ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ից դուրս գալուն ուղղված բոլոր հիմնական աշխատանքներն արված են. ՀՀ քաղավիացիայի կոմիտե
ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ից դուրս գալուն ուղղված բոլոր հիմնական աշխատանքները Հայաստանի կողմից արված են, թերությունները վերացված են։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշեցին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ անդրադառնալով Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսի՝ ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում Հայաստանի գտնվելու մասին մեկնաբանություններին։
«Սեպտեմբերի սկզբին ԵՄ-ի կողմից կատարվել է գնահատողական այց Հայաստան։ Այդ ընթացքում արձանագրված թերությունները եղել են բացառապես տեխնիկական։ Դրանք ուղիղ ազդեցություն չունեն թռիչքային անվտանգության վրա։ Այցի ընթացքում իրենք եղել են երկու հայկական ավիաընկերությունում, որտեղ նույնպես գրանցել են որոշ թերություններ, որոնք կրկին տեխնիկական են, թռիչքային անվտանգության վրա ազդեցություն չունեցող։ Ավելին, այդ թերությունները այս ընթացքում վերացվել են ավիաընկերությունների կողմից։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն երկու շաբաթ առաջ Բրյուսելում բավական հանգամանալից ներկայացրել էր իր կատարած ամբողջ աշխատանքը։ Կարող ենք ասել, որ բոլոր հիմնական թերությունները վերացավել են, իսկ այն հարցերը, որոնք պահանջում են երկարաժամկետ աշխատանք, բնականաբար, ընթացքի մեջ են։ Դրանից բացի հավելենք, որ ԵՄ գործընկերներին նախապես ուղարկվել էր ուղղիչ գործողությունների պլանը, որը նույնպես քննարկվել է բրյուսելյան այդ հանդիպման ընթացքում»,-ասված է կոմիտեի պատասխանում։
Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում Հայաստանի գտնվելը ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական գործընթաց է։
«Կան որոշ բաներ, որ Հայաստանը պետք է անի, և մենք կապի մեջ ենք Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ։ Քանի որ չի արվել այն ամենն, ինչ պետք է, որոշումը դեռ կայացված չէ: Այնպես որ, ևս մեկ անգամ ասեմ՝ սա տեխնիկական գործընթաց է, այն ոչ մի կապ չունի քաղաքական հարաբերությունների հետ, մենք պարզապես ուզում ենք վստահ լինել, որ անվտանգության գծով ամեն ինչ կարգին կլինի, և այդ պատճառով մենք առաջարկել ենք հատուկ օգնություն «Թվինինգ» (Twinning) գործընթացում, որն այնուհետև կֆինանսավորվի: Սա հատուկ գործիք է, որով մեր անդամ երկրների փորձագետները, որոնք փորձ ունեն այս ոլորտում, օգնում են ձեր կառավարությանն այս հարցում»,- ասել էր Մարթա Կոսը:
Արձագանքելով «Թվինինգ» ծրագրին՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանեց, որ դա կապ չունի «սև ցուցակ»-ի հետ, դա աջակցման ծրագիր է, որն իրականացվում է երկրների հետ։




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան