Սննդամթերքի անվտանգության նոր միջոցառումներ Ամանորի նախաշեմին
Ամանորին ընդառաջ, հաշվի առնելով մսի, մսամթերքի սպառման ծավալները, ինչպես նաև անասնահամաճարակային իրավիճակը գնահատելու նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսում Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում գործող սպանդանոցներում:
Կստուգվի, թե՝
-արդյո՞ք սպանդանոց բերված մթերատու կենդանիները ենթարկվում են նախասպանդային անասնաբուժասանիտարական զննման,
-արդյո՞ք իրականացնում է գործիքների, սարքավորումների և արտադրական հատուկ համազգեստի համապատասխան սանիտարական ախտահանում,
-արդյո՞ք աշխատակիցները ենթարկվել են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և ունեն սանիտարական գրքույկ,
-արդյո՞ք բոլոր տեսակների մթերատու կենդանիների մսեղիքի մաքրամշակման ընթացքում հեռացվում են կապտուկները, արյունազեղումները և աղտոտված հատվածները,
-արդյո՞ք սպանդից հետո մսեղիքը, թռչնի ներքին օրգանները և սպանդային այլ մթերքները ենթարկվում են անասնաբուժասանիտարական փորձաքննության,
-արդյո՞ք սպանդից հետո մթերատու կենդանիների մոտ հիվանդությունների հայտնաբերման դեպքում մսեղիքի վրա դրվում է անասնաբուժական կնիք, որը վկայում է դրա վնասազերծման կամ ուտիլիզացման եղանակների մասին,
-արդյո՞ք մսի դրոշմակնքման համար օգտագործվում են թույլատրելի ներկանյութեր,
-արդյո՞ք սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցն ունի սանիտարական անձնագիր:
Արձանագրված արդյունքները կհրապարակվեն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...