Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Հասարակություն

Միայն Փաշինյանը հավասարության նշան կդնի ԼՂ հայերի վերադարձի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի միջև

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Համբուրգում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել է նաև «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին և ԼՂ հայերի վերադարձի իրավունքին․ «Ես ուզում եմ բաց, հրապարակային առաջարկ անել Ադրբեջանին, որովհետև այդ թեմաներով ինչքան իրենք խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ համատեղ ընդունել ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ»։

Թեմայի վերաբերյալ 24News-ը զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

«Ադրբեջանն իր պահվածքով և կեցվածքով հստակ ցույց է տվել, որ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը որևէ առնչություն չունի ԼՂ հարցի հետ, դրանք իրարից առանձին հարցեր են։ Անկախ այն հանգամանքից, Արցախի հարցը Նիկոլը կփակի, թե չէ՝ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը չի վերանալու ադրբեջանական կողմի պահանջներից։ Այն, ինչ հիմա Նիկոլն անում է ու հայտարարում, դա կոնկրետ ներքին լսարանի համար է։ Ուզում է ասել՝ եթե դուք չխոսեք Արցախից, ապա չի առաջանա նաև ադրբեջանցիների՝ Հայաստան գալու պահանջը։ Ինքն էլ է շատ լավ հասկանում, որ սա վերջնական հարցը չի լուծում նույնիսկ ներքին լսարանի համար, բայց բավականին ժամանակ է ձգձգում, գոնե ընտրություններում խաղաղությունը թանկ գնով վաճառելու համար Հայաստանի ժողովրդի վրա»,-նշեց նա։

«2019-ին Ստեփանակերտում արդեն հայտարարելով՝ Արցախը Հայաստան է, լուծեց այդ կերպ Արցախի հարցը։ Նույն մեթոդներով ինքը լուծում է Հայաստանի հարցը, զրկում է ՀՀ-ին լինելիությունից այնպես, ինչպես ժամանակին արեց Արցախի հետ։ Նույն գործընթացն է հիմա։ Մնացածն ուղղակի խաղեր են։ Միակ նպատակ, որ կա, իր ֆիզիկական անվտանգության պահպանությունն է, իր իշխանության պահպանումն է և ամեն բան անելը՝ 2026-ին ուղղակի նորից իշխանության լինելու»,-նշեց Մետաքսե Հակոբյանը։

Զրուցակիցն ասաց նաև, որ Փաշինյանի նմանատիպ հայտարարությունները վտանգավոր են այնքանով, որ դրանք արվում են իշխանության կողմից, որը պարտավորություն ունի միջազգային հարթակներում բարձրացնելու իր բնակչության իրավունքի հարցը։

«Նաև վտանգավոր է այնքանով, որ ինչքան էլ մենք մեղադրենք կամ պահանջենք այդ կառույցներից հստակ ձևակերպումներ մեր իրավունքների կամ Բաքվում պատանդառված մեր հայրենակիցների իրավունքների համար, միևնույն է, միջազգային հանրության մոտ չի ձևավորվում այդ ընկալումը, որովհետև իրենք չեն պատկերացնում՝ ինչպես կարող է իշխանությունն անել ժողովրդի պահանջի հակառակը», – նշեց ԱՀ ԱԺ պատգամավորը։

«Ցանկացած հայտարարություն, որ անում է Նիկոլ Փաշինյանը, հակապետական և վտանգներով լեցուն են ոչ միայն Արցախի ժողովրդի համար, այլ ընդհանրապես հայության, ՀՀ-ի համար»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ նրա՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը և ԼՂ հայերի վերադարձի իրավունքը չեն կարող հավասարության նշան ունենալ։

«Այդ հավասարության նշանը կա միայն Հայաստանի իշխանությունների մոտ, որովհետև դա ճնշելու, հերթական անգամ շանտաժի ենթարկելու միակ միջոցն է մնացել»,-ասաց Հակոբյանը։

Հասմիկ Սարգսյան