Սա սոցիալական անարդարության դասական օրինակ է․ Մեսրոպ Առաքելյան
«Առողջապահության ապահովագրության բովանդակությանը դեռ կանդրադառնանք։ Ինչպես հայտնի է, ապահովագրության համար 200.001 դրամ և ավել աշխատավարձ ստացող քաղաքացիները վճարելու են ամսական 10.800 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից։ Սրան զուգահեռ որոշ չափով նվազում է Զինծառայողների Ապահովագրության Ազգային Հիմնադրամին կատարվող վճարումների չափը»,-գրում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Նրա խոսքով, արդյունքում, երբ անկախ աշխատավարձի չափից բոլորը նույն գումարն են վճարում, ավելի ցածր եկամուտ ստացողների բեռը ավելի շատ է լինում, քան՝ ավելի բարձր եկամուտ ունեցողներինը։
«Սա սոցիալական անարդարության դասական օրինակ է, որը գործող իշխանությունների հիմնական վարքագիծն է։ Աղյուսակում ներկայացված տարբեր աշխատավարձերի դեպքում կատարվող պահումների չափը (եկամտային հարկ, կուտակային վճար, զինապահովության վճար, առողջապահական ապահովագրության վճար) և թե դրանք ընդհանուր աշխատավարձի քանի տոկոսն են կազմում հիմա ու ինչքան մասը կկազմեն եկող տարվանից։ Այս ձևով համակարգի ներդրումը ավելի է մեծացնում եկամուտների բևեռացումը, որի արդյունքում աղքատներն ավելի են աղքատանում, իսկ հարուստներն ավելի են հարստանում»,-նշել է նա։





















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը