Մահացել է անվանի բժիշկ Արտավազդ Սահակյանը
Խորը ցավով տեղեկացա Արտավազդ Բագրատի Սահակյանի մահվան լուրին, գրում է Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Աննա Սարգսյանը։
«Արտավազդ Բագրատովիչը մեր մասնագիտության զարգացման և ձևավորման հիմնադիրն է Հայաստանում։
Տարիներ շարունակ նա կրթել և ոգևորել է բարձր պատրաստվածությամբ մասնագետների բազմաթիվ սերունդներ՝ իր գիտելիքով, փորձով և անսահման նվիրվածությամբ կարևոր ներդրում ունենալով ոլորտի կայացման գործում։
Նրա անձը, մասնագիտական սկզբունքներն ու մանկավարժական ջերմ վերաբերմունքը երկար տարիներ կմնան հիշատակ բոլոր նրանց համար, ովքեր ունեցել են նրա հետ աշխատելու կամ սովորելու պատիվը։
Արտավազդ Բագրատովիչը դեռ շատ անելիքներ ու նպատակներ ուներ, և նրա կորուստը մեծ և անդառնալի է ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ նրա աշակերտների ու ճանաչողների համար։
Խորին ցավակցություն եմ հայտնում ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա բոլոր աշակերտներին։
Թող նրա լուսավոր հիշատակը մնա վառ և ներշնչման աղբյուր բոլորիս համար»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը