Ուրիշ ո՞ւմ հետ պետք է մենամարտեմ հիմա, եթե ոչ նրա. Ծառուկյանը նոր մրցակից է ընտրել
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համարը՝ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, կրկին անդրադարձել է կազմակերպության այն որոշմանը, ըստ որի ժամանակավոր գոտու համար նախատեսված մենամարտը անցկացվելու է առանց իր մասնակցության։
Արմանը խոստովանել է, որ այդ լուրը հիասթափեցնող էր իր համար, և այժմ մտածում է թեթև քաշային կարգի դասակարգման երրորդ համար Մաքս Հոլոուեյին BMF տիտղոսի (UFC-ի խորհրդանշական «ամենադաժան մարտիկ» գոտու) համար մարտահրավեր նետելու մասին։
«Սա բիզնես է։ Վերջիվերջո իմ նպատակը չի փոխվել։ Բոլորը գիտեն, որ չեմպիոն դառնալու ճանապարհին ես կարող եմ հաղթել ցանկացածին, և դա ընդամենը ժամանակի հարց է։ Հուսով եմ, որ նրանք գոնե BMF տիտղոսի համար մենամարտ կտան ինձ։ Ի՞նչ այլ տարբերակ կարող են առաջարկել ինձ։ Ուրիշ ո՞ւմ հետ պետք է մենամարտեմ մեր դիվիզիոնում, եթե ոչ Հոլոուեյի», — Ծառուկյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...