Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Հասարակություն

Հավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագը

Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոսպոս Պռոշյանի օրհնությամբ՝ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում երեկ իր անդրանիկ պատարագն է մատուցել Արժանապատիվ Տեր Հովհան քահանա Գևորգյանը:

Սուրբ պատարագին ներկա են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան՝ Հոգեշնորհ Տեր Դավիթ աբեղա Օհանյանը, Ապարանի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը, Արժանապատիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը և Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Քոչարյանը:

Տեր Հայրը Սուրբ Պատարագի ընթաքում խոսված քարոզում իր որդիական սերն ու երախտագիտությունն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր նեցուկ են եղել իրեն հոգևորական դառնալու ճանապարհին:

«Այս նվիրական օրվան հասնելու համար որդիական խոնարհումս, շնորհակալությունս և հավատարմությունս եմ հայտնում Աստվածընտրեալ Վեհափառ Հայրապետին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում անմիջական հայրական հոգածության և նախանձախնդիր ուշադրության ներքո եմ անցկացրել իմ կյանքը՝ սկսած դեռևս 15 տարեկանից։ Աստված հաստատուն և անսասան պահի Լուսավորչի գահը իր նվիրյալ Գահակալով։

Շնորհակալություն եմ հայտնում հոգևոր ծնողիս՝ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանին, ում ձեռամբ ստացա քահանայական օծումս և ձեռնադրությունս։ Շնորհակալություն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետին՝ Հոգեշնորհ Տեր Անանիա վարդապետ Ծատուրյանին և լուսարարապետությանը, որտեղ երկար տարիներ իմ խոնարհ ծառայությունն եմ բերել իբրև Մայր Տաճարի լուսարար։ Շնորհակալություն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատություններին՝ իբրև հոգևորական ինձ թրծելու և պատրաստելու համար։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, ով արտոնեց և օրհնեց ինձ համար այս նվիրական սրբատեղիում Սուրբ Պատարագ մատուցելու համար։

Առ Աստված աղոթքս է, որ սիրելի Սրբազան Հայրը, ով այս պահին գտնվում է ապօրինի անազատության մեջ, հաղթանակած դուրս գա և շարունակի առաջնորդել մեզ՝ իր զավակներին։ Շնորհակալություն եմ հայտնում Ապարանի հովվության քահանաներին՝ Արժանապատիվ Տեր Մուշե քհն. Վահանյանին, Տեր Սարգիս քհն. Սարգսյանին, Տեր Հայկ քհն. Քոչարյանին, Տեր Նարեկ քհն. Սարգսյանին և Տեր Մաղաքիա քհն. Գևորգյանին։

Սիրելի՛ քահանա հայրեր, պարզապես բառերով աննկարագրելի է արտահայտել այն երախտագիտությունը, որը ես ունեմ, պարզապես շնորհակալ եմ, որ միշտ եղել եք և կաք իմ կողքին։

Շնորհակալություն նաև այսօր ինձ հետ խորանում սպասավորող սարկավագներին և դպիրներին:

Շնորհակալություն եմ հայտնում ծնողներիս և ընտանիքիս ողջ անդամներին, որ սնել և դաստիարակել են ինձ և առաջնորդել Աստծու Սուրբ խորանը, նաև երեցկնոջս, որ ամբողջ սարկավագական ծառայությանս ընթացքում կիսել է իմ բոլոր դժվարությունները։

Ի վերջո, շնորհակալություն ձեզ, սիրելի հարազատներ, ընկերներ և բարեկամներ, սիրելի հավատացյալներ, իմ կյանքում մշտապես զգացել եմ ձեր աղոթքների զորությունը, որ առ Աստված եք բարձրացրել այս զորավոր տաճարի խնկաբույր պատերից ներս։ Աստված ավելիով հատուցի ձեզ և ձեր ընտանյաց անդամներին։ ԱՄԵՆ»,- նշել է Տեր Հովհանը։

Տեր Հայրն անդրադարձել է օրվա խորհրդին և հավելել. «Սիրելի՛ հավատացյալներ, մենք ամեն օր ունենք Աստծուց հրավեր, ոչ միայն կիրակի օրերին, այլ ամեն օր Աստված կանչում է, որպեսզի լսենք իր խոսքը, ամեն օր հրավիրված ենք կարդալու իր խոսքը Սուրբ Գրքի մեջ, որպեսզի մի օր մենք էլ չդասվենք այն հրավիրյալների շարքին, որոնց համար տան տերն ասում է, թե նրանք ովքեր իմ հրավերին ականջալուր չեղան և չեկան՝ իմ ընթիրքից չպետք է ճաշակեն։

Սիրելինե՛ր, այսօրվա առակը մեզ սովորեցնում է հետևյալը. պետք է մեր սրտի և հոգու ակաջները բացենք՝ լսելու համար Աստծո հրավերը և կանչն այնպես, ինչպես Քրիստոս ասաց. «Ինձ մոտ եկեք և ես ձեզ կյանք պետք է տամ»։

Այսօրվա առակից պետք է սովորենք, թե ինչ էլ որ լինի՝ Աստծո փրկությունը պետք է կատարվի, մեզ մնում է, թե մենք այդ փրկությանը մասնակից լինենք, թե ոչ, հրաժարվենք անիմաստ և անարժան պաճառաբանություններով»։