունը նաև շատ ավելի մեծ կարևորություն ունի, քան պարզապես երկաթուղու 42 կիլոմետր կառուցելը»,-ընդգծել է Մարթա Կոսը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...