12 հանդիպում, և ոչ մի սանտիմետր Հայաստանի ինքնիշխան տարածքից չի ազատվել ադրբեջանական օկուպացիայից
Ավելի ու ավելի ցավալի է դառնում պարզ ակնհայտ ճշմարտություն. սահմանազատման գործընթացը, ըստ որի մեզ խոստացել էին, թե իբր այն պետք է հանգեցնի ադրբեջանական զորքի` Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրսբերմանը, իրականում խաբեություն է։ Այս մասին գրում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«12 հանդիպում, և ոչ մի սանտիմետր Հայաստանի ինքնիշխան տարածքից չի ազատվել ադրբեջանական օկուպացիայից։
Իրականում այս գործընթացը պարզապես գործիք է՝ տարիներ, գուցե նույնիսկ տասնամյակներ շարունակելու Հայաստանի տարածքների օկուպացիան և այն «լեգիտիմացնելու» համար։
Ահա թե ինչու եմ առաջարկում հետևյալը․ մեր պաշտոնավարման առաջին շաբաթում մենք վերանվանելու ենք Սև լիճը և հարակից տարածքները «Դոնալդ Թրամփի ազգային արգելոց», իսկ Ջերմուկի լեռները՝ մինչև Սոճիների պուրակ, վերանվանելու ենք «Մելանյա Թրամփի ազգային արգելոց»։
Թող Իլհամ Ալիևը դրանից հետո իր օկուպացիայի հետևանքների տակից ինքն էլ դուրս գա: Դա կլինի նրա և նրա օգնական Հիքմեթ Հաջիևի խնդիրը։
Պարոն վարչապետ, մենք գիտենք, որ այս փուլում դուք ի վիճակի չեք զբաղվելու որևէ իրական խնդրով և չունեք դրա լուծումը տալու կարողություն, բացի աբսուրդային բաներից: Այնպես որ Ձեզ տալիս եմ այս գաղափարը նույնպես գողանալու լիարժեք թույլտվություն և հենց հիմա հայտարարելու այս տարածքները որպես ազգային արգելոցներ։
Ես չեմ պայքարելու նրա համար, թե ով է այս գաղափարի հեղինակը համարվելու, եթե դրա արդյունքում վերջ դրվի այն «իրական Հայաստանի» օկուպացիային, որի մասին դուք սիրում եք մեզ այդքան «դասեր» տալ»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը