Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերն առանձին հատվածներում տեղումները կլինեն առատ։ Դեկտեմբերի 6-9-ը Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, դեկտեմբերի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ի գիշերը սպասվում է անձրև։




















Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ
ՌԴ ԱԳՆ-ն «The Insider»-ի «ռուս գործակալների Երևանում գտնվելու» մասին լուրն անվանել է կեղծ
«Հայկական ավիաուղիները» Երևան է տեղափոխել իր առաջին Boeing 737-800 տիպի ինքնաթիռը. «Հետք»
ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ»
«Հրապարակ». Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից
ՔՊ՝ 28,8 %, «Ուժեղ Հայաստան»՝ 14,9%, «Հայաստան»՝ 12,1%, ԲՀԿ՝ 8,7 %, «Միասնության թևեր»` 5,8 %․ սոցհա...
«Նախընտրական Հայաստանը թուրք-ադրբեջանական ծրագրերում» թեմայով փորձագիտական քննարկում տեղի կունենա
ԱՄՆ-ն Իրանի հետ կապ ունեցող 89 առևտրային նավ է կալանել ծովային շրջափակումն սկսելուց ի վեր
Պղծաշուրթ և անկայուն մարդու վիճակը դիտվում է որպես մարդատյացության ու հոգևոր խավարի արտահայտություն
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ ապտակը ստացան Տաշիրում. «Հրապարակ»