Երևանում շենքի բակից գողացել են «ԵՄՀ մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի «Toyota»-ի կողային հայելիները
Դեկտեմբերի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 37-ամյա Գևորգ Ա․-ն և հայտնել, որ գողացել են իր «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Արդեն տեղում պարզվել է, որ նոյեմբերի 30-ին ժամը 21։00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 07։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գողացել է Դավթաշեն 3-րդ թաղաղամասի շենքերից մեկի դիմաց կայանված Գևորգ Ա․-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները՝ պատճառելով 250 հազար ՀՀ դրամի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Ա․-ն աշխատում է «ԵՄՀ մարզադպրոց» ՀՈԱԿ-ում, որպես տնօրեն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը